Հռոմի պապը ցանկանում է «խմբագրել» Տերունական աղոթքի տեքստը
Հռոմի Ֆրանցիսկոս պապը հայտարարել է, որ մտադիր է փոխել տերունական աղոթքի՝ «Հայր մեր»-ի տեքստը: Այս մասին տեղեկացնում է Gazeta.ru-ն: Ֆրանցիսկոս պապի կարծիքով՝ «մի տար զմեզ ի փորձություն» տողի ժամանակակից տարբերակը, որ դարեր շարունակ արտաբերել են միլիոնավոր քրիստոնյաներ, Քրիստոսի լեզվի՝ արամեերենի սխալ թարգմանության հետևանք է:
«Դա սխալ թարգմանություն է, որովհետև ենթադրել է տալիս, թե Աստված է մեզ տանում դեպի փորձություն: Իրականում մենք ենք փորձության գնում, ոչ թե՝ Աստված է ինձ տանում դեպի փորձություն՝ տեսնելու համար՝ երբ կընկնեմ ես»,- ասել է Ֆրանցիսկոս պապը: Նա հավելել է, որ քրիստոնյաները սովոր են համարել՝ դեպի մեղք դրդողը սատանան է:
Նշվում է, որ Հռոմի պապի այս մեկնաբանությունը կարող է հանգեցնել աղոթքի տեքստի փոփոխության: Կաթոլիկ եկեղեցին աղոթքի ներկա տարբերակը կիրառում է 1966 թվականից:
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյանի կնոջը «Նիկոլ ցեղասպան» վանկարկումով դիմավորեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում