Կառավարությունը վերջին անգամ զիջեց գյուղացիների պարտքերը
Կառավարությունը զիջում է գյուղացիների՝ նախորդ տարիներին կուտակած սերմացուների և պարարտանյութերի մասով պարտքերը: Այս մասին որոշումն ընդունվեց գործադիրի այսօրվա նիստում:
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն ասաց, որ 2011-16 թվականներին պետական աջակցության ծրագրերով հատկացված սերմացուների մասով կուտակվել է 642 մլն դրամի, իսկ 2015-16 թթ-ին՝ պարարտանյութերի մասով՝ 165 մլն դրամի պարտք:
Ըստ նախարարի՝ այս պարտքերն առաջացել են բնական աղետների՝ կարկտահարության, ցրտահարությա հետևանքով:
Իգնատի Առաքելյանը հայտնեց, որ այս տարի տրամադրված սերմացուի և պարարտանյութի դիմաց գյուղացիներն ամբողջությամբ վճարել են:
«Ֆիքսում ենք, որ այսուհետ մաքուր էջից ենք իրենց հետ հարաբերվում: Կարծում եմ՝ ճիշտ բան ենք անում: Բայց հետագայում էլ կուտակում չենք անի: Ֆսյո, բացառվում է, որ երբևիցե մենք գանք մի վիճակի, որ զիջում ենք: Էլ կուտակում չի առաջանալու, ներում չի լինելու. բանաձևը փոխել ենք»,- նշեց Կարեն Կարապետյանը: