Սեյրան Օհանյանը խոսել է զինված խմբի գործում իր անունը շոշափելու մասին. «Ժամանակ»
«Ժամանակ»-ի հետ զրույցում Գերագույն խորհրդի պատգամավոր Ազատ Արշակյանը նշել է, որ վերջերս հանդիպել է Սեյրան Օհանյանի հետ, ով Նորքի զինված խմբի գործում իր անունը շոշափելու մասին միայն մի նախադասություն է ասել. «Տես, ուր են հասել, բայց այդքան ցածր կարելի՞ է իջնել»։
Թերթի հետ զրույցում Ազատ Արշակյանը նշել է, որ Սեյրան Օհանյանը 37 տարվա զինվորական ծառայության փորձ ունի, հերոս է, նա որպես զինվորական չի մասնակցել որևէ խռովության, դավադրության, որպես քաղաքական գործիչ ՕՐՕ-ում ևս հանդես է եկել պետության մտածողությամբ։ «Եթե նրա երկու որդիներին ծանոթ են և ենթադրում են, որ Սեյրան Օհանյանը կարող էր մասնակցել կամ հրահրել քաղաքացիական պատերազմ, նշանակում է՝ մենք ընդհանրապես զուրկ ենք քաղաքական քննարկումների կուլտուրայից, մենք դատարկաբանությամբ ենք զբաղված, բամբասում ենք»,-նշել է վերջինս։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում