Սլովենական ամսագիրը ներողություն է խնդրել Մելանյա Թրամփից
Սլովենական Suzy ամսագիրը ներողություն է խնդրել ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփից այն հոդվածի համար, որում ասվում է, որ վերջինս տարիներ առաջ էսկորտ-ծառայություններ է մատուցել: Այս մասին գրում է «Գազետա»ռու»-ն՝ վկայակոչելով Associated Press-ին:
Վարկաբեկող հոդվածն ամսագրում լույս էր տեսել 2016 թվականի օգոստոսին: Հոդվածում նշվում էր, որ Մելանյա Թրամփը նախկինում աշխատել է մոդելային գործակալությունում, որը նաև «էլիտար էսկորտ-ծառայություններ է է մատուցել»:
ԱՄՆ առաջին տիկինը զրպարտության համար դատի էր տվել ամսագրին, իսկ արդեն դեկտեմբերի 8-ին պարզ է դարձել, որ կողմերը հաշտություն են կնքել:
«Մենք ապացույցներ չունենք և ներողություն ենք խնդրում: Մենք նպատակ չենք ունեցել վիրավորել տիկին Թրամփին»,- ասված է ամսագրի մեկնաբանություններում: