Ստեղծվում է եվրոպական պաշտպանական միություն
ԵՄ խորհուրդը որոշում է ընդունել՝ PESCO (Permanent Structured Cooperation on security and defence) պաշտպանական միության ստեղծման մասին: Այս մասին տեղեկացնում է Apsny.ge-ն: Ծրագրին մասնակցում են 25 երկիր՝ Ավստրիան, Բելգիան, Բուլղարիան, Չեխիան, Խորվաթիան, Կիպրոսը, Էստոնիան, Ֆինլյանդիան, Ֆրանսիան, Գերմանիան, Հունաստանը, Հունգարիան, Իտալիան, Իռլանդիան, Լատվիան, Լիտվան, Լյուքսեմբուրգը, Նիդերլանդները, Լեհաստանը, Պորտուգալիան, Ռումինիան, Սլովենիան, Սլովակիան, Իսպանիան և Շվեդիան:
Նշված երկրները սերտորեն կհամագործակցեն անվտանգության ու պաշտպանության բնագավառում: Մշտական համագործակցությունը թույլ կտա զարգացնել միասնական պաշտպանական ծրագրերը և բարձրացնել այդ երկրների Զինված ուժերի պատրաստվածությունն ու օպերատիվությունը:
Ծրագրի մասնակիցներն արդեն իսկ մշակել են 17 նախագիծ, որոնք պետք է իրականացնեն նոր միության շրջանակներում: Առաջիկայում կմշակվեն ծրագրերի կառավարման ընդհանուր կանոններ և դրանց՝ երրորդ երկրների մասնակցության կանոնները:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ