Նյու-Յորքի պայթյունի մեջ կասկածվողը ձերբակալված է
Ոստիկանությունը 27-ամյա Աքայեդ Ուլլին կասկածում է Նյու-Յորքի կենտրոնում երկուշաբթի՝ դեկտեմբերի 11-ին, պայթյունի կազմակերպման մեջ: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնել է Նյու-Յորքի քաղաքային ոստիկանության ղեկավար Ջեյմս Օ՝Նիլը:
Վերջինս նշել է, որ կասկածյալը վիրավորված է և ձերբակալված: Ներկա պահին նա հիվանդանոցում է՝ ոստիկանության հսկողության ներքո: Նրանից բացի, վիրավորում են ստացել ևս երեք հոգի, ովքեր պայթյունի պահին գտնվել են մոտակայքում:
«Նա դիտավորյալ է գործի դրել պայթուցիկ սարքը: Այն ինքնաշեն էր և ամրացված էր հանցագործի մարմին»,- ասել է Օ՝Նիլը: Ոստիկանությունը ձերբակալվածի մասին լրացուցիչ մանրամասներ չի հաղորդում: