Քաղաքական 13:52 06/12/2017 Տարածաշրջան

Թուրքիայի նախագահ Էրդողանը ներքաշված է ֆինանսական նոր սկանդալում

«Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը 14 տարի առաջ իշխանության եկավ որպես բարեպաշտ մահմեդական՝ հայտարարելով, որ մտադիր է կոռուպցիան արմատախիլ անել թուրքական քաղաքականությունից:

Իր իշխանությունն ամրապնդելուց և վարչապետից բռնակալ նախագահ դառնալուց հետո, նա մոռացավ իր խոստումների մասին և վարեց խիստ կոռումպացված քաղաքականություն, որը դատապարտել էր: Ինչպես ասել է բրիտանացի պատմաբան լորդ Աքթոնը՝ «Իշխանությունը փչացնում է. բացարձակ իշխանությունը փչացնում է բացարձակապես...»:

Այս շաբաթ ցանկանում եմ լուսաբանել Էրդողանի չորրորդ կոռուպցիոն սկանդալը՝ սկսելով իր և իր ընտանիքի ներգրավմամբ նախորդ երեքի ամփոփմամբ:

Առաջին դեպքը տեղի է ունեցել 2008 թվականին և վերաբերում է Էրդողանի՝ 25 միլիոն դոլար արժողությամբ նավթատար նավ նվեր ստանալուն ադրբեջանցի միլիարդատեր Մուբարիզ Մանսիմովի կողմից: Էրդողանի խնդրանքով Մանսիմովը հետագայում դարձավ Թուրքիայի քաղաքացի և փոխեց իր ազգանունը Գուրբանօղլու:

Երկրորդ դեպքը տեղի է ունեցել 2013 թ. դեկտեմբերին, երբ Էրդողանը և նրա նախարարներից չորսը ներգրավված էին բազմամիլիոնանոց կոռուպցիոն հետաքննության մեջ: Դատավարությունից առաջ բոլոր չորս նախարարները հրաժարական տվեցին: Սակայն, Էրդողանը միջամտեց դատավարությանը, մերժեց դատական հայցը և հեռացրեց այն դատախազներին ու ոստիկաններին, որոնք բացահայտել էին իր նախարարների կոռումպացված գործունեությունը... Գաղտնալսվել էին Էրդողանի և նրա որդու՝ Բիլալի միջև մասնավոր հեռախոսազրույցները՝ բացահայտելով նրանց քննարկումները հարյուր միլիոնավոր դոլարների կանխիկ գումար թաքցնելու մասին, որ նրանք ստացել էին խորհրդավոր կերպով...

Կոռուպցիայի երրորդ դեպքը Նյու Յորքում շարունակվող դատավարությունն է՝ Թուրքիայից Իրան նավթի համար մաքսանենգ ճանապարհով ոսկի արտահանելու միլիարդավոր դոլարների ծրագրի վերաբերյալ՝ Իրանի դեմ ԱՄՆ պատժամիջոցների խախտմամբ: Անցյալ շաբաթ թուրք-իրանցի ոսկու առևտրական Ռեզա Զարաբը մեղավոր ճանաչվեց բոլոր յոթ մեղադրանքներով՝ բացահայտելով թուրք բանկիր Մեհմեդ Հաքան Աթիլայի և յոթ այլ մեղադրյալների, այդ թվում՝ Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Զաֆեր Չաղլայանի մասնակցությունը, որը մեղադրվում է միլիոնավոր դոլարներ կաշառք ստանալու մեջ՝ ապօրինի ծրագիրը կազմակերպելու դիմաց: Զարաբը նաև ներքաշել է Էրդողանին՝ նավթի առևտրի համար ապօրինի ոսկին արտահանելու թույլտվության համար:

Չորրորդ և վերջին կոռուպցիոն ծրագիրը ներառում է Էրդողանի ընտանիքի  անդամներին, որոնք 2011 թ. դեկտեմբերից մինչև 2012 թ. հունվարն ընկած ժամանակահատվածում 15 միլիոն դոլար են փոխանցել  Bellway Limited օֆշորային ընկերությանը Անգլիայի Մեն կղզու հարկային ապաստարանում: Այս մեղադրանքը ներկայացրել է Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցության (ՀԺԿ) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն: Մեն կղզին Բրիտանական թագի ինքնավար թագավորական տարածք է, որը գտնվում է Իռլանդական ծովում, Անգլիայի և Իռլանդիայի միջև:

Վերջերս ՀԺԿ նախագահ Քըլըչդարօղլուն հայտարարեց, որ ընկերությունը հիմնադրվել է 2011 թ. օգոստոսի 1-ին Մեն կղզում՝ 1 ֆունտ ստեռլինգ հիմնադիր կապիտալով: Նա բացահայտել է Bellway Limited ընկերությանը 15 միլիոն դոլարի բանկային փոխանցումների քաղվածքներն ու պատճենները.
 
- 2011 թ. դեկտեմբերի 15-ին Էրդողանի փեսան՝ Զիյա Իլգենը, փոխանցել է 2.5 միլիոն դոլար, իսկ 2011 թ. դեկտեմբերի 26-ին՝ 1.25 միլիոն դոլար:

- 2011 թ. դեկտեմբերի 15-ին Էրդողանի եղբայր Մուսթաֆան փոխանցել է 2.5 միլիոն  դոլար, իսկ 2011 թ. դեկտեմբերի 26-ին՝ 1.25 միլիոն  դոլար:

- 2011 թ. դեկտեմբերի 27-ին Էրդողանի աները՝ Օսման Քեթենչին, փոխանցել է 1.25 միլիոն  դոլար, իսկ 2011 թ. դեկտեմբերի 28-ին՝ 1 միլիոն  դոլար:

- 2011 թ. դեկտեմբերի 27-ին Էրդողանի նախկին գործադիր օգնական Մուսթաֆա Գյունդոգանը փոխանցել է 1.25 միլիոն  դոլար, իսկ 2011 թ. դեկտեմբերի 28-ին` 250 000 դոլար:

- 2011 թ. դեկտեմբերի 29-ին Էրդողանի որդին՝ Ահմեդ Բուրաք Էրդողանը, փոխանցել է 1.45 միլիոն դոլար, իսկ 2012 թ. հունվարի 4-ին՝ 2.3 միլիոն  դոլար:

Քըլըչդարօղլուն խորհրդարանական միջնորդություն է ներկայացրել՝ պահանջելով փոխանցումների վերաբերյալ հետաքննություն անցկացնել: Սակայն, մեծամասնություն կազմող Էրդողանի «Արդարություն և զարգացում» կուսակցությունը դեմ է քվեարկել այդ առաջարկությանը: Երբ Քըլըչդարօղլուն դիմել էր խորհրդարանին Էրդողանի դեմ մեղադրանքների առնչությամբ, պետական հեռուստաընկերությունը անջատել էր ուղիղ հեռարձակումը...

Անցյալ շաբաթ թուրք դատախազները հայտարարեցին, որ իրենք հետաքննում են Էրդողանի դեմ մեղադրանքները: Այնուամենայնիվ, ինչպես հայտնի է, ոչ մի դատավոր չի համարձակվի հաստատել, որ Էրդողանը մեղավոր է որևէ հանցագործության համար, հաշվի առնելով, որ շատ դատավորներ պաշտոնազրկված են կամ կալանավորված Թուրքիայի նախագահի ցանկությունները չկատարելու համար:

Էրդողանը, ինչպես և սպասվում էր, զայրացած էր իր ընտանիքի հասցեին հնչած մեղադրանքների համար: Նա հայտարարել է, որ հրաժարական կտա, եթե ապացուցվի, որ նա բանկային հաշիվ ունի արտասահմանում: Էրդողանի իրավաբան Ահմեդ Օզելը հայտարարել է, որ Քըլըչդարօղլու կողմից հրապարակված բանկային փաստաթղթերը «կեղծ» էին, իսկ մեղադրանքները որակել է որպես «սուտ»:  Էրդողանը սպառնացել է, որ Քըլըչդարօղլուն «թանկ կվճարի» դրա համար և դատական հայց է ներկայացրել նրա դեմ՝ պահանջելով 500 հազար դոլար զրպարտության համար...

Այդ սկանդալները կարող են բացասաբար ազդել Էրդողանի վերընտրության վրա 2019 թվականին, եթե իհարկե նա թույլ տա արդար ընտրություններ անցկացնել: Հուսով ենք, որ Էրդողանը կմնա իր պաշտոնում, քանի որ նա համառորեն շարունակում է վարկաբեկել Թուրքիային ամբողջ աշխարհում...»

Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
www.TheCaliforniaCourier.com
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

20:50
ՀՀ Նախագահը ստորագրել է ԱԶԲ-ի հետ վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքը
Այս մասին տեղեկացնում են ՀՀ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Աղբյուր` Panorama.am
20:30
Այս օրերին երկնքում Գեմինիդների ասուպային հոսք կդիտվի
Այս օրերին դիտվում է տարվա առատ հոսքերից վերջինը` Գեմինիդների ասուպային հոսքը: Այս հոսքը սովորաբար դիտվում է նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 18-ը:...
Աղբյուր` Panorama.am
20:21
ԱՄՀ-ն հրապարակել է 15 հարուստ երկրների ցանկը
Արժույթի միջազգային հիմնադրամն ամփոփել է այս տարվա հոկտեմբերին անցկացված հետազոտության տվյալներն ու հրապարակել է աշխարհի ամենահարուստ  15...
Աղբյուր` Panorama.am
20:18
Արթիկի և Սիսիանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են աղով, ավազով մշակման աշխատանքներ:
Աղբյուր` Panorama.am
20:15
Սպասվում է առանց տեղումների եղանակ
Օդի ջերմաստիճանը 14-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կնվազի 3-4 աստիճանով։
Աղբյուր` Panorama.am
20:09
Ղրիմի իշխանությունները ԱՄՆ դեսպան Հանթսմանին կոչ են արել պատմություն սովորել
Դեսպանը նաև հիշեցրել էր ԱՄՆ-ի դիրքորոշումը, ըստ որի Ղրիմն Ուկրաինայի մի մասն է։
Աղբյուր` Panorama.am
20:03
Կայացել է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը
2017թ.-ի հունվարի 1-ից հիմնադրամը հատուցումներ է տրամադրում զոհված զինծառայողների ընտանիքներին, ինչպես նաև մարտական գործողությունների ընթացքում վիրավորված զինծառայողներին:
Աղբյուր` Panorama.am
19:55
ՀՀ 16 համայնքներում նախատեսվում է իրականացնել կաթիլային ոռոգման համակարգերի զարգացման ծրագրեր
Գալիք տարի կիրականացվեն նաև ինտենսիվ այգիների, ջերմոցային տնտեսությունների, սառնարային տնտեսությունների, չրանոցների հիմնման, գյուղական ենթակառուցվածքների զարգացման ծրագրեր:
Աղբյուր` Panorama.am
19:48
Մարտավարամասնագիտական վարժանքներ՝ ոստիկանության զորքերի զորամասում
Վլադիմիր Գասպարյանը բարձր է գնահատել ոստիկանության զորքերի բարոյահոգեբանական, կամային, մարտավարամասնագիտական պատրաստականությունը։
Աղբյուր` Panorama.am
19:40
Վրաստանում Հայաստանի և Չեխիայի դեսպանները քննարկել են երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր
Տոմաշ Պեռնիցկին շնորհավորել է դեսպան Սադոյանին նշանակման առթիվ և մաղթեց բեղմնավոր գործունեություն։
Աղբյուր` Panorama.am
19:31
Սիսիան-Գորիս ավտոճանապարհին Իրանի քաղաքացու մեքենան գլորվել է ձորը
Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 1979 թ. ծնված Ռօհլան Հաբիբ Վավյավին հոսպիտալացվել է Սիսիանի զինվորական հոսպիտալ։
Աղբյուր` Panorama.am
19:24
Քննչական կոմիտեում աշխատանքի ընդունվելիս կոռուպցիոն դրսևորումները բացառվում են. Աղվան Հովսեփյան
Դիպլոմների հետ միասին քննիչների 25 թեկնածուներն ստացան նաև ՀՀ ՔԿ տարածքային ստորաբաժանումներում աշխատանքի նշանակվելու մասին ՀՀ ՔԿ նախագահի հրամանները
Աղբյուր` Panorama.am
19:17
Բրիտանուհին կասկածվում է ինքն իրեն առևանգելու մեջ
Բրիտանացի մոդել Քլոե Էյլինգի ենթադրյալ առևանգողի փաստաբանը հայտարարել է, որ մոդելն ինքն է կազմակերպել իր առևանգումը՝ փառքի արժանանալու համար:...
Աղբյուր` Panorama.am
19:09
Կուբայի քաղաքացիներից խաբեությամբ հափշտակվել է առանձնապես խոշոր չափերի գումար. ՔԿ
Կուբայի քաղաքացիներին խոստացել են Հայաստանի տարածքով կազմակերպել նրանց մեկնումը ԱՄՆ ։
Աղբյուր` Panorama.am
19:00
Իրանի ԱԳՆ-ն Միացյալ նահանգներին մեղադրել է ապակառուցողական մթնոլորտ ստեղծելու մեջ
Միակ դատավորն այս պարագայում կարող է լինել ՄԱԳԱՏԷ-ն։
Աղբյուր` Panorama.am
18:51
Սաուդյան Արաբիայում առաջարկվում է վերացնել կանանց դատավորներ նշանակելու արգելքը
Սաուդյան Արաբիայի Մեջլիս Ալ-Շուրան օրենքի փոփոխություն է առաջարկել, որով ուժը կորցրած կճանաչի կանանց դատավորներ են աշխատելու արգելքը։...
Աղբյուր` Panorama.am
18:45
Իսրայելի հատուկ ծառայությունները հայտարարել են, որ կանխել են «ՀԱՄԱՍ»-ի նախապատրաստած ահաբեկչությունը
Պաղեստինի Նաբլուսա քաղաքում գործող բջիջը բացահայտվել էր դեռ աշնանը, սակայն մինչ այժմ նրա մասին տեղեկատվությունը արգելված էր հրապարակել։
Աղբյուր` Panorama.am
18:34
Բուհական խորհրդին վերադարձնել իր հիմնական առաքելությունը. Լևոն Մկրտչյան
Ուսանողական խորհուրդներին պետք է մասնակցության իրավունք տրվի նպաստների տրամադրման հարցին: Դեկտեմբերի 13-ին ԵՊՀ-ում ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանի...
Աղբյուր` Panorama.am
18:25
Երուսաղեմի հարցն ու հայկական կողմի նոր հնարավորությունները
Ամբողջական Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու վերաբերյալ Դ. Թրամփի հայտարարությունից հետո մուսուլմանական երկրներ-Իսրայել...
Աղբյուր` Panorama.am
18:18
Վայքում վաղը մի քանի ժամով ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, դեկտեմբերի...
Աղբյուր` Panorama.am
18:09
Վարույթ է ընդունվել ավազակային հարձակում կատարելու փաստով հարուցված քրեական գործը. ՀՔծ
ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթ է ընդունվել զենքի գործադրմամբ ավազակային հարձակում կատարելու փաստով ՀՀ քննչական կոմիտեում...
Աղբյուր` Panorama.am
17:55
Յուրաքանչյուր բուհ պետք է բաց լինի ուսանողների շարժունակության համար. Լևոն Մկրտչյան
Հայաստանում ուսանողների թիվը շուրջ 90 000 է, գործում են 60-ից ավելի համալսարաններ: «Բարձրագույն կրթության մասին» ՀՀ օրենքի նախագծի...
Աղբյուր` Panorama.am
17:49
Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր՝ ժամը 17:30-ի դրությամբ, Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին...
Աղբյուր` Panorama.am
17:39
Տեղեկատվությունն ամբողջությամբ մտացածին է. Դատախազության պարզաբանումը
ՀՀ գլխավոր դատախազությունից պարզաբանում են տարածել «Թուֆենկյան» հյուրանոցի մոտ տեղի ունեցած սպանության մեջ մեղադրվողներին...
Աղբյուր` Panorama.am
17:35
Փորձաքննված բրինձը պոլիմերային ծագում չունի. ՍԱՊԾ
Քաղաքացու դիմումի հիման վրա բրնձի իրացման շուկայում իրականացված միջոցառումներն ավարտական փուլում են: Այս մասի հայտնում են ԳՆ սննդամթերքի...
Աղբյուր` Panorama.am
17:27
Շուրջ 60 մարդ Է տուժել Իրանում տեղի ունեցած երկրաշարժից
Առնվազն 58 մարդ է տուժել դեկտեմբերի13-ին Իրանի հարավ- արևելքի Քերմանի նահանգում տեղի ունեցած 6,1 մագնիտուդով երկրաշարժից:...
Աղբյուր` Panorama.am
17:16
Բաղմանյանը շուտ էր ուզում դուրս գար բանակից, դաժե ես եմ իրան ասել՝ դուրս մի արի. Սեյրան Սարոյան
«Դե էդքան տարի ծառայել ա, խոմ Բաղմանյանն էկրաթից չի՞»։
Աղբյուր` Panorama.am
17:10
Նալբանդյան. Հայաստանն աջակցում է Հունաստանի և Կիպրոսի ջանքերին
Հայաստանն աջակցում է Կիպրոսի հիմնախնդրի լուծման ուղղությամբ Հունաստանի և Կիպրոսի ջանքերին: Այս մասին հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի...
Աղբյուր` Panorama.am
16:50
Երուսաղեմի հարցում Թուրքիայի նախագահ Էրդողանը փորձում է խաղալ «խալիֆի» դերը
Օսմանյան սուլթանները XIV դարից ի վեր հավակնել են խալիֆի տիտղոսին,  որի կրողը համարվում էր մարգարե Մուհամեդի ժառանգորդը և ամբողջ...
Աղբյուր` Panorama.am
16:25
«Ադրբեջանական լվացքատան» գլխավոր դերակատարներից մեկը Վիեննայում միլիոնավոր դոլարների ներդրում է իրականացրել. OCCRP
Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի լուսաբանման նախագիծը (OCCRP) հրապարակել է ադրբեջանական իշխանության ներկայացուցիչների կողմից փողերի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Էդվարդ Նալբանդյանի ելույթը Հունաստանի արտաքին գործերի նախարարությունում
13:40 13/12/2017

Էդվարդ Նալբանդյանի ելույթը Հունաստանի արտաքին գործերի նախարարությունում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}