ՃՈ աշխատակիցներ են կալանավորվել՝ կաշառքով վարորդական իրավունք տրամադրելու համար
Կաշառք ստանալու, կաշառքի միջնորդության և պաշտոնեական կեղծիք կատարելու փաստերով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործով կատարված նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության Կոտայքի հաշվառման-քննական բաժանմունքի տեսուչ Կարեն Չոբանյանը, Ն. Մ.-ին վարորդական իրավունքի վկայական տալու համար անհրաժեշտ քննությունները «դրական» գնահատելու դիմաց, երկու անձի միջնորդությամբ կաշառք է ստացել և պաշտոնեական կեղծիք կատարել, որի հետևանքով ավտոմեքենա վարելու հմտություններին չտիրապետող անձը ստացել է վարորդական իրավունքի վկայական:
ՀՔԾ-ից հայտնում են, որ կաշառք ստանալու և պաշտոնեական կեղծիք կատարելու համար ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության Կոտայքի հաշվառման-քննական բաժանմունքի տեսուչ Կ. Չոբանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 2-րդ մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ կաշառքի միջնորդության համար Ա. Կուրանյանին և Ա. Պապիկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 313-րդ հոդվածի 1-ին մասով: Կ. Չոբանյանի և Ա. Կուրանյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: