Հասարակություն 14:35 05/12/2017 Հայաստան

Շնողի բնակիչները ԲՆ-ից պահանջում են վերադարձնել «Թեղուտ» ՓԲԸ-ի ներկայացրած նախագիծը

Լոռու մարզի Շնող համայնքի 86  բնակիչներ նամակով դիմել են ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանին` պահանջելով, որպեսզի ՀՀ բնապահպանության նախարարությունը «Թեղուտ» ՓԲԸ-ին վերադարձնի Թեղուտի պղինձ-մոլիբդենային կոմբինատի (ներառյալ հանքավայր) մինչև 15մլն.տ/տարի ընդլայնման նախագիծը: Բնակիչները պահանջում են, որպեսզի «Թեղուտ» ՓԲԸ-ն վերացնի արտահոսքերն ու արտանետումները և դրանց հետևանքները, փոխհատուցի շրջակա միջավայրին և ազդակիր համայնքներին պատճառված վնասը: Նամակի կրկնօրինակն ուղարկվել է ՀՀ բնապահպանության նախարարության «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Վարդան Սահակյանին:

«Էկոլուր»-ի փոխանցմամբ, շնողեցիների նամակում գրված է. «ՀՀ Լոռու մարզի Շնող համայնքում «Թեղուտ» ՓԲԸ-ն անցկացրել է հանրային լսումներ Թեղուտի պղինձ-մոլիբդենային կոմբինատի (ներառյալ հանքավայր) մինչև 15մլն.տ/տարի ընդլայնման նախագծի վերաբերյալ:

«Թեղուտ» ՓԲԸ-ի կողմից Թեղուտի հանքավայրի շահագործման արդյունքում Շնող գետը և մեզ պատկանող տարածքները պարբերաբար և մշտապես աղտոտվում են արտահոսքերով և արտանետումներով՝ պարբերաբար պատճառելով մեզ տնտեսական վնասներ: Ջրի և մեր հողերի աղտոտման հարցը մենք բազմիցս բարձրացրել ենք «Թեղուտ» ՓԲԸ-ի առաջ` պահանջելով վերացնել արտահոսքերի և արտանետումների պատճառները և վերականգնել մեր` մաքուր ջուր, մաքուր օդ, մաքուր հող ունենալու և առողջ շրջակա միջավայր ունենալու իրավունքները, փոխհատուցել մեզ այս տարիների ընթացքում  պատճառված տնտեսական վնասները: Սակայն իրավիճակը մնում է նույնը, և արտահոսքերը շարունակում են թունավորել մեր շրջակա միջավայրը:

«Ասվածի ապացույցն է Դանիայի արտահանումները խթանող «Արտահանումների վարկավորման գործակալության» (EKF) և PensionDenmark մասնավոր կենսաթոշակային հիմնադրամի որոշումը  դեռևս 2013 թվականին Թեղուտի պղնձամոլիբդենային հանքի շահագործման համար ՎՏԲ բանկի միջոցով «Վալլեքս» խմբին տրամադրած շուրջ 62 միլիոն ամերիկյան դոլարի չափով վարկը հետ պահանջելու մասին։

Իր պաշտոնական հաղորդագրության մեջ EKF-ն նշում է, որ վարկային համաձայնության խզման պատճառը Վալլեքս ընկերությանը ներկայացված բազմաթիվ զգուշացումներից հետո բնապահպանական ու սոցիալական իրավիճակը չշտկելն է։

«Որոշումն ավելի երկար ճանապարհի գագաթնակետն է, երբ տարիների ընթացքում շարունակաբար սրել ենք մեր խոսքի տոնը։Նախքան այս տարվա ամառային արձակուրդները, ծրագրի հավանականդադարեցման մասին առաջին քայլը ձեռնարկեցինք և գրավոր զգուշացում ուղարկեցինք հանքին, որ դուրս կգանք ծրագրից, եթե հանքը չբավարարի մեր պահանջները։ Զգուշացումից հետո վերջնագիր ուղարկեցինք, ինչից հետո հայտնեցինք, որ հանում ենք մեր ֆինանսավորումը ծրագրից»,- ասել է EKF տնօրեն Անեթ Էբերհարդը։

Վարկը պետք է վերադարձվի ամբողջությամբ՝ առանց դանիական կողմերի համար որևէ կորստի։

Սույն թվականի օգոստոսի 24-ին տեղի ունեցած հանրային լսումների ժամանակ «Թեղուտ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի տեղակալ Սահակ Կարապետյանը չժխտեց շրջակա միջավայրի աղտոտման փաստը և խոստացավ լուծում գտնել նոր նախագծի շրջանակներում: Անգամ ընկերության կողմից արված գյուղատնտեսական նշանակության հողի նմուշառման արդյունքում պարզ է դարձել, որ մեր հողերն աղտոտվել են, և պղնձի, կադմումի, մկնդեղի, ցինկի պարունակությունը հողում նորմայից բարձր է:

Մենք պնդում ենք, որ մեզ և շրջակա միջավայրին պատճառված վնասի փոխհատուցումը չի կարող լինել Թեղուտի պղինձ-մոլիբդենային կոմբինատի (ներառյալ հանքավայր) մինչև 15մլն.տ/տարի ընդլայնման նախագծի շրջանակներում: Այս հարցը պետք է դիտարկվի առանձին և կարգավորվի ՀՀ բնապահպանական օրենսդրության  շրջանակներում:

Պահանջում ենք, որպեսզի ՀՀ բնապահպանության նախարարությունը  հետ վերադարձնի նախագիծը` պահանջելով ընկերությունից վերացնել արտահոսքերն ու արտանետումները և դրանց հետևանքները, փոխհատուցել շրջակա միջավայրին և ազդակիր համայնքներին պատճառված վնասը»,-նշում են գյուղի բնակիչները:



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:40
Այրվում է Հաղթանակ զբոսայգու հարակից տարածքը
Երևանի օրվան նվիրված տոնական հրավառությունից հետո այրվում է Հաղթանակի զբոսայգու հարակից տարածքը: Այս մասին տեղեկացրել է Ֆոտոլուրը՝ հրապարակելով...
Աղբյուր` Panorama.am
20:00
Հայաստանի վարկանիշը կբարձրանա, եթե մերժենք Ամուլսարի ծրագիրը. Կ.Մանվելյան
Վարչական դատարանը հօգուտ Լիդիանի որոշում  կայացրեց՝ անվավեր ճանաչելով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի որոշումը: Տեսչության նախկին...
Աղբյուր` Panorama.am
19:48
Վաղվանից ջերմաստիճանը կնվազի
Հանրապետության տարածքում հոկտեմբերի 19-ի ցերեկը, 20-24-ն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Քամին՝ հարավ-արևելյան՝ 3-8 մ/վ:...
Աղբյուր` Panorama.am
19:38
Հոկտեմբերի 21-ի հոսանքազրկումների մասին
Երևանում ու հինգ մարզերում
Աղբյուր` Panorama.am
19:26
Նոր Գեղիում կանցկացվի խնձորի փառատոն
Հոկտեմբերի 20-ին Կոտայքի մարզի Նոր Գեղի համայնքում տեղի կունենա Խնձորի առաջին փառատոնը: Միջոցառումը կմեկնարկի Սբ․ Հովհաննես եկեղեցում՝ խնձորի և...
Աղբյուր` Panorama.am
19:14
Եկեղեցին այսօր նշում է Ս. Մատթեոս, Մարկոս, Ղուկաս և Հովհաննես Ավետարանիչների հիշատակի տոնը
Հայ առաքելական եկեղեցին այսօր նշում է Ս. Մատթեոս, Մարկոս, Ղուկաս և Հովհաննես Ավետարանիչների հիշատակի տոնը։ Ս. Մատթեոսը Տիրոջ 12...
Աղբյուր` Panorama.am
19:06
Հայաստանն ազգային տաղավարով կներկայանա Վենետիկի բիենալեին
Հայաստանի Հանրապետությունն ազգային տաղավարով կներկայանա 2020 թ. Վենետիկի ճարտարապետական 17-րդ միջազգային բիենալեին: ՀՀ կրթության,...
Աղբյուր` Panorama.am
18:59
Ջենիֆեր Լոպեսը հարսանեկան զգեստով՝ Նյու Յորքի փողոցում
Ամերիկացի երգչուհի և դերասանուհի Ջենիֆեր Լոպեսը ռոմանտիկ կատակերգության նկարահանման ժամանակ Նյու Յորքի փողոցում հայտնվել է ճոխ հարսանեկան...
Աղբյուր` Panorama.am
18:58
Բարսելոնայում բողոքի ցույցերը շարունակվում են
Բարսելոնայում շարունակվող բողոքի ցույցերի ընթացքում տեղի է ունեցել բախում ոստիկանության հետ։  Վերջիններս  օգտագործել են արցունքաբեր...
Աղբյուր` Panorama.am
18:51
«Ավրորա» մրցանակի շնորհման հանդիսավոր արարողությունը
Երևանի Ազատության հրապարակում մեկնարկել է «Ավրորա» մրցանակի շնորհման հանդիսավոր արարողությունը: Մինչ այդ Ազատության հրապարակում...
Աղբյուր` Panorama.am
18:48
Տարանտինոն հրաժարվել է Չինաստանի համար փոփոխել «Մի անգամ Հոլիվուդում»-ը
Ամերիկացի ռեժիսոր Քվենտին Տարանտինոն հրաժարվել է վերամոնտաժել «Մի անգամ Հոլիվուդում» ֆիլմն այնպես, որպեսզի այն թույլատրեն Չինաստանի...
Աղբյուր` Panorama.am
18:37
«Ճշմարտությանը» հաջորդում է «Սուտը»
Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնում հոկտեմբերի 20-ին պրեմիերա է
Աղբյուր` Panorama.am
18:30
Տիրազուրկ ձկնորսական ցանց՝ դրենաժային ջրերում
Այսօր, վաղ առավոտյան Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Արարատի տարածքային բաժնի աշխատակիցները ֆեյսբուքյան օգտատերերից մեկի՝ ...
Աղբյուր` Panorama.am
18:26
Սիրիայում Թուրքիայի գործողությունը դատապարտելու համար Հյուսիսային Կիպրոսի ղեկավարը մահվան սպառնալիքներ է ստացել
Թուրքիայում շարունակում է մեծ աղմուկ հանել այսպես կոչված Հյուսիսային Կիպրոսի թուրքական Հանրապետության նախագահ Մուստաֆա Աքընջի արձագանքը՝...
Աղբյուր` Panorama.am
18:18
Սիմոնյանը հրապարակել է նորածնի սեռը, քաշը, հասակը
«Սիրելի աշխարհ։ Խնդրում եմ, Մարո Տիգրանի Քյոսայանի նկատմամբ բարի եղիր։ Նա այստեղ նորեկ է»
Աղբյուր` Panorama.am
18:11
Հայկական խոհանոցը՝ բարձր նորաձևության ոգեշնչման աղբյուր
Հայկական ավանդական ուտեստների գույների և առհասարակ հյուրընկալության կոնցեպտուալ հիմքով ստեղծված զգեստների հավաքածուի նորաձևության ցուցադրություն...
Աղբյուր` Panorama.am
18:07
Երևանի սուրճի արտադրամասերից մեկում ծխացել է 0.5 խմ սուրճ
«911» ծառայությունն այսօր առավոտյան ահազանգ է ստացվել, որ Երևանի Ֆրունզեի փողոցի թիվ 8/6 հասցեում գտնվող սուրճի արտադրամասի...
Աղբյուր` Panorama.am
18:03
Միխայիլ Պիոտրովսկին` Կարմիր բլուրում
«Երևանին ցանկանում է ևս 2800, ևս 2800, ևս 2800 տարի»:
Աղբյուր` Panorama.am
17:59
Հայաստանում 9 ամսում ՃՏՊ-ներից զոհվել է 253 մարդ
Այս տարվա ինն ամիսներին Հայաստանում տարածքում արձանագրվել է 3444 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչի հետևանքով զոհվել է 253 և մարմնական...
Աղբյուր` Panorama.am
17:56
Աննա Հակոբյան. Հայ ժողովուրդը հումանիզմ աղերսողից վերածվեց հումանիզմ սփռողի և քարոզողի
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին, ‹‹Իմ քայլը›› և  ‹‹City of smile/ Ժպիտների քաղաք››...
Աղբյուր` Panorama.am
17:53
Մարությանը համաձայն չէ ավագանու ընդդիմադիր անդամների հետ
«Ընդհանրապես չի հարվածի վարկանիշին, որովհետև խոշոր ներդրողը չի նշանակում, որ լավ ներդրող է և լավ աշխատանք է կատարել»,- լրագրողների...
Աղբյուր` Panorama.am
17:48
Արարատ-Արմենիան, Ալաշկերտը և Երևանը տուգանվել են
Հոկտեմբերի 17-ին տեղի է ունեցել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեի հերթական նիստը` ՀՖՖ Կարգապահական կոմիտեի նախագահ Ռուբեն...
Աղբյուր` Panorama.am
17:36
Հազարավոր մարդիկ են հավաքվել Լոնդոնի կենտրոնում
Այսօր Բրիտանիայի խորհրդարանում քվեարկության է դրվում  Brexit-ի շուրջ Եվրամիության և Մեծ Բրիտանիայի բանագնացների կողմից համաձայնեցված...
Աղբյուր` Panorama.am
17:26
Կոմանդոսը՝ զինհաշմանդամ մարզիկներին. Ձեր մարտական ոգին ինձ էլ է փոխանցվում
«Փորձում ենք ամեն ինչ անել, որ մրցումներն անցկացվեն միջազգային չափանիշներին համապատասխան»,-հայտարարեց Հայաստանի ուժային եռամարտի...
Աղբյուր` Panorama.am
17:12
Վերադառնում եմ. Հենրիխ Մխիթարյան
Հայաստանի հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում մարզումներից լուսանկար է հրապարակել ու գրել....
Աղբյուր` Panorama.am
16:59
Արտյուշ Գրիգորյան. Ջավախքում հայտնվել են գովազդներ, որտեղ հայաստանյան ինչ-որ ընկերություն առաջարկում է վարկեր
Ջավախքի բնակվայրերում արդեն տևական ժամանակ է հայտնվում են գովազդներ, որտեղ հայաստանյան ինչ-որ ընկերություն առաջարկում է վարկեր մինչև 2 միլիոն...
Աղբյուր` Panorama.am
16:48
«Թե ինչ հաճույքով են քաղաքացիները հարկեր վճարում, շատ առումով կապված է նրանից, թե ինչպես են ծախսվում այդ հարկերը»
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գյումրիում մասնակցել է Պետական եկամուտների կոմիտեի նախաձեռնած «Ռազմավարական պլանավորման աշխատաժողովին»:...
Աղբյուր` Panorama.am
16:36
Արմեն Կարապետյանն աշխատանքից ազատվել է անձնական պատճառով
Արմեն Կարապետյանն ազատվել է ՀՀ Էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից սեփական դիմումի համաձայն: «Անձամբ իր անունից...
Աղբյուր` Panorama.am
16:27
Բաքվում փակել են մետրոյի կայարանները չարտոնված ցույցի պատճառով
Ադրբեջանում իշխանությունները որոշել են  ժամանակավոր փակել մետրոյի երեք կայարանները, որտեղ ընդդիմությունն որոշել է չարտոնված ցույց...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Հակատուբերկուլյոզային դիսպանսեր»-ի աշխատակիցները բողոք են դուրս եկել
12:12 15/10/2019

«Հակատուբերկուլյոզային դիսպանսեր»-ի աշխատակիցները բողոք են դուրս եկել

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}