Թուրքիայի փորձերը, խցկվել ԵԱՀԿ Մինսկի խմբի կազմ, կտապալվեն նաև այս անգամ. Սաֆրաստյան
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշoղլուի՝ Ադրբեջանին սատարող հայտարարություներն առաջինը չեն: Այս տարիների ընթացքում Թուրքիան բազմիցս փորձել է հանդես գալ հօգուտ Ադրբեջանի, խցկվել ԵԱՀԿ Մինսկի խմբի կազմի մեջ: Սակայն այդ երկրի ջանքներն անհաջողությամբ են ավարտվել: Բանակցային գործընթացի մաս կազմելու փորձերը հաստատապես կտապալվեն նաև այս անգամ: ՄԽ-ն որևէ ցանկություն չունի ընդլայնել իր կազմը: Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նման համոզմունք հայտնեց ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը:
Նրա խոսքով, արցախյան հակամարտության բանակցային գործընթացն առաջ չի ընթանում, քանի որ Ադրբեջանը մշտապես իմիտացիոն գործողությունների է դիմում, վիժեցնում կարգավորման բուն գործընթացը: Թուրքական դիվանագիտությունը, Սաֆրաստյանի համոզմամբ, փորձել է և այսուհետ ևս կփորձի առևտրի մեջ մտնել և այդ ընթացքում սեղանին դնել Արցախի հարցի կարգավորումը:
Ինչ վերաբերում է Նախիջևանում պարբերաբար թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններ անցկացնելու թեմային՝ Ռուբեն Սաֆրաստյանը շեշտեց՝ Ադրբեջանն ու Թուրքիան այդ կերպ ուղիներ են փնտրում նշված տարածքում էլ ավելի ամրապնդելու իրենց ներկայությունը:
«Սա մեզ համար պոտենցիալ վտանգ է: Հայաստանը պետք է ուժեղացնի իր պաշտպանողականությունը: Թուրքիան իր ազդեցությունն ուժեղացնելու համար պատրաստ է դիմել հնարավոր բոլոր քայլերին: Նախիջևանում Թուրքիայի և Ադրբեջանի միլիտարիզացիան զսպելու համար միջազգային հանրությունը պետք է հատուկ ջանքեր գործադրի»,- եզրափակեց թուրքագետը:
Հարակից հրապարակումներ`
- Չավուշօղլու.«Ղարաբաղի հարցում մենք կսատարենք ցանկացած բանաձև, որը կբավարարի Ադրբեջանին»
- Էրդողան. «Ղարաբաղի հարցը արնահոսող վերք է մեզ համար»
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ