ՀՎԿ. Արթուր Բաղդասարյանի՝ ՍԴ նախագահ դառնալու լուրը կեղծիք է
«Հայկական վերածնունդ» կուսակցությունը հերքում է լուրերը, ըստ որոնց կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը դառնալու է Սահմանադրական դատարանի նախագահ:
«Չնայած այն հանգամանքին, որ ընդամենը օրեր առաջ առիթ ունեցել եմ պաշտոնապես հերքել այն տեղեկատվությունը, թե իբր ՀՎԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը դառնալու է Սահմամանադրական դատարանի նախագահ, սակայն որոշ լրատվամիջոցներ կրկին շրջանառության մեջ են դրել այս կեղծ լուրը: Այնուամենայնիվ, ստիպված եմ, կրկին անգամ պաշտոնապես հայտարարել, որ վերը նշված տեղեկատվությունը կեղծիք է և չի համապատասխանում իրականությանը»,-ասված է ՀՎԿ մամլո խոսնակ Էդգար Առաքելյանի տարածած մեկնաբանության մեջ: