Հասարակություն 13:30 07/12/2017 Հայաստան

«Երկրաշարժի օրը վատ կանխազգացում ունեի, չէի ուզում դասի գնալ». շիրակամուտցի Նելան Չարչյան

Հեղինակ` Անուշ Թորոսյան

Լոռու մարզի Շիրակամուտ, այժմ՝ Նալբանդ գյուղի բնակչուհու՝ Նելան Չարչյանի երազանքներն այսօր կապված են որդու՝ չորսամյա Նարեկի հետ: Նելանն ապրում է՝  ծանր հուշերը պայքարելու ուժ դարձրած: Թե ինչպես 8-րդ դասարանի աշակերտուհու կանխատեսումն ու վատ երազն իրականություն դարձավ, ինչպես 1988-ի ավերիչ երկրաշարժից հետո նա կարողացավ ապրել ու ապրեցնել, այս ամենի մասին է Նելանը պատմել Panorama.am-ի հետ զրույցում:

«Նախորդ օրը՝ ամսի 6-ին, մենք հարևանի տանն էինք: Դեռ երեկոյան ցնցումներ սկսվեցին, կարծես երկրաշարժ լիներ: Չգիտեմ ինչու՝ ես վատ կանխազգացում ունեի. երեկոյան քնեցինք, առավոտյան պետք է դպրոց գնայի, բայց չէի ուզում գնալ, չէի կարողանում տեղիցս վեր կենալ, հայրս ինձ ստիպեց՝ վեր կաց, գնա դպրոց: Արդեն ութ տարի էր՝ դպրոց էի գնում, ոչ մի անգամ առաջին դասին ուշացած չէի գնացել, իսկ այդ օրն առաջին դասին ընդհանրապես չներկայացա, երկրորդ դասից ուշացած գնացի, երրորդին էլ չէի ուզում գնալ, նստել»,- ասում է նա:

Լինելով երրորդ դասարանցիների ջոկատավարներ՝ Նելանն ու դասընկերները մեծ դասամիջոցին խաղեր էին կազմակերպել: Դասամիջոցի ավարտին նա իրեն ստիպեց՝ գնալ ու դասի նստել, սակայն դասի ժամին անհանգիստ էր, ամեն ինչ անում էր, որ իրեն դասարանից դուրս հանեն, նույնիսկ ուսուցչին խնդրեց՝ դուրս թողնել իրեն, բայց՝ ապարդյուն:

«Երևի մի 5-10 րոպե էինք դասին նստել, ուսուցիչը հարցրեց՝ ո՞վ է դաս պատասխանելու, ասացի՝ ես գամ, ասաց՝ չէ, դու անկարգ ես քեզ պահել: Դասընկերներիցս մեկին կանչեց գրատախտակի մոտ, հետո իմացա, որ … այդ դասընկերոջս հենց գրատախտակը «սպանեց». մեջքը կոտրվել էր»,- պատմում է նա:

Երկրաշարժից օրեր առաջ Նելանը վատ կանխազգացում ուներ, երազներ էր տեսել՝ մանկապարտեզն ու դպրոցը ավերվում էին, երազի մեջ իր անհույս ճիչերն է հիշում՝ «երեխաներին դուրս բերեք»: Երազում իր դպրոցն անդունդն էր գնում, բայց ինքը փրկվեց՝ դպրոցը դաշտից բաժանող ցանկապատից կախված մնալով: Նրա երազները լուրջ չէին ընդունում, երեխայի տեղ էին դնում:

«Կյանքն այնպես ստացվեց, որ ես իրոք մնացի ցանկապատներից կախված. ոչ դպրոցի հետ անդունդը գնացի, ոչ էլ կարողացա քայլել»,- ասում է նա:

Նելանի ծնողներն ու քույրը ևս փրկվեցին ավերիչ երկրաշարժից. Մայրն ու հայրը մթերային խանութում էին աշխատում, խանութը փլվել էր, բայց մեծ կշեռքի ու սառնարանների շնորհիվ նրանք կարողացել էին պատսպարվել: 6-րդ դասարանում սովորող քույրն այդ ժամին դպրոցի մարզադահլիճում էր՝ կիսանկուղային հարկում. դահլիճի մի մասը քանդվել էր, աշակերտներից երկուսը զոհվել էին, մյուսները կարողացել էին փրկվել: Նելանի տատիկը փորձել էր պատսպարվել դռան շեմի տակ, և հենց դա էլ մահվան պատճառ էր դարձել. շեմը փլվել էր:

Արդեն 29 տարի Նելանը փորձում է վերականգնվել տեսածից ու ապրածից՝ թե հոգեպես, թե ֆիզիկապես, ասում է՝ առայժմ դա ամբողջապես չի հաջողվում:

«Եթե որևէ ընտանիքի կողքով է անցել այդ աղետը, այսինքն՝ գոնե միայն տունն է քանդվել, տուն են տվել, ավելի հեշտ է վերականգնվել, բայց եթե ընտանիքում զոհ կա… : Մեր գյուղը էպիկենտրոնն էր, զոհերը շատ-շատ էին, ընտանիք կա՝ միանգամից երեք երեխա էին մահացել կամ ծնողները: Հավատացեք, այդ ընտանիքի համար հոգեպես վերականգնվելը շատ դժվար է: Ես արդեն փոքրիկ ունեմ, ով 4 տարեկան է, բայց ես դեռ չեմ կարող ասել, որ հոգեպես լրիվ վերականգնվել եմ»,- նշում է նա:

Նելանի խոսքով՝ շրջապատը ևս կարևոր դեր ունի այստեղ, կարող է օգնել կամ խանգարել հոգեպես վերականգնվելուն:

Նելանը հիվանդանոցային երկար բուժում է անցել երկրաշարժից հետո: Հանրապետական հիվանդանոցից նրան տեղափոխել են ԱՄՆ, ուր վեց ամիս բուժվել է: Ասում է՝ բժիշկների հոգատարության շնորհիվ ոչ մի րոպե չի զգացել, որ սայլակի վրա է, որ ուրիշներից տարբեր է: Մտածում էր՝ կգա Հայաստան ու նույնը կլինի, բայց սպասումները չարդարացան:

Իր՝ ԱՄՆ-ում բուժվելու ընթացքում ծնողները տեղափոխվել են ՌԴ: Ինքը՝ Նելանը, դրսում չկարողացավ ու չցանկացավ ապրել.«Առանց Հայաստանի ես կյանք չունեմ, բալիկս էլ Հայաստանում է ծնվել: Երբ բալիկս ծնվեց, շատերը ուրախանում էին, գովում էին, որ ես ուժեղ եմ, կարողացել եմ բալիկ ունենալ, բացի ինձանից՝ էլի ինչ-որ մեկի մասին հոգ տանել, սակայն եղան մարդիկ, որ քննադատեցին, իրենց համար սայլակով մարդը մարդ չէ, ո՞նց կարող է սայլակով կինը ընտանիքի կին դառնալ, երեխա ունենալ»:

Այսօր Նելանն աշխատում է Արտակարգ իրավիճակների նախարարությունում, ապրում է իր փոքրիկի հետ՝ վարձով: Թեպետ դժվարանում է միայն աշխատավարձով տան վարձը վճարել, կոմունալ վճարումներն անել, ապրել ու երեխա մեծացնել, բայց լավատեսությամբ է լցված: Միայն ցանկանում է վերադարձնել դեռ երկրաշարժից հետո գերմանական Կարմիր խաչի՝ իրեն՝ իբրև առաջին կարգի հաշմանդամի, տված տնակը, որ ապօրինաբար խլել են իրենից ու հրաժարվում են վերադարձնել:

2012 թ. ՀՀ ԱԻ նախարարությունը որոշեց համակարգի աշխատանքներին ներգրավել սայլակավոր հաշմանդամների: Ռիսկային ու պարտավորեցնող այդ որոշման իրականացման ուղին լի էր դժվարություններով, հուսահատությամբ, անորոշությամբ, բայց հստակ էր նպատակի իրագործման գիտակցումը:

Ամփոփելով 5 տարիների աշխատանքը՝ ԱԻ նախարարությունից Panorama.am-ին տեղեկացրին, որ այսօր արդեն շուրջ երեք տասնյակ սայլակով տեղաշարժվող անձ ԱԻՆ համակարգի մեծ ընտանիքի լիիրավ անդամն է, հուսալի գործընկերն ու հմուտ աշխատակիցը: Վերջիններս շատ արագ ինտեգրվեցին համակարգի գործելաոճին և արտակարգ ռիթմին, հինգ տարի շարունակ նրանք մայրաքաղաքի և Շիրակի, Լոռու, Գեղարքունիքի, Կոտայքի, Արմավիրի ու Վայոց ձորի մարզային փրկարարական վարչություններում պատվով են կատարում իրենց աշխատանքը՝ կատարելագործելով մասնագիտական հմտություններն ու արձանագրելով նոր հաջողություններ:

ՀՀ ԱԻՆ «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տեղեկատվության վարչության պետ Սևակ Մխիթարյանը վստահեցնում է՝ օրը բուռն և հագեցած է նաև աշխատանքից դուրս. սպորտը, գիտությունը և արվեստը դարձել են նրանցից շատերի առօրյայի անբաժանելի մասնիկը, իսկ գրանցած հաջողությունները միայն հպարտանալու առիթ են:

 Նրանցից շատերը բազմիցս լավագույնն են ճանաչվել Հաշմանդամների հանրապետական  մարզական փառատոնում, նշանակալի ձեռբերումներ ունեցել միջազգային մարզական հարթակներում ու ներգրավվել մշակութային տարբեր միջոցառումներում:

ՀՀ ԱԻ նախարարության մեծ թիմի անդամներն են ՀՀ բազմակի չեմպիոն, 2017 թ. Հաշմանդամների ծանրամարտի աշխարհի գավաթի առաջնության արծաթե մեդալակիր, 2016 թ. Ռիո դե Ժանեյրոյի 15-րդ պարալիմպիկ խաղերում  5-րդ հորիզոնականը գրաված ծանրորդ Գրետա Վարդանյանը, սեղանի թենիս և բազկամարտ մարզաձևերում ՀՀ բացարձակ չեմպիոններ Նուբար Կիրակոսյանը և Հարություն Մխիթարյանը, «Միսս Հայք» հաշմանդամ կանանց գեղեցկության 2014թ. մրցույթի հաղթող Քրիստինե Փիրուզյանը և նույն մրցույթում «Միսս համակրանք» տիտղոսին արժանացած Գոհար Նավասարդյանը: Երկրպագուների մեծ բանակ ունի նաև անվասայլակով բասկետբոլի «ԱՐՏԱԿԱՐԳ» թիմը: 2017 թ. համակարգի 4 աշխատակցի շնորհվեց պատվավոր լեյտենանտի կոչում:







Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

15:34
Ես երեկ ադրբեջանական կայքերն էի նայում՝ էդ Նիկոլին ոնց են գովում. Տիգրան Մուրադյան
«Ծնողներս եղեռնից են մազապուրծ եղել, նրանք ղարսեցի են։ 1918 թվականին, երբ ռուսենրը հանձնել են Ղարսը, այդ ժամանակ նոր հայրս եկել է Արևելյան...
Աղբյուր` Panorama.am
15:32
ԱՄՆ նախագահ. Վերահաստատում ենք Մեծ Եղեռնը երբեք չմոռանալու մեր խոստումը
«Այսօր մի պահ կանգ ենք առնում՝ հիշելու Մեծ եղեռնի` Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքները և վերահաստատում ենք երբեք չմոռանալու մեր...
Աղբյուր` Panorama.am
15:27
Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների ոգեկոչման արարողությունները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Ապրիլի 24-ին՝ Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակի օրվա առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
15:17
«Ինտերը» նշում է հաղթանակը
«Ինտերը» դերբիում 2-1 հաշվով հաղթել էր «Միլանի»-ին՝ առաջնության ավարտից մի քանի տուր առաջ հռչակվելով Իտալիայի չեմպիոն։...
Աղբյուր` Panorama.am
14:54
Արհեստածին Ադրբեջանը ստեղծել են, որպեսզի շարունակեն և ավարտեն հայերի ցեղասպանությունը Օսմանյան Թուրքիայից դուրս. Լարիսա Ալավերդյան
«Մեր հաղթանակների և պարտությունների պատճառը պետք է փնտրենք մեր մեջ։ Իսկ այն, որ Հայոց ցեղասպանությունը երկար տարիներ  չի ունեցել...
Աղբյուր` Panorama.am
14:42
Այդ գործողություններն իրականացվում են Տավուշում ստեղծված ինքնաբուխ շարժումը թուլացնելու նպատակով. Հայտարարություն
«Տավուշը հանուն հայրենիքի» քաղաքացիական շարժումը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է. «ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ ԵՆՔ ապրիլի 23-ին...
Աղբյուր` Panorama.am
14:33
Նոյեմբերյան քաղաքում բողոքի ակցիայի մասնակիցներից 5-ը ձերբակալվել են
ՔԿ. Տեղի է ունեցել առերևույթ խուլիգանություն, որի ընթացքում ֆիզիկական ներգործության դեպքերի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
Աղբյուր` Panorama.am
14:17
«Երիտթուրքերի «գենետիկ» թոռները». քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի հոդվածը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից
«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ ղեկավար, AntiFake.am կայքի հիմնադիր, «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ և վարող,...
Աղբյուր` Panorama.am
14:14
Սահմանազատման սյուն չի լինում, այդ սյունը կարող են կոխել մի լավ տեղ. Հրանտ Բագրատյան
«Դրանք միայն ծաղիկներն են, բա որ գյուղերի հետևում գտնվող անկլավային հողերը տա՞։ Մտածում եմ՝ այդ հողերը տալուց հետո, որը հաջորդ էտապում...
Աղբյուր` Panorama.am
13:51
Սաֆրաստյան. Էրդողանը վախ ունի Սփյուռքից, դա պայմանավորված է շատ կոնկրետ փաստերով
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երեկ ասել էր, որ «տարածաշրջանում հիմա նոր կարգ է հաստատվում, ժամանակն է հրաժարվել անհիմն...
Աղբյուր` Panorama.am
13:43
Փաշինյանի կնոջը «Նիկոլ ցեղասպան» վանկարկումով դիմավորեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում
Նիկոլ Փաշինյանը կինը՝ Աննա Հակոբյանը, այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։ Քաղաքացիները նրան տեսնելով՝ սկսել են վանկարկել՝ «Նիկոլ,...
Աղբյուր` Panorama.am
13:23
Նոր սկանդալ հայ-ռուսական հարաբերություններում. Հայտարարության հեղինակն Ալեն Սիմոնյանն է
ՌԴ Դաշնային Խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն առաջարկել է Հայաստանի խորհրդարանին հարցում անել՝  Ռուսաստանի մասին Ալեն Սիմոնյանի ելույթի...
Աղբյուր` Panorama.am
12:50
Խոշտանգումներ, կամայական ազատազրկումներ, դատարանների անկախության խնդիրներ․ ԱՄՆ Պետդեպի զեկույցը Հայաստանի մասին
ԱՄՆ Պետքարտուղարությունը հրապարակել է մարդու իրավունքների մասին տարեկան զեկույցը, դրանում պնդելով, որ Հայաստանի կառավարության կողմից...
Աղբյուր` Panorama.am
12:27
Նոյեմբերյանում մարդկանց մեջ մեքենայի մխրճվելու տեղեկությունների առթիվ պահանջել ենք պատշաճ քննություն. ՄԻՊ
Մարդու իրավունքների պաշտպանը երեկ արագ արձագանքման խմբեր է ուղարկել հիվանդանոց ու ոստիկանական ստորաբաժանումներ։ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի...
Աղբյուր` Panorama.am
12:27
Իշխանությունը քաղաքական նկատառումներով Սուրեն Պետրոսյանին պարզապես զրկել է ազատությունից. Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը տեղեկացնում է, որ Ձերբակալվածների պահման վայրում, գործընկեր...
Աղբյուր` Panorama.am
12:19
Թուրքիայի նախագահը ցավակցել է միայն Թուրքիայի հայերին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդես է եկել արդեն ավանդական դարձած ապրիլքսանչորսյան ուղերձով։ Այս անգամ ուղերձն առաջինը հրապարակվել է...
Աղբյուր` Panorama.am
12:00
Միհրան Մախսուդյան. Հիմա ավելի լավ եմ զգում
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը, որ վերջին օրերին ակտիվորեն մասնակցում է Տավուշից Ադրբեջանին տարածքների հանձնման դեմ, այժմ գտնվում է...
Աղբյուր` Panorama.am
11:55
Արամ Ա-ն՝ Էրդողանին.Որտեղի՞ց եկան մեր նահատակների աճյունները, Օսմանյան կայսրության սահմաններից ներս քո պապերի կողմից կոտորվեցին մեր պապերը
«Պարոն նախագահ, որտեղի՞ց եկան մեր նահատակների աճյունները. Օսմանյան կայսրության սահմաններից ներս քո պապերի կողմից կոտորվեցին մեր պապերը։...
Աղբյուր` Panorama.am
11:35
Պանթուրիքիստական ծրագրերը շարունակվում են. ՀՀ-ում Սիրիայի դեսպան
«Ցեղասապանությունն այսօր միայն պատմական արարք չէ, անպայման պետք է ճանաչվի»,- Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Հայոց ցեղասպանության...
Աղբյուր` Panorama.am
11:32
Ռուբեն Վարդանյանի որդու ահազանգը. Այդ հեռախոսազրույցի ընթացքում հորս ասածներից մենք ավելի շատ ենք անհանգստացել
Բաքվի բանտում ապօրինի պահվող քաղբանտարկյալ Ռուբեն Վարդանյանի ավագ որդին՝ Դավիթ Վարդանյանը հարցազրույց է տվել CNN-ին: Նա պատասխանել է հայտնի...
Աղբյուր` Panorama.am
11:24
Համլետ Վիրաբյան. Այսօր ես ավելի հաճախ հիշում եմ կարսեցի տատիս պատմությունները
Համլետ Վիրաբյանի ընտանիքը սեփական մաշկի վրա է զգացել Ցեղասպանության հետևանքները, առաջին ձեռքից՝ ականատես տատից լսել Օսմանյան Թուրքիայի կողմից...
Աղբյուր` Panorama.am
11:23
Կապիտուլյանտին հեռացնենք, որ չցեղասպանվենք
Իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը գրում է. «Երեկ, երբ Գյումրիից շարժվեցի Երևան Հայաստանի քարտեզն այլ էր, հասա Երևան փոխվեց, ավելի...
Աղբյուր` Panorama.am
11:16
ԱԳՆ. 2020-2023թթ. մենք ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին
150 հազարից ավելի հայ պատերազմի, այլատյացության, ինքնության հիման վրա հանցագործությունների, պաշարման և բնակչության նկատմամբ ահաբեկման գործողությունների հետևանքով բռնի տեղահանվեց
Աղբյուր` Panorama.am
11:15
Հրանտ Մելիք-Շահնազարյան. Տավուշի թեմի առաջնորդն այսօր մեծ բեռ է վերցրել իր ուսերին
«Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի հիմնադիր, քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը գրում է. «Առաջնորդներին պախարակելու՝ մեր...
Աղբյուր` Panorama.am
11:09
Արիությանը վախկոտություն մի խառնեք. Գարեգին Երկրորդ
Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Աղբյուր` Panorama.am
10:35
Թյուրքագետ. Փաշինյանը 3 անգամ կիրառել է Հայոց ցեղասպանություն, 11 անգամ` Մեծ եղեռն ձևակերպումները
«Հայսաստանի վարչապետը իր այսօրվա ուղերձում 3 անգամ կիրառել է Հայոց ցեղասպանություն, 11 անգամ` Մեծ եղեռն ձևակերպումները»,-գրում է...
Աղբյուր` Panorama.am
10:27
Հայաստանի և ՀԱՊԿ առճակատման հավանականությունը, հուսով եմ, որ ավելի քան հիպոթետիկ է. Իմանգալի Տասմագամբետով
Չնայած Հայաստանի՝ ՀԱՊԿ միջոցառումներին մասնակցությունը դադարեցնելու որոշմանը, կազմակերպությունը լիովին պահպանում է իր պարտավորությունները Երևանի...
Աղբյուր` Panorama.am
10:13
Խայտառակ, ամբողջովին պրոթուրքական. Թուրքագետը՝ Փաշինյանի ուղերձի մասին
Պ.գ.թ., թուրքագետ Մհեր Աբրահամյանը Նիկոլ Փաշինյանի՝ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ արված ուղերձը գնահատել է...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Փաշինյանի կնոջը «Նիկոլ ցեղասպան» վանկարկումով դիմավորեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում
14:32 24/04/2024

Փաշինյանի կնոջը «Նիկոլ ցեղասպան» վանկարկումով դիմավորեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}