Բարեփոխումները էական արդյունք չեն ունենա, եթե համայնքապետերը չձերբազատվեն ամեն ինչ պետության ուսերին բարդելու սովորությունից. «Առավոտ»
«Առավոտ»-ը վերլուծելով նախագահ Սերժ Սարգսյանի՝ տեղական ինքնակառավարման և տարածքային կառավարման մարմիններին նվիրված խորհրդաժողովի ամփոփիչ նիստում ունեցած ելույթը, մեջբերել է ելույթից հատվածներ՝ գրելով. «Հայաստանում խորհրդային տարիներից նվեր մնացած մտածողությունը հուշում է, թե պետությունը պարտավոր է աշխատատեղեր ստեղծել, գործարաններ կառուցել բոլոր համայնքներում, որպեսզի մարդիկ այնտեղ վատնեն իրենց աշխատաժամանակը, ստանան որոշակի աշխատավարձ և ապրեն գոհ ու երջանիկ։ Բայց եկել է ժամանակը վերջապես գիտակցելու, որ շուկայական տնտեսական հարաբերություններում պետությունը երբեք այլևս չի կատարելու այն դերակատարությունն, ինչպիսին որ ունեցել է խորհրդային մոդելի ժամանակ։
….Արտերկրում բնակվող բազմաթիվ հարուստ հայեր հաճախ եկեղեցիներ են կառուցում իրենց հայրենի գյուղերում, որտեղ չկա ոռոգման համակարգ կամ գյուղի համար առաջնային անհրաժեշտության այլ միջոց։ Սա հերթական անգամ վկայում է այն մասին, որ տեղական իշխանությունները չեն կարողանում համակարգել նույնիսկ կատարվող ներդրումները։
Ասվածից դատելով՝ կարելի է եզրակացնել, որ համայնքների խոշորացումն ու տեղական ինքնակառավարման համակարգում ինստիտուցիոնալ բարեփոխումները հնարավոր է չունենան էական արդյունք, եթե համայնքների ղեկավարման գործը շարունակեն իրականացնել անձինք, ովքեր չեն ձերբազատվել ամեն ինչ պետության ուսերին բարդելու սովորությունից»:
Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում