Մշակույթ 17:11 09/12/2017 Հայաստան

«Հայոց ազգին պարտեզի գանձերը. Պալյաններ» գիրքը փաստում է՝ Ստամբուլի ճարտարապետական դիմագիծը կերտել են Պալյանները

Հրատարակվել է «Հայոց ազգին պարտեզի գանձերը. Պալյաններ» գիրքը, որը պատմում է Պալյան ճարտարապետական գերդաստանի նախագծմամբ Ստամբուլում կառուցված հարյուրավոր շինությունների՝ պալատական, ռազմական կառույցների մասին:

Ալ. Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի գլխավոր գիտքարտուղար Աշոտ Գրիգորյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ  ներկայացնելով գրքի ստեղծման նախապատմությունն ու գաղափարը, նշեց, որ 1990-ականներից  սկսած Թամանյանի անվան ճարտարապետության թանգարանում աշխատում են արտերկրի հայ ճարտարապետների ստեղծագործությունների արխիվների ստեղծման ուղղությամբ:

Ըստ նրա՝  այդ ժամանակ սկսել են ուսումնասիրել Թուրքիայի հայ ճարտարապետների ստեղծագործությունները, այդ թվում՝  Պալյանների:

Աշոտ Գրիգորյանի խոսքերով՝ Պալյանները բավական հայտնի ճարտարապետներ են եղել Թուրքիայում, սակայն նրանք ներկայացվում էին իտալացի ճարտարապետներ:

«Հայաստանում համոզված էին, որ նրանք հայեր են, իսկ Թուրքիայում նրանց հայ լինելու մասին լռում էին: Ուստի խնդիր էր դրված՝ ինչպես հիմնավորել Պալյանների հայ լինելը նաև ճարտարապետական առումով: Փնտրտուքն ի վերջո տվեց իր արդյունքը, մենք գտանք Պալյանների արխիվը: Ի դեպ նյութերը փնտրում էինք ոչ միայն մենք, այլ նաև թուրքերը»,- ասաց Աշոտ Գրիգորյանը: 

Պալյանների արխիվը Իտալիայում գտնելուց հետո,  բավական մեծ դժվարությամբ, սակայն առանց կորուստների այն տեղափոխել են Հայաստան: Արխիվային գործերում կային բոլոր նշանավոր կառույցների նախագծերը:

«Թվում էր, թե հարցը լուծված էր և պետք է դրանք շրջանառվեին, քանի որ փաստաթղթերը 100 և ավելի տարի որևէ ձևով չէր շրջանառվել, բայց պարզվեց, որ դա այդքան էլ հեշտ աշխատանք չէ, քանի որ արխիվային նյութերը գրված էին ֆրանսերենով, օսմաներենով, թուրքերենով, հայատառ թուրքերենով, արևմտահայերենով, կային նաև բացատագրեր,  բայց դրանց զգալի մասն անընթեռնելի էին: 2014 թ-ից մենք սկսեցինք այդ արխիվի ուսումնասիրությունը: Արդյունքում, հավաքվեց մի նյութ, որը պետք էր հրատարակել»,- ասաց Աշոտ Գրիգորյանը:

Այսպիսով, «Հայոց ազգին պարտեզի գանձերը. Պալյաններ» գիրքը  ևս մեկ անգամ փաստում է հայերի անջնջելի հետքը Ստամբուլի ճարտարապետական դիմագծում:

Ըստ ճարտարապետի՝ արխիվի ուսումնասիրության արդյունքում նաև պարզվել է, որ Պալյանների նախագծերով պալատների, ամառանոցների, մզկիթների և այլ շինությունների կառուցման համար եթե ոչ 100, ապա 90 տոկոսով օգտագործվել է հայերի ներուժը: Այսինքն՝ Պալյանները համագործակցել են հայ մասնագետների հետ: 

Աշոտ Գրիգորյանը նշեց, որ Թուրքիայում Պալյանները բազմաթիվ աշխատանքներ ունեն: Դրանք պալատական, ռազմական կառույցներ են, մզկիթներ, ջրամբարներ, հայ համայնքի համար էլ կառուցել են եկեղեցիներ, հիվանդանոցներ:

Պալյանների նշանավոր գործերից են Ստամբուլի «Դոլմաբահչե»-ի համալիրը, որը Պալյանների մի քանի սերունդի աշխատանք է, «Չրաղան» պալատը:

Աշոտ Գրիգորյանը նաև նշեց, որ փորձել են պարզել, թե պատահակա՞ն էր  Պալյանների հայտնվելը Ստամբուլում: «Մեր ամբողջ ուսումնասիրությունը ցույց տվեց, որ Պալյաններից առաջ էլ մենք ունեինք բազմաթիվ հայ ճարտարապետներ և քարագործ վարպետներ, որոնք Ստամբուլում աշխատել են: Մենք անդրադարձանք նաև ճարտարապետ Խոջա Սինանի գործունեությանը, որը համարվում է Թուրքիայի թիվ մեկ ճարտարապետը: Նույնիսկ չանդրադառնալով նրա ազգությանը, իսկ  մեր համոզմամբ նա իսկապես հայ էր, մենք այստեղ ապացուցում ենք, որ Սինանի ստեղծագործությունները, որոնք հիմնականում մզկիթներ են,կառուցվել են բագարանատիպ եկեղեցու  հատակագծի  հիման վրա: Դա նշանակում է, որ Սինանը շատ լավ գիտեր հայկական միջնադարյան ճարտարապետությունը և վերցրել է այն հիմնական առանցքային նորարարությունները և ստեղծել հայտնի մզկիթները»,- ընդգծեց Աշոտ Գրիգորյանը:

Ճարտարապետը նշեց նաև, որ մինչև 2000 թվականը Թուրքիայում մտավորականները թերևս գիտեին Պալյանների մասին, բայց չեն բարձրաձայնել և Թուրքիայում գիտեն, թե նրանք իտալացիներ են: «Հետագայում թե հայ համայնքի, թե մեր հորդորներից հետո այսօր ընդունում են Պալյանների հայ լինելը, առավել ևս հիմա բարձրաձայնում են, որ Ստամբուլի դիմագիծն առանց Պալյանների աղավաղված կլիներ: Հայ բարերարների կողմից վերականգնվել է նաև Պալյանների գերեզմանը, իսկ Ստամբուլի քաղաքապետը հանձնարարել է, որ բոլոր տուրիստական ընկերությունները զբոսաշրջիկներին ցույց տան ոչ միայն «Դոլմաբահչե»-ի համալիրը, այլև դրա հեղինակների գերեզմանը: Այսինքն՝ նրանք ստիպված են ընդունել, որ Պալյանները հայեր են»,- ասաց ճարտարապետը:

Աշոտ Գրիգորյանը նշեց նաև, որ Պալյաններն ապրել և ստեղծագործել են 17-րդ դարից մինչև 20-րդ դարի առաջին կես: Այսինքն՝ Պալյանների 9 սերունդ աշխատել է Թուրքիայում, իսկ նրանց մեծ մասը հռչակվել են պալատական ճարտարապետներ:

Ճարտարապետը նաև հայտնեց, որ «Հայոց ազգին պարտեզի գանձերը. Պալյաններ» գիրքը թարգմանվում է թուրքերենով:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:01
Կարծում եմ, որ քաղաքական գործիչը և բոլորս պետք է մշտապես պատրաստ լինենք.Ալեն Սիմոնյանը սպառնաց պատերազմով
«Իմ միջազգային գործընկերները երբ մեկնում են Բաքու, իրենց հետ խոսելիս ասում եմ, որ մենք մտահոգություն ունենք, որ Ադրբեջանը պատրաստվում է...
Աղբյուր` Panorama.am
22:31
Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը.Ժաննա Անդրեասյան
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը, արդյունքում տարրական և միջին դասարաններում երեխաների...
Աղբյուր` Panorama.am
22:13
Կայացել են ՀՀ-ի և Կորեայի արտաքին գործերի նախարարությունների միջև 5-րդ քաղաքական խորհրդակցությունները
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են Մարտի 28-ին Երևանում կայացել են Հայաստանի Հանրապետության և Կորեայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների...
Աղբյուր` Panorama.am
21:58
Մայր Աթոռում կատարվեց Ոտնլվայի կարգը
Մայր Աթոռից հայտնում են. «Մարտի 28-ին՝ Ավագ Հինգշաբթի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի...
Աղբյուր` Panorama.am
21:30
Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո
ՀՅԴ Բյուրոյի հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Վերջին շաբաթների ընթացքում Նիկոլ Փաշինեանն ու իր վարչակազմը ևս մէկ անգամ...
Աղբյուր` Panorama.am
21:18
Գլխավոր դատախազությունը մեկնաբանել է Հայաստանի գրողների և նկարիչների միությունների շենքերը պետականացնելու իր նախաձեռնությունը
Գլխավոր դատախազությունը մեկնաբանել է «Հայաստանի գրողների միության» և Հայաստանի նկարիչների միության» շենքերը պետականացնելու իր...
Աղբյուր` Panorama.am
20:40
Լավրով. Հայաստանի իշխանությունները միտումնավոր փչացնում են հարաբերությունները Ռուսաստանի հետ
Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ,...
Աղբյուր` Panorama.am
20:26
Տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված
ՆԳՆ կողմից իրականացված օրենսդրական բարեփոխումների արդյունքում՝ մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտումների շրջանակում գոյացած պարտավորությունների...
Աղբյուր` Panorama.am
20:12
«Բեմբի, գտա՞ր Ոսկեպարի 7-րդ դարի հայկական եկեղեցին, թե ադրբեջանական քարտեզներում չի երևում»․ օգտատերերը՝ Ալեն Սիմոնյանին
Երեք ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Տավուշի 4 գյուղերի տարածքներ Ադրբեջանին հանձնելու խնդրին, մտքի հերթական...
Աղբյուր` Panorama.am
19:48
Վիշտը պետք է հոգու մեջ լինի, ոչ թե սոցիալական ցանցերում․ Ալլա Պուգաչովան՝ Մոսկվայում տեղի ունեցած դեպքերի մասին
Ալլա Պուգաչովան խախտել է լռությունը՝ Մոսկվայում տեղի ունեցած ողբերգությունից հետո. «Վիշտը պետք է հոգու մեջ լինի, ոչ թե սոցիալական...
Աղբյուր` Panorama.am
19:31
Ամուրի շրջանում երկինքը նարնջագույն է դարձել ավազային փոթորկի պատճառով
Ամուրի շրջանը տուժել է Չինաստանից և Մոնղոլիայից եկած ավազի փոթորկից։ Բլագովեշչենսկի վրա դեղին-նարնջագույն մշուշ է կախված։ Այս մասին գրում է МИР...
Աղբյուր` Panorama.am
19:17
Զելենսկի․ Գազայում իրավիճակը շեղել է համաշխարհային ուշադրությունն Ուկրաինայից
Վլադիմիր Զելենսկին ամերիկյան CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում կրկին դժգոհել է, որ պաղեստինա-իսրայելական հակամարտությունը շեղել է...
Աղբյուր` Panorama.am
18:53
Ֆրանսիական առագաստանավը օլիմպիական ջահը կտեղափոխի Միջերկրական ծովով
Ֆրանսիայի ծովային պրեֆեկտուրան հայտարարել է, որ մայիսի 8-ին իրենց երկիր հասնող օլիմպիական կրակը կուղեկցվի ծովային հսկայական շքերթով:Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
18:44
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
18:28
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Մարտի 28-ին՝ Ավագ հինգշաբթի, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հիշատակեց մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Վերջին ընթրիքը և Սուրբ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Թուրքիան ԱՄՆ-ի հետ բանակցություններ է սկսել Ուկրաինային զինամթերք մատակարարելու հարցով
Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ Թուրքիան ԱՄՆ պաշտպանության նախարարությանը կմատակարարի զինամթերք՝ նախատեսված 116 հազար միավոր արկ 155մմ տրամաչափի...
Աղբյուր` Panorama.am
18:00
Կիրականացվի «Հարության Ավետիս» կանթեղներով երթը
Մարտի 30-ին` ժամը 20-ին, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցուց կմեկնարկի «Հարության Ավետիս» խորագրով...
Աղբյուր` Panorama.am
17:49
20-ամյա հղի կնոջ մահվան գործով մեղադրանք է առաջադրվել երեք բժշկի
Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության շրջանակներում պարզվել են 2022 թ․ օգոստոսին...
Աղբյուր` Panorama.am
17:32
Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, հաշվի առնելով բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների հետագա մասնագիտական...
Աղբյուր` Panorama.am
17:21
Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատումն արագ լուծվող հարց չէ. Վրացագետ
«Այսօր մենք նաև քննարկել ենք Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման գործընթացի ակտիվացման հնարավորությունները»,-մարտի 25-ին...
Աղբյուր` Panorama.am
17:04
Ժաննա Անդրեասյանն ասում է՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ տեղի չի ունենում, բայց 6290 ստորագրությունն այլ բան է վկայում
«Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ, որևէ իրադարձություն տեղի չի ունենում»,- Ազգային ժողովում քննարկման ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար...
Աղբյուր` Panorama.am
16:21
ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը գրում է. «Այսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարանից ստացա երկու ծանուցում՝ իմ կողմից ներկայացված...
Աղբյուր` Panorama.am
16:11
Արցախի և արցախահայերի նկատմամբ վարվող քաղաքականությամբ Նիկոլը և Ալիևը վաղուց նույնացել են. Սաղաթելյան
«Վերստին հիշեցնեմ, ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Նիկոլ Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները»:
Աղբյուր` Panorama.am
16:10
Հայաստանում բռնության դեպքերի աճի պատճառները՝ հոգեբանի դիտարկմամբ
Ի պատասխան Panorama.am-ի հարցման ՆԳՆ-ն տրամադրել է 2022 և 2023 թվականների և 2024 թվականի առաջին երկու ամիսներին ֆիզիկական ներգործության (ծեծ),...
Աղբյուր` Panorama.am
16:03
«Այրում» գինիում գտել են սինթետիկ ներկանյութ ազորուբին. ՍԱՏՄ-ն Բելառուսից նամակ է ստացել
Արարատի կոնյակի գործարան ՍՊԸ-ում վերահսկողություն կիրականացվի
Աղբյուր` Panorama.am
15:37
Նազենի Հովհաննիսյան. Շատ դժվար անցավ այս անգամ Պահքն ինձ համար
Հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը գրում է. «Արաբկիրի Ս. Խաչ եկեղեցում մարդկանց սիրտը բաց էր՝ աղոթքի եւ սիրո համար: Հաղորդվելու և...
Աղբյուր` Panorama.am
15:32
Ամուսնության առաջարկություն՝ «Հայաթ փրոջեքթի» համերգի ժամանակ
«Հայաթ փրոջեքթ» խմբի՝ Գյումրիում տեղի ունեցած համերգներից մեկի ժամանակ բեմում ամուսնության առաջարկություն է արվել։ Բեմ...
Աղբյուր` Panorama.am
15:06
Տղաները պինդ էին. Աղվան Վարդանյանն այցելել է Սամսոնյանին և Սաղաթելյանին
Այսօր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն այցելել է «Արմավիր ՔԿՀ»-ում կալանքի տակ պահվող Վազգեն...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց
12:51 28/03/2024

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}