Մոսկվայում բացվել է «Կարմենի երեք դարերը» խորագրով ցուցահանդես
Մոսկվայում անցկացվում է մուլտիմեդա ցուցադրություն՝ «Կարմենի երեք դարերը» խորագրով: Այս մասին տեղեկացնում է Lenta.ru-ն: Ցուցադրությունը պատմում է ոչ միայն այն մասին, թե տարբեր ժամանակներում Ֆրանսիայում, Ռուսաստանում և Իսպանիայում ինչպիսին են պատկերացրել Կարմենին, այլև բացահայտում է ռուսների՝ իսպանական մշակույթի ու պատմության հանդեպ ունեցած անսահման սիրո հանելուկը:
Սևիլյան գնչուհու՝ Կարմենի կերպարն արդեն գրեթե երկու հարյուրամյակ գրավում է ընթերցողներին և հանդիսատեսին, ոգեշնչում է նկարիչներին ու ռեժիսորներին, թեժ բանավեճի առիթ դառնում արվեստաբանների համար:
Ցուցադրված նմուշների մեջ «Կարմեն» օծանելիքն է, տարբեր երկրներում և տարբեր ժամանակներում Ժորժ Բիզեի համանուն օպերայի բեմադրությունների նոտաներն ու լիբրետոն, ֆիլմերից հատվածներ, արձանիկներ և հին բացիկներ: Ցուցահանդեսի մուտքն ազատ է բոլոր ցանկացողների համար:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ