Հասարակություն 15:53 07/12/2017 Հայաստան

Շենքի սեյսմակայունությունը վատ կառուցապատման հետ պետք չէ շփոթել. Գուրգեն Նամալյան

Ընթացիկ տարում Հայաստանի Հանրապետության տարածքում գրանցվել է 193 երկրաշարժ, որից 26-ը՝ երեք բալ և ավելի ուժգնությամբ, ամենաուժեղ երկրաշարժն ունեցել է 5 բալ ուժգնություն, այն գրանցվել է փետրվարի 28-ին՝ Կապան քաղաքից ոչ հեռու: Դեկտեմբերի 7-ին լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ ԱԻ նախարարի սեյսմիկ պաշտպանության գծով խորհրդական Հրաչյա Պետրոսյանը տեղեկացրեց, որ նույն ժամանակահատվածում Արցախում գրանցվել է 16 երկրաշարժ, որից 2-ը՝ երեք բալ ուժգնությամբ:

Ըստ ԱԻՆ տվյալների՝ Արցախի և ՀՀ բնակչության կողմից զգացվել է 21 երկրաշարժ, որից 10-ը՝ ՀՀ տարածքում: ՀՀ տարածքում տեղի ունեցած վերջին երկրաշարժը գրանցվել է օգոստոսի 15-ին՝ Ամասիա գյուղից ոչ հեռու, այն ունեցել է 4 բալ ուժգնություն, զգացվել է Գյումրիում, Ամասիայում, հարակից գյուղերում: Պետրոսյանը նշեց, որ Սեյսմիկ պաշտպանության ազգային բազմապարամետրային դիտացանցն այսօր ունի 153 դիտակայան, կատարվում է տվյալների շուրջօրյա գրանցում, դրանք հավաքվում են տվյալների վերլուծության միասնական կենտրոնում:

«Վերլուծությունը ցույց է տալիս, որ Հայաստանի ու Արցախի տարածքից արևելք ու հարավ-արևելք ընկած տարածքներում սեյսմիկ ակտիվությունը շարունակվում է: Դրա վկայություններից մեկն էլ այն է, որ երեկ և այսօր Իրանի տարածքում՝ հյուսիսում և արևմուտքում, ինչպես նաև ՌԴ-Ադրբեջան սահմանային գոտում՝ Դերբենտ քաղաքից ոչ հեռու, գրանցվել են երկրաշարժեր: Սեյսմիկ ակտիվությունն այդ տարածքներում շարունակվելու է: Մենք հետևում ենք սեյսմիկ ռեժիմի զարգացմանը, պարբերաբար գնահատվում է սեյսմիկ վտանգը»,- ասաց նա: Սպիտակի աղետալի երկրաշարժից հետո անցած տարիների ամենամեծ ձեռքբերումն, ըստ Պետրոսյանի, Արտակարգ իրավիճակների կայացած նախարարությունն է ու կայացած սեյսմիկ, փրկարար ծառայությունները:

ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության արևմտյան ծառայություն» ՊՈԱԿ-ի շենքերի ու շինությունների սեյսմակայունության բաժնի պետ Գուրգեն Նամալյանի համոզմամբ՝ պետք է ունենալ սեյսմակայուն շենքեր՝ կանխելու համար երկրաշարժի՝ աղետի վերածվելը: Ըստ Նամալյանի՝ երկրաշարժը բնական երևույթ է. մարդը, չհամակերպվելով բնության հետ, սխալ կառուցելով, այն վերածում է աղետի:

Խոսելով Հայաստանի բնակֆոնդի սեյսմակայունության մասին՝ Նամալյանը նշեց, որ միանշանակ գնահատական չի կարելի տալ. դրանք տարբեր ժամանակներում կառուցված շենքեր են՝ տարբեր կոնստրուկտիվ լուծումներով: Ըստ բանախոսի՝ մինչև երկրաշարժը կառուցված շենքերը սեյսմակայուն չեն. դրանք կառուցվում էին 7-8 բալ սեյսմակայունության հաշվարկով, իսկ ներկայում այդ տարածքները հիմնականում գտնվում են ավելի բարձր՝ 9 և ավելի բալ սեյսմիկ վտանգի գոտում:

ԱԻՆ ներկայացուցչի խոսքով՝ նախկինում գործող նորմերում կային բավական շատ թերություններ, կային կոնստրուկտիվ լուծումների սխալներ, այն էլ՝ կոպիտ, իհարկե՝ ոչ բոլոր շենքերում, շատ դեպքերում էլ շինաշխատանքներն իրականացվել էին ցածր որակով, ներսում մարդիկ կամայական փոփոխություններ էին կատարել: Նամալյանը նշեց, որ Հայաստանի բնակֆոնդի մոտ 60-70 տոկոսը սեյսմակայուն չէ: Խոսելով նորակառույցների մասին՝ նա ընդգծեց՝ պետք չէ շենքի սեյսմակայունությունը շփոթել վատ կառուցապատման հետ:

«Խտությունը, երկու շենքի մեջտեղում երրորդ շենք խցկելը և այլն, սրանք այլ խնդիր են, սեյսմակայունությունը՝ այլ: Նորակառույցները ստեղծվում են նոր նորմերով, նոր շենքը 3,5 – 4 անգամ ավելի մեծ սեյսմիկ բեռների տակ ենք հաշվում, քան խորհրդային միության տարիներին էր: Դրանք միաձույլ երկաթբետոնով են, նոր տեխնոլոգիաներով, բավական լավ և որակով շինարարական աշխատանքներով, հետևաբար սեյսմակայուն են»,- ասաց նա:

Շենքերի վատ որակի պատճառն, ըստ Նամալյանի, կարող է լինել նաև կոռուպցիան: Ըստ ԱԻՆ ներկայացուցչի՝ որևէ շենքի սեյսմակայունության վերաբերյալ կոնկրետ գնահատական տալու համար պետք է այն մանրակրկիտ հետազննել: Նամալյանի խոսքով՝ մտահոգիչն այն է, որ ընդհանուր վերլուծական աշխատանք չկա. անկախությունից ի վեր մեր երկրում անգամ շենքերի անձնագրավորման աշխատանք չի կատարվել, շենքերը նոր-նոր են անձնագրավորվում: Բանախոսը նշեց՝ շենքերի ֆիզիկական մաշվածության, վերակառուցման աշխատանքների և այլնի հետևանքով ստեղծվել է մի վիճակ, երբ դրանք սեյսմակայուն չեն:

Խոսելով նորակառույցների մասին՝ նա ընդգծեց՝ պետք չէ շենքի սեյսմակայունությունը շփոթել վատ կառուցապատման հետ: «Խտությունը, երկու շենքի մեջտեղում երրորդ շենք խցկելը և այլն, սրանք այլ խնդիր են, սեյսմակայունությունը՝ այլ: Նորակառույցները ստեղծվում են նոր նորմերով, նոր շենքը 3,5 – 4 անգամ ավելի մեծ սեյսմիկ բեռների տակ ենք հաշվում, քան խորհրդային միության տարիներին էր: Դրանք միաձույլ երկաթբետոնով են, նոր տեխնոլոգիաներով, բավական լավ և որակով շինարարական աշխատանքներով, հետևաբար սեյսմակայուն են»,- ասաց նա: Շենքերի վատ որակի պատճառն, ըստ Նամալյանի, կարող է լինել նաև կոռուպցիան: Ըստ ԱԻՆ ներկայացուցչի՝ որևէ շենքի սեյսմակայունության վերաբերյալ կոնկրետ գնահատական տալու համար պետք է այն մանրակրկիտ հետազննել: Նամալյանի խոսքով՝ մտահոգիչն այն է, որ ընդհանուր վերլուծական աշխատանք չկա. անկախությունից ի վեր մեր երկրում անգամ շենքերի անձնագրավորման աշխատանք չի կատարվել, շենքերը նոր-նոր են անձնագրավորվում: Բանախոսը նշեց՝ շենքերի ֆիզիկական մաշվածության, վերակառուցման աշխատանքների և այլնի հետևանքով ստեղծվել է մի վիճակ, երբ դրանք սեյսմակայուն չեն:



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:47
Ուժային կառույցի առանձին ստորաբաժանումներ դուրս են եկել իրավական վերահսկողության տիրույթից. Ռուբեն Մելիքյան
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է. «ԶԼՄ-ների տարածած կադրերից պարզ երևում է, որ այսօր «ԱԺԲ»-ի կողմից իրականացվող խաղաղ...
Աղբյուր` Panorama.am
23:33
Իսկ Տավուշում տեղի ունեցող դեպքերից մեր՝ արցախահայերիս մոտ դեժավյու է.Մետաքսե Հակոբյան
Գորիս տեղափոխվելուց հետո, ինչ նպատակով են ռուս սահմանապահները վերադարձել Արցախ, Տավուշում ու առհասարակ Հայաստանում տեղի ունեցող գործընթացները...
Աղբյուր` Panorama.am
23:11
Բաղանիսի հարևանությամբ բնակիչները նոր սյուներ են նկատել
Դեռ անցած կիրակի բաղանիսցիներն իրենց քթի տակ նոր սյուներ են նկատել, որ նախկինում այդտեղ չէին։ Այդ մասին հայտնում է «Ազատություն»...
Աղբյուր` Panorama.am
22:53
Պարզ չէ, թե այս պահին որտեղ է գտնվում Սուրեն Պետրոսյանը.Սուրեն Սարգսյանը՝«Իմնեմնիմի»-ի եթերում
Մեկնարկել է «Իմնեմնիմի»-ի  փոթքասթի հերթական թողարկումը, հերթապահներն են  թյուրքագետ Վարուժան Գեղամյանը և քաղաքագետ Սուրեն...
Աղբյուր` Panorama.am
22:38
Ցեղասպանությունը մոռացության տվողները չեն մարսելու. Ռոբերտ Քոչարյան
«Ավելի լավ, քան Արշակ սրբազանն ասաց երեկ, դժվար է ասել։ Իմ տպավորությամբ, կարելի է այդ ելույթը դնել ու մի հազար անգամ կրկնել։ Ամեն ինչը...
Աղբյուր` Panorama.am
22:27
2023 թվականի սեպտեմբերի 19-ին ԼՂ-ի վրա հարձակումից հետո 42 հայ է անհետ կորել. ԱՄՆ պետդեպարտամենտ
«Լեռնային Ղարաբաղի ավելի քան 100,000 էթնիկ հայ բնակիչներ սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում փախել են Հայաստան՝...
Աղբյուր` Panorama.am
22:03
Ադրբեջանի նման պնդումները դուրս են դատարանի՝ գործի քննության ժամկետային շրջանակից. Լոուրենս Մարտին
ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում Հայաստանի շահերը ներկայացնող փաստաբան Լոուրենս Մարտինն անդրադարձավ դատարանի ժամկետային...
Աղբյուր` Panorama.am
21:34
«Բևեռ» շարժման մասնակիցները ուժի կիրառմամբ բերման են եթարկվել
«Բևեռ» շարժումն իր ֆեյսբուքյան էջում հայտնում է. «Ոստիկանությունը աննախադեպ ուժ կիրառեց. գետին գցելով` բերման ենթարկեցին...
Աղբյուր` Panorama.am
21:19
Վերջոււմ՝ Նիկոլի բարեկամ թուրքերը մեզնից են պահանջելու ներողություն խնդրել Հայոց ցեղասպանության համար. Արտակ Զաքարյան
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Արտակ Զաքարյանը գրում է. «Թուրքիայի պաշտպանության նախարարությունը տարածել է հետևյալ հայտարարությունը....
Աղբյուր` Panorama.am
20:50
Բագրատ Սրբազանը նախանշեց տարաձայնությունների հաղթահարման հնարավորությամբ պայքարի հստակ ուղին․ Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․ «Բագրատ Սրբազանն այսօրվա իր հարցազրույցում երկու կարևորագույն գաղափարական առանցքի բանաձևմամբ, ըստ...
Աղբյուր` Panorama.am
20:33
Հայոց ցեղասպանության մասին մտածելիս ինձ համակում են զգացմունքներն ու զայրույթը․ Վալերի Բուայե
Ֆրանսիայի Սենատի «Հանրապետականներ» խմբակցության անդամ Վալերի Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի...
Աղբյուր` Panorama.am
20:22
Ռոբերտ Քոչարյանը կնոջ` Բելլա Քոչարյանի հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կնոջ` Բելլա Քոչարյանի հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Ցեղասպանության...
Աղբյուր` Panorama.am
20:15
Դատապարտում ենք այս ինքնաբուխ շարժումն առաջնորդողների դեմ հալածանքների և հեղինակազրկման ուղղորդված արշավը․ հայտարարություն
«Ջենեսիս Արմենիա» ուղեղային կենտրոն/հիմնադրամը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Վերջին օրերին Տավուշի մարզի...
Աղբյուր` Panorama.am
20:04
Պետք է սովորենք մեր հույսը դնել Աստծո վրա․ Թովմաս Առաքելյան
«Սա մեր բնական կյանքն է։ Հիմա այս իրավիճակի հետ կապված է պարզապես մարդկանց ուշադրությունը կենտրոնացել, որ հոգևորականներն այստեղ են, գնում...
Աղբյուր` Panorama.am
19:38
Ժխտողականությունը ոչ թե բարոյական, այլ անվտանգային դաշտի իրական սպառնալիք է․ Վիգեն Սարգսյան
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը գրել է. «Ցեղասպանությունը ողբերգություն լինելուց առաջ` հանցագործություն է: Ցեղասպանի...
Աղբյուր` Panorama.am
19:22
Սուրեն Պետրոսյանի աջակիցներն այս պահին ՁՎՊ-ի դիմաց են
Սուրեն Պետրոսյանի աջակիցներն այս պահին ՁՎՊ-ի դիմաց են։ Այս մասին տեղեկանում ենք Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից։ Նշենք, որ երեկ Տավուշի մարզում...
Աղբյուր` Panorama.am
19:12
Կամո գյուղում այրվել է տուն և անասնագոմ
Ապրիլի 24-ին, ժամը 15:05-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կամո գյուղում այրվում են...
Աղբյուր` Panorama.am
18:59
Խաղաղության Նոբելյան մրցանակը կօգնի՞ ազատել Ռուբեն Վարդանյանին․ իրավապաշտպանի կարծիքը
Խաղաղության Նոբելյան մրցանակի շնորհումը կարող է լուրջ միջազգային օգնություն դառնալ Բաքվի բանտում գտնվող Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար,...
Աղբյուր` Panorama.am
18:50
ՀՀ իշխանություններն, առանց սահմանազատման, միանգամից սահմանագծում են իրականացնում․ Օհանյան
 ՀՀ իշխանությունները միանգամից սահմանագծում են իրականացնում, մինչդեռ պետք էր այն  իրականացնել սահմանազատումից հետո։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
18:15
Առանց 1915-ի ցեղասպանության հարցը քննարկելու ժողովրդավարեցումը հնարավոր չէ․Էրեն Քեսքին
Թուրքիայի Մարդու իրավունքների միության (İHD) նախկին համանախագահ Էրեն Քեսքինն անդրադարձել է 1915-ին Օսմանյան կայսրության գոյության տարիներին...
Աղբյուր` Panorama.am
18:00
Մատենադարանում Ժամանակավոր ցուցադրության է ներկայացվել ձեռագրի ՝ Ավրորա Մարդիգանյանին նվիրված հուշակոթողի մասին էջը
Հայոց ցեղասպանության հիշատակի օրը՝ ապրիլի 24-ին, Մատենադարանում ցուցադրության է ներկայացվել «Մատյան մարդասիրաց» ձեռագիրը: Ցուցադրվող...
Աղբյուր` Panorama.am
17:54
Ջերմաստիճանը կհասնի +33-34 աստիճանի
Հայաստանի տարածքում ապրիլի 25-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևելյան՝ 2-4մ/վ: Օդի ջերմաստիճանն ապրիլի 25-29-ին...
Աղբյուր` Panorama.am
17:38
Մերժիր գժին. Բողոքի ակցիա Հանրապետության հրապարակում
«Մերժիր գժին» գրությամբ սպիտակ շաիկներ հագած բազմաթիվ քաղաքացիներ այսօր հավաքվել էին Հանրապետության հրապարակում։ ...
Աղբյուր` Panorama.am
17:28
Պետությունն է Երկրապահին պաշտպանում, ով փողը տալիս է, նա էլ երաժշտությունն է պատվիրում. Մանվել Եղիազարյան
«Մենք այսօր թույլ չենք, մեզ այդպես սարքել են։ Մեծ երկրներն ամեն ինչ արել են, որպեսզի ազգային ոգին կոտրվի և ժողովրդին հասցնեն այս վիճակին։...
Աղբյուր` Panorama.am
17:10
Չալաբյան. Նրանք, ովքեր կատարել են այս զազրելի հանցագործությունը, անձնապես հայտնի են
«Երեկ վարչախբի անուղեղ և անպատիվ կամակատարները դաժան ծեծի էին ենթարկել Տավուշի դիմադրության ակտիվ դեմքերից մեկին, պահեստազորի գնդապետ...
Աղբյուր` Panorama.am
17:02
Սոցցանցերի ամենախորը վերլուծությունը
Նիկոլ Փաշինյանի կնոջ ինչ-որ տեղ գնալը միշտ դառնում է հանրության քննարկման առարկա՝ եթե լուսանկարվի այդտեղ՝  կհանձնի, կամ գնացել է...
Աղբյուր` Panorama.am
16:56
Տիգրան Մանսուրյան. Չէի ուզենա նրա հետ կապված որևէ խոսք կիսել
«Սրբադասված մեր մեծերի՝ հայրերի, մայրերի հիշատակի առաջ խոնարհվելու օրն է այսօր»,- Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ...
Աղբյուր` Panorama.am
16:41
Վթարային ջրանջատում Գեղարքունիքում
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. ապրիլի...
Աղբյուր` Panorama.am
16:39
Արդյո՞ք սա սահմանազատում է, թե՞ ճնշման տակ ինչ-որ բան տալ. Սերժ Սարգսյան
«Կանխելու միայն մեկ ձև կա՝ իրենց ուղարկել իրենց տեղերը»,- Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի...
Աղբյուր` Panorama.am
16:15
Նզովվելու են ոչ միայն ցեղասպանության նահատակներին, այլև սեփական հայրենի հողը ուրացողները. Բագրատ Սրբազան
«Այսօր մեր սրբադասված նահատակների հիշատակի օրն է և, առաջին հերթին, մեր հարգանքի և խոնարհումի ընծայումն և բարեխոսության հայցումն է իրենցից։...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արդյո՞ք սա սահմանազատում է, թե՞ ճնշման տակ ինչ-որ բան տալ. Սերժ Սարգսյան
18:05 24/04/2024

Արդյո՞ք սա սահմանազատում է, թե՞ ճնշման տակ ինչ-որ բան տալ. Սերժ Սարգսյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}