20:03 07/12/2017

Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու վերաբերյալ Թրամփի որոշման պատճառներն ու հնարավոր հետևանքները

Դեկտեմբերի 6-ին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հանդես է եկել Երուսաղեմի կարգավիճակի վերաբերյալ հատուկ հայտարարությամբ՝ ճանաչելով այն Իսրայելի մայրաքաղաք և հրահանգել Պետդեպին՝ նախաձեռնել Թել Ավիվում տեղակայված ԱՄՆ-ի դեսպանատունը Երուսաղեմ տեղափոխելու գործընթացը: Արաբագետ Արմեն Պետրոսյանը իր ֆեյսբուքյան էջում ներկայացրել է թեմայի վերաբերյալ իր մեկնաբանությունը։

Ամերիկյան դեսպանատունը Երուսաղեմ տեղափոխելու վերաբերյալ օրենքն ամերիկյան Կոնգրեսն ընդունել էր դեռևս 1995 թ.. փաստաթուղթը նաև հնարավորություն էր ընձեռում նախագահներին՝ հետաձգել դեսպանատան տեղափոխումը, ինչից էլ, ըստ էության, յուրաքանչյուր կես տարի օգտվել են Թրամփին նախորդած նախագահները:

Ընդհանուր առմամբ, Թրամփի կողմից հնչեցված հայտարարության տեքստում նշվում է նաև, որ Երուսաղեմի վերաբերյալ տվյալ որոշումը որևէ առնչություն չունի քաղաքի վերջնական կարգավիճակի և սահմանների որոշման հարցերի հետ, որոնք կարգավորվելու են բացառապես հակամարտ կողմերի՝ Իսրայել պետության և Պաղեստինյան ինքնավարության միջև անմիջական բանակցությունների արդյունքում:

Մինչդեռ հայտարարության մեջ տեղ գտած այս վերջին՝ բավական կարևոր ձևակերպումը ռացիոնալ դաշտում, կարծես թե, այդպես էլ արժանի գնահատականի չարժանացավ, անգամ անտեսվեց, քանի որ Երուսաղեմի խնդիրը, հաշվի առնելով քաղաքի կրոնական նշանակությունը, մշտապես դիտարկվել է առավելապես զգացական հարթությունում:

Այս է պատճառը, որ ԱՄՆ-ի վարչակազմի նոր մոտեցումները պաղեստինաիսրայելական հիմնախնդրի և նրա առանցքային բաղադրիչներից մեկը հանդիսացող Երուսաղեմի վերաբերյալ, կարող են հանգեցնել տարաբնույթ բացասական հետևանքների, որոնց հնարավոր դրսևորումները կարելի է դասակարգել հետևյալ պայմանական հաջորդականությամբ՝
1. Դ. Թրամփի հայտարարությունն «ամբողջական» Երուսաղեմի վերաբերյալ որոշակի իրավական հակասություններ է առաջացնում քաղաքի կարգավիճակի վերաբերյալ առկա միջազգային մի շարք բանաձևերի, մասնավորապես՝ 1947 թ. նոյեմբերի 29-ին ընդունված ՄԱԿ-ի ԳԱ № 181 (II) բանաձևի, որը հռչակում էր Երուսաղեմի հատուկ կարգավիճակն, ինչպես նաև՝ ՄԱԿ-ի ԱԽ-ի կողմից 1980 թ. օգոստոսի 20-ին ընդունված № 478 բանաձևի հետ. վերջին փաստաթուղթն էլ մերժում է Իսրայելի Կնեսեթի կողմից նույն թ. հուլիսին ընդունված Երուսաղեմի վերաբերյալ «Հատուկ օրենքը», ինչի միջոցով փաստացի բռնակցվում էր քաղաքի արևելյան հատվածը, որը նախատեսվում էր հռչակել Պաղեստին պետության մայրաքաղաք՝ դրա ստեղծման դեպքում: Նշվածներից բացի, Դ. Թրամփի որոշումը չի համապատասխանում նաև ՄԱԿ-ի ԳԱ-ի մի շարք այլ բանաձևերին, որոնք, սակայն, պարտադիր կատարման պահանջ չունեն:
2. Երուսաղեմի վերաբերյալ վերոնշյալ որոշումը ևս կարելի է տեղավորել արտաքին և ներքին բազմաթիվ խնդիրների առնչությամբ նախորդ վարչակազմերի քաղաքական ուղեգծերից տարբերվելու Թրամփի մերձավոր շրջապատի մոտեցման տրամաբանության մեջ: Ընդ որում, հաշվի առնելով նման քայլի հնարավոր բազմակողմանի բացասական հետևանքները, կարելի է կանխատեսել, որ նշված որոշումը կայացվել է ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության պատասխանատու պաշտոնյաների նեղ խմբի կողմից, ում վրա էական է հրեական լոբբիի ազդեցությունը:
3. ԱՄՆ-ի նախագահի որոշումը էականորեն վնասելու է Վաշինգթոնի հեղինակությանը մերձավորարևելյան տարածաշրջանում, արաբական և մուսուլմանական երկրների հետ հարաբերություններում, ինչպես նաև, իր բնույթով լինելով միակողմանի փաստաթուղթ, զգալիորեն սասանելու է ԱՄՆ-ի՝ որպես պաղեստինաիսրայելական հիմնախնդրի կարգավորման միջնորդ «Քառյակի» առանցքային դերակատարի դիրքերը:
4. Երուսաղեմի վերաբերյալ որոշումը հավելյալ լարվածություն է առաջացնելու առանց այն էլ քաոսային իրավիճակում գտնվող Մերձավոր Արևելքում՝ հերթական անգամ բորբոքելով տարածաշրջանի հանգուցային հիմնախնդիրներից մեկը, որի ուղղակի հետևանքներն արդեն իսկ իրենց զգացնել են տալիս Իսրայելի տարբեր շրջաններում:
5. Նոր սրացումները կարող են դրսևորվել տարաբնույթ անկարգություններից մինչև պաղեստինցիների հերթական՝ արդեն երրորդ ապստամբության (ինթիֆադայի) տեսքով, որոնք կարող են տեղի ունենալ ոչ միայն Իսրայելի տարածքում:
6. Միջազգային հարաբերությունների համատեքստում՝ ստեղծված իրավիճակը կարող է լուրջ բարդություններ առաջացնել ինչպես մուսուլմանական, այնպես էլ բազմաթիվ այլ, նաև արևմտյան երկրների և Իսրայելի, ԱՄՆ-ի միջև հարաբերություններում, որոնք կդրսևորվեն հիմնականում հռետորաբանական և դիվանագիտական հարթություններում հնարավոր տարաբնույթ զարգացումներում:

Հ.Գ. Ինչ խոսք, ԱՄՆ-ի նախագահի որոշումը Երուսաղեմի վերաբերյալ, որը փաստացի արձնագրում է Իսրայելի մայրաքաղաքի ճանաչման գործընթացի մեկնարկը, կարող է շղթայական ռեակցիայի էֆեկտով որոշակի ազդեցություն ունենալ նաև Վաշինգթոնի էական ազդեցության ներքո գտնվող մի շարք այլ երկրների դիրքորոշման վրա՝ ընդ որում, տարբեր տարածաշրջաններում. այդուհանդերձ, միջազգային հանրության կողմից ճանաչված Իսրայելի մայրաքաղաքը շարունակելու է համարվել Թել Ավիվը, քանի դեռ վերջնականապես չի կարգավորվել պաղեստինաիսրայելական հիմնախնդիրը:



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

19:45
Թուրքիայի հյուսիսում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի հյուսիսում գտնվող Թոքաթ նահանգում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, այս մասին հայտնել է...
Աղբյուր` Panorama.am
19:29
Ի գիտություն նախորդ տարիների քոլեջների, և ուսումնարանների շրջանավարտների
ԳԹԿ մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը տեղեկացնում է․ «Նախորդ տարիների, նախնական ու միջին մասնագիտական ուսումնական...
Աղբյուր` Panorama.am
19:10
ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին ներկայացրել է հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները
Ապրիլի 18-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի հարցերով հատուկ հանձնակատար, ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ...
Աղբյուր` Panorama.am
18:53
Սամվել Վարդանյանի գրավի համար անհրաժեշտ 7 մլն դրամը հավաքվեց
ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ կապված միջադեպի մասնակից Սամվել Վարդանյանի նկատմամբ նշանակված 7 մլն դրամ գրավը վճարելու համար այսօր...
Աղբյուր` Panorama.am
18:38
Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել․ ՀՀ ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի մեկնաբանությունն ի պատասխան լրատվամիջոցներից ստացված հարցումների․ Հարց. Լրատվամիջոցներում զանազան կոնսպիրատիվ լուրեր...
Աղբյուր` Panorama.am
18:24
Խորվաթիայում կ սպասվող Եվրոպայի ձյուդոյի առաջնությանը Հայաստանը կներակայացնի 3 մարզիկ
Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ապրիլի 25-28-ը կանցկացվի Եվրոպայի ձյուդոյի առաջնությունը: ՀԱՕԿ-ի փոխանցմամբ՝ մեր երկրից տատամի կելնեն Աշիկ...
Աղբյուր` Panorama.am
18:22
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում
«Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու պատմամշակութային ժառանգությունը»
Աղբյուր` Panorama.am
18:10
Թուրքիան ամռանը կավարտի «Մագիլ-կողպեք» ռազմական օպերացիան Իրաքում
Անկարայի կողմից ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) դեմ Հյուսիսային Իրաքում իրականացվող ...
Աղբյուր` Panorama.am
17:51
Կարճատև անձրև, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում. Եղանակն առաջիկա օրերին
Երևանում ապրիլի 18-ի ցերեկը, 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 19-22-ին կեսօրից հետո հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի...
Աղբյուր` Panorama.am
17:47
Որո՞նք են Երևանի ամենափոշոտ վարչական շրջանները
Երևանում մթնոլորտային օդի որակը
Աղբյուր` Panorama.am
17:35
Անշարժ գույքի շուկայի հարցը կառավարության մոտ խուճապ է առաջացնում. Կարապետ Հովհաննիսյան
Սոցիալական ցանցերի օգտատերերը գրում են, որ դժվարացել է հիփոթեքային վարկերի ստանալու գործընթցեը, որոշներն էլ հայտնում են, որ վարկերի բարձրացած...
Աղբյուր` Panorama.am
17:18
Սամվել Վարդանյանի գրավի համար անհրաժեշտ 7 մլն դրամից հավաքվեց 5 մլնը
ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ կապված միջադեպի մասնակից Սամվել Վարդանյանի նկատմամբ նշանակված 7 մլն դրամ գրավը վճարելու համար այսօր...
Աղբյուր` Panorama.am
16:46
Գործադիրը հաստատեց ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների լրավճարների հատկացումները
«Այս նախագծով մենք  բաշխում ենք Արցախից բռնի տեղահանված ուսուցիչների 2024 թ. հավելավճարներն ըստ մարզերի»,-կառավարության նիստում...
Աղբյուր` Panorama.am
16:28
Իրանը սպառնում է հարվածել Իսրայելի միջուկային օբյեկտներին, եթե վերջինս հարվածի իր համապատասխան օբյեկտներին
Իր միջուկային օբյեկտների վրա Իսրայելի հարձակման դեպքում Իրանը պատրաստ է հայելային պատասխան տալ։ Այդ մասին հայտարարել է Իրանի միջուկային...
Աղբյուր` Panorama.am
16:22
Արտակարգ դեպք Պուշկինի անվան փողոցում
Պուշկինի անվան փողոցում այսօր արտակարգ դեպք է գրանցվել։ Հսկա ծառն եկել է մայթին մոտ կայանած մեքենայի վրա։ Դեպքի վայրում ոստիկանության մեքենա կա։...
Աղբյուր` Panorama.am
16:13
Հանրային հեռուստաընկերությունն ակնհայտորեն խախտել է հավասարության սկզբունքը. Եսայի քահանա Արթենյան
Ի պատասխան եպիսկոպոսաց հայտարարության առնչությամբ վերջին օրերին Մայր Աթոռին ուղղված հարցումների՝ ​Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի...
Աղբյուր` Panorama.am
16:08
Ակնայում տեղակայված ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնը դադարեցնում է աշխատանքը
Լեռնային Ղարաբաղում գործող ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնը, որ տեղակայված էր Ակնայում, դադարեցնում է իր գործունեությունը։ Ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
15:38
«Թաեքվոնդոյի» մարզիչը մարզաձևի Հայաստանի ֆեդերացիայի նախագահին ծեծի է ենթարկել
Ապրիլի 14-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական...
Աղբյուր` Panorama.am
15:29
Ամեն նորամուծություն փորձարկվում է մշակութային միջավայրի վրա. Հաղթանակ Շահումյան
«Եկել են ու Նկարիչների միության ձեռքից ուզում են իր ունեցվածքը վերցնեն։ Նկարիչներին էլ թող վերցնեն, աքսորեն Հայաստանից ու պրծնի, գնա»։
Աղբյուր` Panorama.am
15:10
Պետությունն ինքն իրեն գցում է զավեշտալի, կատակերգական վիճակի մեջ. Գրողների միության նախագահ
«Մեր գրականությունն ունի կոմեդիական ժանրի պակաս և այս դատավարություններն իրենք հենց այդ կոմեդիաների ժանրը կլրացնեն»,- ասուլիսում...
Աղբյուր` Panorama.am
15:05
Երաշխավորում եմ, որ եթե այդ քայլերը չանենք, նոր պայթյուն է լինելու տարածաշրջանում. Փաշինյան
«Մեր նպատակը էն ա, որ ոչ թե դուք ասեք՝ վայ 50 մետր էն կողմ Ադրբեջանն ա, այլ ասեք՝ վայ, էս ինչ լավ ա, որ 50 մետր էն կողմ Ադրբեջանն ա, մենք...
Աղբյուր` Panorama.am
14:54
Միությունների շենքերը պետականացնելուց հետո կարող են պայման դնել՝ Արարատ լեռը չնկարեք կամ բանաստեղծություններում չգրեք. Փաստաբան
«Խոսակցությունները, որ պետականցնենք, հետո կտանք նաև անհատույց օգտագործման, իհարկե, կարող է սկզբի համար կամ որոշ ժամանակ կրքերը չթեժացնելու...
Աղբյուր` Panorama.am
14:52
Վարդենիսում 13-ամյա աղջկա են բռնաբարել. աղջկա վիճակը ծանր է
Երկու անձի մեղադրանք է ներկայացվել և նրանք կալանավորված են։
Աղբյուր` Panorama.am
14:46
Երևանի կոնյակի գործարանը մեկնարկել է խաղողի գնման պայմանագրերի ստորագրման գործընթացը
Հավատարիմ մնալով խաղողագործների հետ չընդհատվող երկխոսության իր սկզբունքին՝ Երևանի կոնյակի գործարանը մեկնարկել է խաղողի գնման պայմանագրերի...
Աղբյուր` Panorama.am
14:32
Թող Նկարիչների միության անդամներից շատ սրտացավ չլինեն մեր գույքի նկատմամբ. Սուրեն Սաֆարյան
«Սա մեր սեփականությունն է։ Ի՞նչ է նշանակում պետականացնել։ Ումի՞ց են պաշտպանում։ Թող միության անդամներից  շատ սրտացավ չլինեն։ Մենք շատ...
Աղբյուր` Panorama.am
14:31
«Կանցավիկների իշխանությունը». քաղբանտարկյալ Վազգեն Սաղաթելյանի հոդվածը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից
«Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ, քաղբանտարկյալ Վազգեն Սաղաթելյանը, որ գտնվում է  «Արմավիր» ՔԿՀ-ում, հոդված է գրել։...
Աղբյուր` Panorama.am
14:10
Զախարովա. Ռուսաստանը Հայաստանի իշխանություններից հստակ արձագանք է ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ ռազմաքաղաքական պայմանավորվածությունների մասին վկայություններից հետո
Ռուսաստանի Դաշնությունը  Հայաստանի իշխանություններից հստակ արձագանք է ակնկալում մամուլում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ ռազմաքաղաքական...
Աղբյուր` Panorama.am
14:06
Կառավարությունն էլ ձեզնից է աջակցություն ակնկալում.Փաշինյանը՝ Բրյուսովի նորանշանակ ռեկտոր Գյուրջինյանին
«Փակ-գաղտնի քվեարկությանը մասնկցած խորհրդի 18 անդամների կողմ քվերակության արդյունքում բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Դավիթ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում
18:23 18/04/2024

Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}