Հասարակություն 12:09 07/12/2017 Հայաստան

Ռալֆ Յիրիկյան. Այսօր կարևոր ուղերձ ունենք տանտերերին՝ ամուր կանգնել ոտքի վրա

Ներքին Բազմաբերդ գյուղում, տարիների սպասումից հետո, բնակարանի տեր է դարձել Մանուկյանների երիտասարդ ընտանիքը: Իրականացված երազանքի երջանկությունը կիսելու համար՝ նրանց են միացել շրջայցով գյուղ մեկնած՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի և Հայաստանի «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» ղեկավարները: Դեռ երկու ամիս առաջ, գործակցող կողմերի աշխատակիցները և տարբեր ոլորտներում ՎիվաՍել-ՄՏՍ-ի բիզնես-գործունեությանը ծանոթացած ուսանողները, կամավորության սկզբունքով  մասնակցում էին Մանուկյանների տնամերձ հատվածում մայթերի բետոնացման աշխատանքներին: Գործադրված համատեղ ջանքերի և պատասխանատու արժեհամակարգի շնորհիվ, երիտասարդ ընտանիքի համար ստեղծվել են նոր հնարավորություններ:

ՎիվաՍել-ՄՏՍ  ընկերությունից հայտնում են, որ միայն ընթացիկ տարում, Արագածոտնի մարզում, բնակարանաշինության ծրագրից օգտվել է շահառու վեց ընտանիք: Նրանց անցած ճանապարհները եղել են տարբեր, սակայն բոլորն էլ ունեցել են նույն խնդիրը. սեփական տանիքը ստեղծելու տարիների անհաջող փորձ: Այժմ իրավիճակն այլ է. ձմռան շեմին ապահով տանիք ունենալը լրջագույն խնդրի լուծում է:

Մանուկյանները՝ տասնհինգ հոգով, տարիներ շարունակ ապրել են ընտանիքի հոր՝ Հրաչի հայրական տանը: Ավելի ուշ, Հրաչի զինվորական ծառայությամբ պայմանավորված, տեղափոխվել են վարձակալված բնակարան:

«Առանց օգնության, չգիտեմ դեռ քանի տարի պիտի դռնեդուռ ընկած, օտար, վարձված բնակարաններում մեծանային երեխաներս: Մեծ երջանկություն է մեր հարկի տակ հյուրընկալել այն մարդկանց, ում շնորհիվ տարիների անհաս թվացող երազանքն իրականություն դարձավ: Անչափ երախտապարտ եմ»,- ասել է ընտանիքի հայրը՝ Հրաչը:

Վեց տարվա համագործակցության արդյունքում, միայն Արագածոտնի մարզում կիսակառույց տան շինարարությունն ավարտել կամ տունը վերանորոգել է 21 ընտանիք:

Ներքին Բազմաբերդ գյուղում ևս մեկ ընտանիք տան տանիքը վերանորոգել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի անձնական նվիրատվությամբ:

«Այստեղ, մեր աշխատակիցների հետ միասին, շինարարությանը մասնակցել են նաև ուսանողներ: Երբ նախաձեռնում էինք այդ ամենը, կար կարևոր նպատակ. երիտասարդությանը կոնկրետ օրինակով ցույց տալ կամավորության արժեհամակարգի կարևորությունը, միասին հաջողության հասնելու վայելքը և անկախ զբաղեցրած պաշտոնից՝ հոգատար և պարզ լինելու անհրաժեշտությունը: Ուզում եմ հավատալ, որ այդ հարցում մենք հաջողել ենք: Այդ երիտասարդները վաղը կարող են նույն արժեհամակարգի տարածողը լինել իրենց շրջապատում: Իսկ այսօր կարևոր ուղերձ ունենք տանտերերին. ամուր կանգնել ոտքի վրա, սահմանել նոր նպատակներ և հասնել նաև դրանց իրականացմանը»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Յուրաքանչյուր սերունդ կյանքում իր դժվարություններն է ունենում, սակայն տարրական հարմարավետությունը, հատկապես երեխաների համար, առաջնահերթ է: Մեր ծրագրի նպատակն է արժանավայել ապրելու հնարավորություն տալ հնարավորինս շատ ընտանիքների: ՎիվաՍել-ՄՏՍ-ի օրինակը Հայաստանում տնազրկության դեմ պայքարելու, ապագան ավելի լավը դարձնելու լավագույն դրսևորում է»,- ասել է Հայաստանի «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը:

Հայաստանի 10 մարզերում իրականացվող ծրագիրը 150 ընտանիքի, ավելի քան 700 մարդու երջանկության առիթ է դարձել՝ նրանց փոխանցելով լավատեսություն և ապագայի հանդեպ վստահություն:

2017 թվականին ՎիվաՍել-ՄՏՍ-ը կատարել է ավելի քան 31 մլն դրամի, իսկ ընդհանուր առմամբ՝ մոտ  370 մլն դրամի ներդրում՝ բնակարանաշինության ծրագրի իրականացման համար:









Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:35
Երբ ես նման հորդոր հնչեցնեմ, Տարոն Մարգարյանը կհետևի դրան. վարչապետը՝ քաղաքապետի հրաժարականի մասին
Եթե կա պետությանը հասցված վնաս, ապա այն պետք է փոխհատուցվի։ Մայիսի 21-ին լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ չեն...
Աղբյուր` Panorama.am
20:30
Մայիսի 25-ին «Վերջին զանգի» գլխավոր միջոցառումը Երևանում կանցկացվի Ազատության հրապարակում
Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը զեկուցել է, որ ավարտական փուլում են...
Աղբյուր` Panorama.am
20:21
Կրեմլում արձագանքել են Լոնդոնի «կեղտոտ փողերի մասին» հաշվետվությանը
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նախազգուշադրել է օտարերկրյա ներդրողներին, որ Լոնդոնը իր զեկույցից հետո կարող է Միացյալ...
Աղբյուր` Panorama.am
20:14
Մարզպետների կազմն ամբողջությամբ կփոխվի. Նիկոլ Փաշինյան
Հայաստանի նոր կառավարությունը նախապես հայտարարված ուղուց չի շեղվել։ Մայիսի 21-ին լրագրողների հետ ճեպազրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը...
Աղբյուր` Panorama.am
20:06
Պոլսահայ պատգամավորը դուրս է մնացել ընդդիմադիր կուսակցության ընտրացուցակից
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապատական կուսակցությունից» (CHP-ԺՀԿ) ընտրված պոլսահայ պատգամավոր Սելինա Դողանը չի լինի...
Աղբյուր` Panorama.am
19:55
ՀՀ բնապահպանության նախարարն ընդունել է CNF-ի գործադիր տնօրենին
ՀՀ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանն ընդունել է Կովկասի բնության հիմնադրամի (CNF) գործադիր տնօրեն Ջեոֆ Ջակոմինիին և ազգային համակարգող...
Աղբյուր` Panorama.am
19:33
Այլ քաղաքացու բանկային քարտով գումար են կանխիկացրել
Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են...
Աղբյուր` Panorama.am
19:24
Ի՞նչ տեսք ունի Սասեքսի դուքս Հարրի և դքսուհի Մեգանի հարսանեկան տորթը
Արքայազն Հարրիի և դերասանուհի Մեգան Մարքլի հարսանիքից հետո ամբողջ աշխարհը քննարկում է նրանց հարսանիքը, Մեգանի հարսանեկան զգեստը, դիմահարդարումը,...
Աղբյուր` Panorama.am
19:19
Հայաստանը կարևոր դերակատարություն է ունեցել Իրան-ԵԱՏՄ համաձայնագրի ստորագրման հարցում. իրանագետ
Արմեն Իսրայելյանի խոսքով, մինչ այդ, որոշ նախագծեր արդեն իսկ իրագործվել են, մյուսներն ընթացքի մեջ են։
Աղբյուր` Panorama.am
19:09
Բեյոնսեն եկեղեցի է գնել
Երգչուհի Բեյոնսեն դարձել է Նոր Օռլեանի հին եկեղեցու սեփականատերը: Ինչպես գրում է HELLO ամսագիրը՝ հղում անելով TMZ-ին, երգչուհին 850 հազար...
Աղբյուր` Panorama.am
18:59
Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը հունվար-ապրիլին աճել է 9.7 տոկոսով
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ 2018  թվականի հունվար-ապրիլին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի...
Աղբյուր` Panorama.am
18:49
Վթարային ջրանջատում Կապանում
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, մայիսի...
Աղբյուր` Panorama.am
18:40
ՀՀ նախագահի ներկայությամբ նախարարները երդվեցին
ՀՀ նախագահի՝ Մաշտոցի պողոտայում գտնվող նստավայրում ավարտվեց կառավարության անդամների երդման արարողությունը: Մինչ օրենքով սահմանված երդման տեքստն...
Աղբյուր` Panorama.am
18:37
«Զոնտիկներ» հասնելն ավելի հեշտ ու անվտանգ կդառնա
Շուտով Արցախի Հունոտի կիրճի՝ Շուշի-Քարին տակ արահետն ավելի բարեկարգ ու ավելի հասանելի վիճակում կլինի։ Հայ լեռնագնացների միությունն  ու նրա...
Աղբյուր` Panorama.am
18:25
ՊԵԿ տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի բաժնի պետը հրաժարականի դիմում է ներկայացրել
«Երկարամյա գործունեությունից հետո հեռանալու որոշում եմ կայացրել»։
Աղբյուր` Panorama.am
18:20
Շատ վատ է, որ բուհերի բյուջեների կեսից ավելին ձևավորվում է ուսանողների վարձերից. Արայիկ Հարությունյան
«Բուհերի ռեկտորներին նշանակում են այն խորհուրդները, որոնք իշխանությունն են ձևավորում, և այդ ռեկտորները ստիպված էին որոշակի պարտավորություն...
Աղբյուր` Panorama.am
18:12
ՊՆ ներկայացուցիչները կմասնակցեն «Միջազգային բանակային խաղեր-2018» մրցումների անցկացման վայրերի տեղազննմանը
ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչները մասնակցում են մայիսի 21-ից 24-ը Մոսկվայում անցկացվող «Միջազգային բանակային...
Աղբյուր` Panorama.am
18:02
ՌԴ-ից դեպի Վրաստան և Հայաստան «առևտրային միջանցքները» հրաշալի այլընտրանք կլինեն. վրացագետ
«Լարսը Հայաստանի համար խնդրահարույց ուղղություն է, և այլընտրանքը միայն օգուտներ կբերի»,- ասաց նա։
Աղբյուր` Panorama.am
17:53
Գարո Փայլանը պատգամավորի թեկնածու է առաջադրվելու Դիարբեքիրից
Թուրքիայում հունիսի 24-ին տեղի են ունենալու խորհրդարանական և նախագահական ընտրություններ, որոնց մասնակցող կուսակցությունները վերջնական տեսքի են...
Աղբյուր` Panorama.am
17:41
Իմ մտքով անցել է բյուջե նախատեսել այդ ավարտական միջոցառումների համար. ԿԳ նախարար
«Խոսքը չի վերաբերում ավարտական երեկոների համար հավաքված գումարներին, այլ այն  հսկայական գումարների, որոնք հավաքվում են և նվերների...
Աղբյուր` Panorama.am
17:28
Վարդան Մինասյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքականի կազմը
Այսօր Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքականի կամզը, որը նախապատրաստվելու է...
Աղբյուր` Panorama.am
17:18
«Դա մեր ավանդույթներից է». Պեսկովը բացատրել է՝ ինչու է Պուտինը Մերկելին ծաղիկ նվիրել
Ռուսաստանի ու Արևմուտքի միջև առճակատման ու փոխադարձ անվստահության մակարդակն այնպիսին է, որ անգամ անմեղ ծաղկեփունջը, որ տղամարդը նվիրում է կնոջը՝...
Աղբյուր` Panorama.am
17:09
Գնաճին հիմնականում նպաստել են պարենային ապրանքների գների փոփոխությունները. Արթուր Ջավադյան
Արթուր Ջավադյանը հիշեցրեց, որ նախորդ տարի Ռուսաստանից ունեցել ենք տրանսֆերտների՝ 14.6 տոկոսով աճ։
Աղբյուր` Panorama.am
16:48
Ամասիա համայնքում կբացվի բրդի վերամշակման գործարան
Գյուղնախարարը մասնակցել է ծրագրի մեկնարկի արարողությանը։
Աղբյուր` Panorama.am
16:39
Վարկերի սառեցման, տոկոսադրույքների իջեցման մասին չի խոսվել. ԿԲ նախագահ
«Վարկերի սառեցման մասին երբևիցե չի խոսվել»,,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին նշեց ՀՀ Կենտրոնական բանկի...
Աղբյուր` Panorama.am
16:35
Բիթքոինն աճել է՝ հասնելով 8,5 հազար դոլարի
Աշխարհում ամենատարածված խոշորագույն թվային արժույթը (կրիպտոարժույթ)՝  բիթքոինի փոխարժեքմ այսօր փոքր-ինչ աճել է՝ հասնելով 8,5 հազար դոլարի:...
Աղբյուր` Panorama.am
16:29
Վիգեն Սարգսյանը Արմեն Գրիգորյանի հարցազրույցը լսելուց հետո հիասթափվել է
«Պարոն Գրիգորյան, պաշտոնը պարտավորեցնում է, առավելևս՝ Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը»:
Աղբյուր` Panorama.am
16:26
2017թ. քննված կոռուպցիոն բնույթի քրգործերով քրեական հետապնդման է ենթարկվել 101 պաշտոնատար անձ
2017թ. ընթացքում քննված կոռուպցիոն բնույթի 1005 քրեական գործերով քրեական հետապնդման է ենթարկվել 599 անձ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում նշել է...
Աղբյուր` Panorama.am
16:19
ՏԿԶ նախարար Սուրեն Պապիկյանը դիմել է ՀՀ գլխավոր դատախազին
Մայիսի 18-ին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը ՀՀ Արմավիրի մարզի Նորակերտ համայնքի շուրջ 700 բնակիչների` իրեն...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ՀՀ նախագահի ներկայությամբ նախարարները երդվեցին
21:36 21/05/2018

ՀՀ նախագահի ներկայությամբ նախարարները երդվեցին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}