ԱԺ արտահերթ նիստը մեկնարկեց
ՀՀ Ազգային ժողովն այսօր՝ կառավարության նախաձեռնությամբ գումարել է արտահերթ նիստ: Քվերակության դրվեց դեկտեմբերի 12-ին ԱԺ արտահերթ նիստի անցկացման մասին ԱԺ որոշման նախագիծն ընդունելու մասին հարցը։
Վարման կարգով «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը նշեց. ««Ելք» խմբակցությունը դեմ է քվեարկելու՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ մի քանի տասնյակ իրավական ակտեր մեկ նախագծով են ներկայացվում և պատշաճ ժամանակ ու հնարավորություն չունենք դրանց վերաբերյալ օբյեկտիվ գնահատական տալու համար»։
Նախագծին կողմ քվեարկեց 70, դեմ՝ 9 և ձեռնպահ՝ 6 պատգամավոր։
Արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված է 14 օրինագիծ։ Նիստի ընթացքում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու համար կքննարկվի «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքի նախագիծը և հարակից նախագծերի փաթեթը:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ