Պետական պարտքը ավելացել է. «Ժողովուրդ»
Հայաստանի պետական պարտքը միայն այս տարվա նոյեմբեր ամսին ավելացել է 108 միլիոն դոլարով և կազմում է 6 միլիարդ 404 միլիոն 700 հազար դոլար:
«Ժողովուրդ» օրաթերթն այս մասին տեղեկացել է ՀՀ ֆինանսների նախարարությունից: Հայաստանի պետական պարտքից 5 միլիարդ 115 միլիոն դոլարը արտաքին պարտք է: Նշված գումարից 62 միլիոն 700 հազարը ավելացել է նոյեմբերին: Հայաստանի ներքին պարտքը կազմում է 1 միլիարդ 289 միլիոն դոլար: Այս գումարից 45 միլիոն 400 հազարը գոյացել է նոյեմբերի ընթացքում տեղաբաշխված պետական պարտատոմսերի իրացման հաշվին:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ