Որքան էլ որ գործադիրի մտածելակերպ ունեմ, չեմ կարող կողմ քվերակել. Արամ Սարգսյան
«Ցավոք նման կարևոր օրենքի նախագիծը քննարկվում է կիսադատարկ դահլիճում»,- ԱԺ արտահերթ նիստում ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ իր ելույութում ասաց Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը:
«Շատ կուզենայի, որ այս օրենքն այնպիսի դրույթներ պարունակեր, որոնք Հայաստանի գրավչությունը կբարձրացնեին, ներդրումներ կբերեին, բայց չկա այդ ամեն ինչը, երկրորդ հանգամանքը՝ վերաբերմունքն է այս օրենքներին: Պարոն Անանյան, դուք ամբողջությամբ տիրապետում եք նյութին, բայց մենք ժամանակ չունենք դրան ծանոթանալու: Այս օրենքը բերել եք Ազգային ժողով և ասում եք՝ մեկ շաբաթում դրական կամ բացասական եզրակացություն տվեք: Հանրությունը մեզ քվե է տվել, որ այստեղ բերված օրենքները կարդանք, դրանց ամբողջ նրբություններն իմանանք, հետևություն անենք, նոր քվերակենք, դուք զրկում եք մեզ այդ ամենից»,- ասաց պատգամավորը։
Արամ Սարգսյանն ասաց, որ որքան էլ որ գործադիրի մտածելակերպ ունի, եթե ամբողջությամբ նյութին չի տիրապետում, չի կարող կողմ քվերակել։
Հարակից հրապարակումներ`
- Սահմանափակումների նպատակը սոցիալական հատվածին զարկ տալն է. փոխնախարար
- «Կամ հատուկ մազոխիզմով եք տառապում, կամ չգիտեք՝ ո՞ր խաղի կանոնն է արդար». Նաիրա Զոհրաբյան
- «Սա ի՞նչ խաղի կանոններ են». Մելքումյանը՝ ֆիննախին