Իրավունք 11:05 12/12/2017 Հայաստան

Կոստանյան. Արցախը կներգրավվի ՄԻԵԴ վճիռների կատարման գործընթացում

ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ, ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Գևորգ Կոստանյանն, Հանրային հեռուստաընկերության եթերում անդրադառնալով դեկտեմբերի 12-ին ՄԻԵԴ-ի կողմից «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» և «Չիրագովն ու ուրիշներն ընդդեմ Հայաստանի» գործերով սպասվող դատավճիռներին, նշել է, որ ՄԻԵԴ-ի կողմից սպասվող որոշումները երկու ուղղություն են պարունակելու. առաջինը՝ նյութական փոխհատուցման չափ, երկրորդը՝ իրավունքների վերականգնման մեխանիզմներ: Այդ վճռով սահմանվելու է ոչ միայն երկու կողմերի փախստականների իրավունքների վերականգնման մեխանիզմների ձևաչափը, այլև լինելու է փոխհատուցման եղանակ՝ կոնկրետ գումարային արտահայտությամբ:

«Թեև վճիռը վերաբերվում է Կոնկրետ Սարգսյանին, բայց այն նախադեպային նշանակություն է ունենալու  բոլոր փախստականների վրա՝ անկախ նրանից՝ այդ փախստականները ներկայացրե՞լ են հայց ՄԻԵԴ, թե՞ ոչ: Հիշեցնեմ, որ հայ փախստականների կողմից մոտ 700 հայց է ներկայացված ընդդեմ Ադրբեջանի:  Բայց վճիռը պարունակում է մի դրույթ, ըստ որի վճռի կետերը տարածվում են դիմումատուի և դիմումատուի կարգավիճակում գտնվող ցանկացած անձի վրա: Դա նշանակում է, որ Բաքվից, Սումգայիթից, Շահումյանից, այդ թվում նաև Արծվաշենից մեր բոլոր  փախստականների հայցերը դառնալու են քննարկման առարկա»,- ասել է Կոստանյանը։

ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցիչը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ այդ երկու գործերի էական տարբերությունն այն է, որ կողմերն անխուսափելիորեն որպես սուբյեկտի՝ գործ են ունենալու Արցախի Հանրապետության հետ։

«Ադրբեջանի կառավարության դեմ  ներկայացված հայցերում երկու սուբյեկտներ են՝ դիմումատուն և Ադրբեջանի կառավարությունը, մեր դեպքում միայն Ադրբեջանի փախստականները և Հայաստանի  կառավարությունը չեն: Մենք այստեղ անխուսափելիորեն գործ ենք ունենում երրորդ սուբյեկտի՝ Արցախի Հանրապետության հետ: Հենց սա է այս երկու գործերի ամենաէական տարբերությունը, որի մասին փաստվեց  անգամ Նախարարների կոմիտեում: Անգամ միջազգային իրավունքի տեսակետից, եթե մենք ունենք թեև չճանաչված պետություն, բայց այն չի կարող անմասն մնալ իր պետության տարածքում, իր իրավազորության տարածքում գտնվող իրավունքների վերականգնման հարցերից»,-նշել է Կոստանյանը։

Շարունակելով, Կոստանյանը հավելել է, որ դատավճիռները անխուսափելիորեն ազդելու են Արցախի կարգավիճակի վրա՝ առնվազն մի քանի պատճառներով. «Պետության ճանաչվածությունը, իրավասուբյեկտությունը ապրիորի երևույթ չէ: Մոնտեվիդեոյի 1933 թվականի կոնվենցիան սահմանում է պետության հատկանիշները, որոնք շատ պարզ են և սպառիչ՝ ժողովուրդ, մշտական տարածք, որոշակիորեն ձևավորված իշխանություն և ամենակարևորը՝ միջազգային հարաբերություններին մասնակցելու ունակություն: Եվ այն հանգամանքը, որ այսօր արդեն Արցախի Հանրապետությունը, ի դեմս իր ներկայացուցչի, ունի մասնակցություն այս գործընթացին (հիշեցնեմ, որ գարնանային նստաշրջանին Արցախի ներկայացուցիչը՝ նախագահի խորհրդականը, ելույթ ունեցավ Նախարարների կոմիտեի նիստում, ինչով մենք մեխանիկորեն առաջ մղեցինք Արցախի՝ միջազգային հարաբերություններին մասնակցելու ունակությունը) և որ հիմա Արցախը անխուսափելիորեն պետք է մասնակից լինի կատարման գործընթացին, սա արդեն մեխանիկորեն բերում է նրան, որ Արցախը լիիրավ իրականացնում է միջազգային իրավասուբյեկտություն»։

Հարցին, թե ստացվում է, որ Հայաստանը չի դառնում ՄԻԵԴ վճռի ուղիղ կատարողը, հետևաբար չկա մտավախություն, որ Հայաստանը վճիռը չկատարելու դեպքում կարող է որոշակի հետևանքներ ունենալ, Կոստանյանը նշել է, որ, ըստ էության չկա նման մտահոգության առիթ, քանի որ նախ Հայաստանը ՄԻԵԴ վճիռների կատարման առումով առաջատար երկրների մեկն է, ինչը հաստատված է Նախարարների կոմիտեի տարեկան  հաշվետվությունում և հետո Հայաստանը ոչ թե հրաժարվում է վճռի կատարումից, այլ խոսում է կատարման անհնարինության մասին։

«Մենք չենք հրաժարվում, մենք հարգել և հարգում ենք ՄԻԵԴ վճիռները և ապագայում էլ այդպես ենք շարունակելու, բայց մենք ասում ենք, որ առկա են օբյեկտիվ պատճառներ, որոնք անհնարին են դարձնում ՄԻԵԴ վճռի կատարումը: Առաջինն այն է, որ պարտադիր պետք է լինեն հրադադարի կիրառման մեխանիզմներ, որովհետև վճիռ կատարել մի պետության տարածքում, որտեղ  ամեն օր կրակում են, զոհվում են զինվորներ և խաղաղ բնակիչներ, անտրամաբանական է: Եվ շատ կարևորում եմ այն հանգամանքը, որ այն, ինչը ներկայացրի այստեղ, ներկայացրել եմ նաև Նախարարների կոմիտեում՝ տարեսկզբին և խնդրեցի ԵԽ անդամ բոլոր երկրներին ՝ ներկայացրեք ձեր պատկերացմամբ կատարման հնարավոր եղանակները , և ես, որպես պետություն, կկատարեմ դա: Մինչև հիմա որևէ երկրից որևէ առաջարկ չի ներկայացվել»,- նշել է Կոստանյանը։

Վերջինս հավելել է, որ մեր փախստականների իրավունքների վերականգնման հարցը  լրջագույններից է և պետք է անել առավելագույնը, որ մեր բոլոր փախստականները և՛ Բաքվից, և՛ Սումգայիթից, և՛ Արծվաշենից, ստանան իրենց հասցված վնասների ամբողջական վերականգնում։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

21:22
ՀՀ-ի և Սերբիայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ օրակարգին առնչվող հարցեր
ՀՀ ՆԳՆ-ից հայտնում են. «ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Սերբիայի Հանրապետության առաջին...
Աղբյուր` Panorama.am
21:02
Փաշինյանը՝ օրենքով ադրբեջանի քաղաքացի
Երբ նիկոլը գնում էր ընտրությունների, Հայաստանը, ըստ իր հայտարարությունների, տարածքային ամբողջականություն էլ չուներ, «կադաստրի թուղթ»...
Աղբյուր` Panorama.am
20:52
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող Ա.Ղ.-ին մեղադրանք է ներկայացվել․ ՔԿ
2024 թվականի ապրիլի 20-ին՝ ժամը 02:11-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կենտրոնական բաժին անհայտ քաղաքացուց հաղորդում է ստացվել այն մասին, որ Երևան...
Աղբյուր` Panorama.am
20:39
Եթե սա մեր հողը չի, Ադրբեջանին ա, ո՞նց եք էս կադաստրի վկայականը մեզ տվել․ Տավուշի բնակիչ
«Ադրբեջանն ա մեզ էս վկայականները տվե՞լ,  եթե սա Տավուշի մարզի հողը չի, բա ո՞ւմն է։ Թող գան մենք էս վկայականը տանք իրանց, եթե սա մեր...
Աղբյուր` Panorama.am
20:20
Ռուբեն Վարդանյանը խոսել է ընտանիքի հետ, նա դադարեցրել է հացադուլը
Ռուբեն Վարդանյանի գրասենյակից հայտնում են․ «Միջազգային լայն աջակցության և ճնշման շնորհիվ Ռուբեն Վարդանյանը հեռախոսազրույց է ունեցել...
Աղբյուր` Panorama.am
20:16
Ինչո՞ւ է ՀՀ ՔԿ-ն տեղեկացրել 7 անձի մասին, երբ ՁՊՎ-ում 8 ձերբակալվածներ կային․ Թովմասյան
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապօրինաբար լիազորությունները դադարեցված նախագահ, անկուսակցական...
Աղբյուր` Panorama.am
20:05
Քաղաքացիներն ինքնաբուխ փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին՝ Պռոշյանի հատվածում
Քաղաքացիներն ինքնաբուխ փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին՝ Պռոշյանի հատվածում։ Նշենք, որ այսօր առավոտից սկսվել են բողոքի ակցիաներ...
Աղբյուր` Panorama.am
19:58
Նոր եմ հիվանդանոցից դուրս գրվել, եկա այստեց, իմացա խնդիր կա․ Գնդապետ Միհրան Մախսուդյան
Գնդապետ Միհրան Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից և վերադարձել Կիրանց՝ միանալով բողոքի ակցիա իրականացնողներին։ «Նոր եմ...
Աղբյուր` Panorama.am
19:47
15 զինվորի գլուխը կերավ, ես այդ զինվորներին պահել եմ, գիտեմ, անբնակ վայր բերին մտուցին ու վառեցին․ Ազատ գյուղի բնակիչ
«Ես երեք ամիս կռվել եմ , էս է իմ վիճակը։ Նոր եմ վիրահատվել, 800 հազար դրամ փող եմ տվել, դե թող Նիկոլը կեսը բերի տա ընձի։Ոչ մի բանով...
Աղբյուր` Panorama.am
19:36
Տավուշում ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայող կա, որի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ
Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել։ Այս մասին ուղիղ եթերի ժամանակ հայտնեց  պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։ Նրա խոսքով՝  ոչ...
Աղբյուր` Panorama.am
19:19
Միասին կկարողանանք հասնել մեր նպատակին․ Գառնիկ Դանիելյանը՝ Կիրանցից
Պատգամավոր Գառնիկ Դանիելյանն արդեն Կիրանցում է, որտեղից ուղերձ է հղել քաղաքացիներին։ Նա նշել է, որ  պայքարը շարունակվում է։ «Մենք...
Աղբյուր` Panorama.am
19:09
Բերման ենթարկված քաղաքացիները նշում էին ոստիկանների ընդգծված կոպտության և անհարգալից վարքի մասին․ Աբրահամյան
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Ինչ ահազանգ ստացվել է և նաև իմ այցելած ոստիկանական...
Աղբյուր` Panorama.am
19:02
Սադրելու կազմակերպիչը դու ես ․ պատգամավորը՝ ոստիկանին
 Լարված իրավիճակ է Երևան- Մարտունի ճաանապարհին։  Արդեն հայտնել ենք, որ քաղաքացիները փակել են ճանապարհը։ Ոստիկաններըփ փորձեցին բացել...
Աղբյուր` Panorama.am
18:40
Սա նոր տեսակի իրավաբանություն է․ Մելիքյանը՝ Մամիկոն Ասլանյանի դատական նիստի մասին
Վանաձորի ընտրված քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի գործով հերթական դատական նիստը։ Դատարանը որոշումը կհրապարակի վաղը։ Նշենք, որ  փաստաբանները...
Աղբյուր` Panorama.am
18:21
Ծեծի է ենթարկվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդականը
Ապրիլի 21-ին «Նաիրի» ԲԿ բուժօգնության է դիմել ԱՄՆ քաղաքացի Ռ.Խ-ն կրծքավանդակի աջ հատվածի փափուկ հյուսվածքների սալջարդ ախտորոշմամբ:...
Աղբյուր` Panorama.am
18:08
Պահանջում ենք՝ բացատրել ոստիկաններին այսպիսի բարդ իրավիճակներում լրատվության կարևորությունը․ Լրագրողական կազմակերպություններ
 Լրագրողական կազմակերպությունները համատեղ հայտարարություն են տարածել՝ Տավուշի մարզում իրավապահների կողմից «Առավոտ» օրաթերթի...
Աղբյուր` Panorama.am
18:07
ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն տեղադրվել է 20 սահմանային սյուն. կառավարություն
«Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա, կոորդինատների ճշգրտման աշխատանքների...
Աղբյուր` Panorama.am
17:51
Կորոնավիրուսի գործով Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում
Կորոնավիրուսային վարակի ընթացքու 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ ԱՆ-ից խարդախությամբ հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ. դատախազը գործն ուղարկել է դատարան։
Աղբյուր` Panorama.am
17:47
Երևանում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով ձերբակալվել է կին քաղաքացի. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնում քննություն է իրականացվում՝...
Աղբյուր` Panorama.am
17:38
Օրենքով սահմանված կարգով ընթացք կտրվի․ Դատախազությունը՝ Փաշինյանին դեմ ներկայացված հաղորդման մասին
Գլխավոր դատախազությունը ստացել է փաստաբան Արա Զոհրաբյանի և պահեստազորի գնդապետ Հայկ Նահապետյանի ներկայացրած հանցագործության մասին հաղորդումը։...
Աղբյուր` Panorama.am
17:16
Անոմալ տաք և չոր ապրիլը կպահպանվի
Օդի ջերմաստիճանը ապրիլի 25-29-ին կշարունակի բարձրանալ ևս 4-6 աստիճանով։
Աղբյուր` Panorama.am
17:02
Ոտքի, քանի չի հանձնել. Պաստառներ Երևանի վարչական շրջաններում
«ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ»։ Այս գրությամբ պաստառներ են երիտասարդները փակցրել Երևանի բոլոր վարչական շրջաններում։
Աղբյուր` Panorama.am
17:00
Ոստիկանության Վեդու բաժանմունք են տարել Գերասիմ Վարդանյանին ու ևս 4 հոգու
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը հայտնում է, որ Վեդիի ոստիկանության բաժնում է, որտեղ բերման են ենթարկվել ՀՅԴ...
Աղբյուր` Panorama.am
16:59
Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու կապակցությամբ Ադրբեջանի քննադատությանը
Հնդկաստանը լավ հարաբերություններ ունի Բաքվի և Երևանի հետ, բայց Նյու Դելին նաև շահագրգռված է ռազմաարդյունաբերական արտադրանքի արտահանմամբ: ՏԱՍՍ-ի...
Աղբյուր` Panorama.am
16:58
«Մարտական եղբայրություն» կազմակերպության հիմնադիր-անդամը կալանավորվել է
Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում շարունակվում է Տավուշի մարզի...
Աղբյուր` Panorama.am
16:02
«Եղեռն» հասկացությունը պատմական նշանակություն ունի, «Ցեղասպանություն»-ը իրավական կատեգորիա է. Արման Թաթոյան
«Մենք չենք կարող «Ցեղասպանություն» բառը փոխարինել «Եղեռն» բառով։ «Եղեռնը» երբեք չի կարող լինել փոխարինող իրավական պատասխանատվության, իրավունքների պաշտպանության առումով»։
Աղբյուր` Panorama.am
15:35
«Եքա մարդ եք, արա». Խուդինյանին վրդովեցրեց իր ականջին՝ ակցիայի մասնակից կնոջ շշնջոցը
Երևանի կենտրոնում բողոքի ակցիայի մասնակից կինը մոտեցավ Պարեկային ծառայության պետ Արթուր Խուդինյանին և նրա ակնջին ինչ-որ բան շշնջաց։...
Աղբյուր` Panorama.am
15:21
ԶՊՄԿ-ն խոշոր հարկատուների ցուցակում զիջել է դիրքերը
ՊԵԿ-ը հրապարակվել է 2024 թ. հունվար-մարտ ամիսների ընթացքում առաջին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի և վճարների վերաբերյալ...
Աղբյուր` Panorama.am
15:18
Հայրենիք չունենք կորցնելու. Ակցիայի մասնակից կնոջ ուղիղ եթերը ոստիկանական ավտոբուսից
Երևանի կենտրոնից բերման ենթարկված ակցիայի մասնակիցը ոստիկանական մեքենայից ֆեյսբուքյան ուղիղ եթերով հայտարարեց՝ չգիտեն, թե իրենց ուր են տանում։...
Աղբյուր` Panorama.am
15:07
Օվերչուկ. Ռուսաստանը ակնկալում է, որ Փաշինյանը կմասնակցի ԵԱՏՄ գագաթնաժողովին
Ռուսական կողմը սպասում է մայիսին Մոսկվայում կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովին Նիկոլ Փաշինյանի մասնակցությանը։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, այս մասին...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին
13:55 25/04/2024

Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}