Կոնվերս Բանկն իր քարտապաններին առաջարկում է Նոր Տարին դիմավորել Վրաստանում
Ամանորի տոներին ընդառաջ զգալիորեն աճել է Վրաստանի բարձրակարգ հյուրանոցների և ռեստորանների հետ Կոնվերս Բանկի համագործակցության շրջանակներում Բանկի առաջարկի նկատմամբ պահանջարկը:
«Մասնավորապես, Բանկն իր քարտապաններին է առաջարկում Նոր Տարին դիմավորել Վրաստանում՝ Թբիլիսիում, և Կոնվերս Բանկի գործընկերների ցանցում Բանկի քարտերով վճարումներ կատարելով՝ կստանան 5-25% զեղչ: Բանկի գործընկեր բոլոր հյուրանոցներն ու ռեստորանները մեծ մասսայականություն են վայելում և ավելի հարմավետ կդարձնեն բանկի հաճախորդների ճամփորդությունը»,-հայտնում են բանկից:
Կոնվերս Բանկի այս առաջարկը նախ և առաջ նրանց համար է, ովքեր նախընտրում են հանգիստն անցկացնել լավագույն պայմաններում՝ մատչելի գնով: