ՊՆ. Հայ-ֆրանսիական հարաբերությունների բարձր մակարդակը պարտավորեցնում է զարգացնել համագործակցությունը պաշտպանական բնագավառում
Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան պարոն Ժոնաթան Լաքոթին:
ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, Վ. Սարգսյանը շնորհավորել է դեսպան Լաքոթին պաշտոնի ստանձնման կապակցությամբ և մաղթել նոր ձեռքբերումներ Հայաստանում իր դիվանագիտական առաքելության ընթացքում:
Ըստ պաշտպանության նախարարի՝ քաղաքական, տնտեսական և մշակութային ոլորտներում հայ-ֆրանսիական հարաբերությունների ներկայիս բարձր մակարդակը պարտավորեցնում է զարգացնել համագործակցությունը նաև պաշտպանական բնագավառում:
Դեսպան Լաքոթն իր հերթին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության և բարեմաղթանքների համար, վստահություն հայտնելով, որ հայ-ֆրանսիական համագործակցության զարգացումը շարունակական բնույթ է կրելու:
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը զբաղվում է մարզական քայլքով
- Ժոնաթան Լաքոտը կարևորել է Էմանուել Մակրոնի այցը Հայաստան
- Փարիզում կայացել են հայ-ֆրանսիական բարձր մակարդակի բանակցությունները