Տարվա հիմնական իրադարձությունները ներկայացրել են մեկ նկարում
Խորվաթ դիզայներ Սանդա Անդերլոնը ստեղծել է մի նկար, որտեղ ներկայացրել է անցնող 2017 թվականի բոլոր հիմնական իրադարձությունները: «Լենտա. ռու»-ն գրում է, որ նկարը տեղադրվել է Beutler Ink պորտալում:
Նկարը ներառում է ավելի քան 100 իրադարձություն, որոնք կատարվել են համաշխարհային քաղաքականության, սպորտի և մշակույթի բնագավառում:
Նկարի վերևի աջ մասում RIP մակագրության շուրջ բոլոր մահացած հայտնիների լուսանկարներն են, այդ թվում՝ Չեսթեր Բենինգթոնի և Հյու Հեֆների:
Ներքևում ցուցադրված են ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում հաղթանակ տարած Դոնալդ Թրամփի և մյուս քաղաքական գործիչների լուսանկարները, ավելի ներքևում «տարվա մենամարտն» է Մաքգրեգորի և Մեյուեզերի միջև:
Նաև կարելի է գտնել սկանդալներով հայտնի պրոդյուսեր Հարվի Վայնշտեյնի և Քևին Սփեյսիի սեռական ոտնձգությունների զոհերին, «Շատ տարօրինակ գործեր» և «Թվին Փիքս» սերիալների հերոսներին, ինչպես նաև հղի Բեյոնսեի լուսանկարը և լայն տարածում ստացած մեմերը:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին