Անճոռնի բլուզներով ուղևորներն արտահերթ կնստեն ինքնաթիռ
Ալյասկայի ավիաընկերությունը սուրբծննդյան անճոռնի բլուզներով ուղևորներին ինքնաթիռ կնստեցնի արտահերթ: Այս մասին տեղեկացնում է Lenta.ru-ն:
Դեկտեմբերի 15-ին ԱՄՆ-ում նշվում է Սուրբծննդյան անճոռնի բլուզների օրը: Այս կատակ օրվա առիթով Alaska Airlines, Virgin America և Horizon Air ավիաընկերությունները սուրբծննդյան թեմաներով նկարներ ունեցող բլուզներ հագած ուղևորներին արտահերթ կսպասարկեն:
Այս տոնն ԱՄՆ-ում նշվում է արդեն ավելի քան 10 տարի: Տոնի առթիվ ամերիկացիները հագնում են եղնիկների, տոնածառի, զանգակների և այլ թեմատիկ նկարներով բլուզներ: