Մոսկվայի կենտրոնում առյուծը «վերադարձել է» տանիք
Մոսկովյան Օստոժենկա փողոցում գտնվող պատմական հին շենքի՝ Կեկուշեվա առանձնատան տանիք է վերադարձել առյուծի պղնձե արձանը: Այն անհետացել էր անհայտ հանգամանքներում՝ դեռ նախորդ դարասկզվին: Այս մասին տեղեկացնում է Lenta.ru-ն:
1903 թ. կառուցված պատմական այդ շենքի հեղինակը մոսկվայաբնակ հայտնի ճարտարապետ Լև Կեկուշևն է: Շենքը դաշնային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ է: Առյուծի արձանը տեղադրել են տանիքում՝ 15 մետր բարձրության վրա: այն, ի տարբերություն նախորդի, պղնձաձույլ է:
Արձանի բարձրությունն ավելի քան երեք մետ է: Նոր արձանն ավելի ամուր է և դիմացկուն. այն կկարողանա դիմակայել անգամ եղանակային էքստրեմալ պայմաններին:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ