Վրաստանի քաղաքացու ճամպրուկում աղջկա են գտել
Վրաստանի քաղաքացու ճամպրուկում մաքսակետի աշխատակիցները կին են հայտնաբերել: Ինչպես հաղորդում է Life.ru-ն, միջադեպը տեղի է ունեցել Սարպի ստուգիչ-անցագրային կետում։
Վրաստանի քաղաքացին սահմանապահների ուշադրությունն է գրավել իր կասկածելի պահվածքով. նյարդայնանում էր, շուրջբոլորն էր նայում և քիչ էր մնում՝ մաքսակետում իր հերթը բաց թողներ:
Համոզվելու համար, որ ամեն ինչ կարգին է, սահմանապահները ուղևորին խնդրել են բացել ճամպրուկը, որպեսզի ստուգեն:
Որքան մեծ էր զարմանքը, երբ բացված ճամպրուկում նրանք հայտնաբերեցին 22-ամյա մի աղջկա, ով նույնպես Վրաստանի քաղաքացի էր:
Ոստիկանությունը երկու քաղաքացիներին էլ բերման է ենթարկել և հարցաքննում է:
Հիշեցնենք, որ ավելի վաղ նույն անցակետով Վրաստանի քաղաքացին փորձել է իր երկիր տանել Թուրքիայում հետախուզվող ռուս կնոջ:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ