ԱԺ նախագահը բարձր է գնահատել ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի հետ համագործակցությունը
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն այսօր ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի ղեկավար Բրեդլի Բուզետտոյի հետ հանդիպմանը կարևորել է ՀՀ Ազգային ժողովի և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի միջև առկա արդյունավետ համագործակցությունը:
ԱԺ հանրայի կապեր վարչության փոխանցմամբ՝ Արա Բաբլոյանն ընդգծել է, որ սահմանադրական փոփոխությունների արդյունքում խորհրդարանական կառավարման ձևին անցնելու կարևորությունը, կատարվելիք օրենսդրական փոփոխությունները, խորհրդարանի վերահսկողական գործառույթների ընդլայնումը:
Խորհրդարանի ղեկավարը, անդրադառնալով ՄԱԿ-ի կողմից իրականացվող «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնությանը, կարևորել է ՀՀ Ազգային ժողովի մասնակցությունն այդ աշխատանքներում:
ՀՀ ԱԺ նախագահը բարձր է գնահատել ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի հետ շարունակվող համագործակցությունը: Նա հույս է հայտնել, որ ՀՀ Ազգային ժողովի և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի փոխգործակցությունը կլինի շարունակական և արդյունավետ:
Բրեդլի Բուզետտոն նշել է, որ ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը նպատակ ունի բարձրացնել ՀՀ Ազգային ժողովի գործունեության արդյունավետությունն օրենսդրական և վերահսկողական տեսանկյունից: Նա անդրադարձել է նաև ՀՀ Ազգային ժողովի կարողությունների հզորացմանը, խորհրդարանի առանցքային գործառույթների իրականացման թափանցիկությանը, հաշվետվողականությանը, խորհրդարանական գործընթացներին քաղաքացիական հասարակության մասնակցությանը:
Հանդիպմանը ներկա են եղել ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Արփինե Հովհաննիսյանը և ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ