Ավագանու «ԵԼՔ» խմբակցությունը հանդես է եկել քննող հանձնաժողով ստեղծելու պահանջով
Այսօր Երևանի ավագանու «ԵԼՔ» խմբակցությունը հանդես է եկել քննող հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությամբ,
Ավագանու «ԵԼՔ» խմբակցության մամուլի հետ կապերի բաժնից հայտնում են. «Այն պետք է քննի Երևանի քաղաքապետարանի ենթակայության նախադպրոցական ուսումնական հաստատություններում մի շարք արատավոր երևություները և չարաշահումները։
Օրենքով սահմանված կարգով խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը ներկայացրել է քննող հանձնաժողովի ստեղծման պահանջը: Քննող հանձնաժողովի նախագահ կհանդիսանա «ԵԼՔ» խմբակցության անդամ Արայիկ Հարությունյանը: Քննող հանձնաժողովի ստեղծումը նախատեսված է Երևանի ՏԻՄ օրենքով և ավագանու գործունեության ընթացքում կիրառվում է առաջին անգամ»:
Քննող հանձնաժողովի ձևավորման պահանջը և դրա վերաբերյալ հիմնավորումներն՝ այստեղ։
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում