Միքայել Մինասյանը պարգևատրվել է Մալթայի Ուխտի արժանիքների համար մեծ խաչով
Դեկտեմբերի 11-ին Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի Մեծ վարպետի տեղապահ Նորին Գերազանցություն Ֆրա Ջակոմո Դալլա Տոռե դել Տեմպիո դի Սանգուինետոյի և Մալթայի Ուխտի ինքնիշխան ժողովի որոշմամբ` Հայաստանի և Մալթայի Ուխտի միջև երկկողմ հարաբերությունների զարգացման մեջ նշանակալի ավանդի համար Մալթայի Ուխտում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Միքայել Մինասյանը պարգևատրվեց Մալթայի Ուխտի արժանիքների համար մեծ խաչով, որը նրան հանձնեց Մալթայի Ուխտի տեղապահը: Այս մասին տեղեկանում ենք ԱԳՆ-ից։
Նույն օրը պարգևատրվել են նաև Մալթայի Ուխտում հավատարմագրված 4 այլ դեսպաններ:
Մալթայի Ուխտի Մեծ վարպետի նստավայրում կայացած շքանշանների հանձնման հանդիսավոր արարողության ավարտին դեսպան Մինասյանը դիվանագիտական կորպուսի պարգևատրված ներկայացուցիչների անունից հանդես է եկել ելույթով: