Մոսկվայի բնակիչները բողոքում են «փտած թթու կաղամբի» հոտից
Չնայած Մոսկվայի մի շարք շրջաններում տհաճ հոտին՝ մասնագետները աղտոտող նյութերի Սահմանային թույլատրելի կոնցենտրացիաների գերազանցումներ չեն հայտնաբերել: Ինչպես հաղորդում է Ինտերֆաքսը, ստուգումներ են սկսվել՝ քաղաքացիներից ստացվող բազմաթիվ բողոքների հետքերով:
Քաղաքացիներից շատերը բողոքում են «փչացած թթու կաղամբի» հոտից: Քաղաքի կենտրոնական, հյուսիս-արևելյան, հյուսիսային և արևելյան վարչական շրջաններում մասնագետները օդային չափումներ են արել, շարժական լաբորատորիան շրջում է ահազանգող բնակիչների հասցեներով, ստուգումներ անում: Ներկա դրությամբ աղտոտող նյութերի ՍԹԿ գերազանցումներ չեն հայտնաբերվել:
Օդի հետազոտման աշխատանքները շարունակվում են, լաբորատոր հետազոտությունը թույլ կտա նոր մանրամասներ հրապարակել: Հետազոտության արդյունքները պատրաստ կլինեն երկու օրվա ընթացքում:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին