Նախագան իր ելույթում հիմնավորված դիտողություններ և արդարացված պահանջներ ներկայացրեց. «Հայոց աշխարհ»
«Հայոց աշխարհ»-ը վերլուծականում անդրադառնալով դեկտեմբերի 8-9-ին Դիլիջանում տեղի ունեցած ՏԻՄ ներկայացուցիչների խորհրդաժողովի ամփոփիչ նիստում նախագահ Սերժ Սարգսյանի ելույթին՝ գրել է. «Հատկանշական է հատկապես այն, որ նախագահ Սերժ Սարգսյանն այս ասպարեզում գոյություն ունեցող ցավոտ խնդիրների վերաբերյալ խոսեց բաց՝ ներկայացնելով և՛ հիմնավորված դիտողություններ, և՛ արդարացված պահանջներ:
«Այսօր, նախկին 465 համայնքների փոխարեն, արդեն ունենք 52 խոշորացված համայնք: Բազմաթիվ համայնքներում խոշորացման արդյունքում ձևավորվել է առավել մրցակցային ավագանի, նիստերը դարձել են ավելի շահագրգիռ և թիրախային: Միաժամանակ, կատարվում է հաստիքների վերաբաշխում, ինչի արդյունքում կրկնվող հաստիքները փոխարինվում են նոր ծառայություններ մատուցող միավորներով: Բայց տեղյակ եմ, որ որոշ համայնքներում դեռևս այս գործընթացը չի գնում` ինձ համար անհասկանալի պատճառներով»,- նշեց Սերժ Սարգսյանը, ապա անդրադառնալով ցավոտ մի երևույթի, երբ խոշորացված որևէ համայնքի ղեկավար բոլոր նախկին գյուղապետերին փոխարինում է «իր վստահելի մարդկանցով»:
Պետական համակարգում իր բազմամյա փորձը վկայակոչելով՝ նախագահ Սարգսյանը, մասնավորապես, զգուշացրեց. «Երբեք որևէ նախարարությունում իմ տեղակալներին կամ վարչության պետերին չեմ ասել, որ դիմում գրեք և գնացեք, որովհետև ես չեմ ուզում ձեզ հետ աշխատել: Պետք է ներկայացնել հստակ պահանջներ, չափանիշներ, և նրանք, ովքեր իրոք այդ չափանիշներին չեն համապատասխանում ասել, որ գնա այլ գործով զբաղվի: Բայց ասել, որ ես եկել եմ, իմ մարդկանց պետք է բերեմ՝ այս մոտեցումը կործանարար մոտեցում է: Հետո դուք եք կախված լինելու այդ մարդկանցից, այլ ոչ թե այդ մարդիկ ձեզնից»:
Կարծում ենք, հատկապես խոշորացված համայնքների ղեկավարները նկատի կունենան պետության ղեկավարի գործնական խորհուրդը: Ինչ վերաբերում է խոշորացման խնդիրներին, նախագահը նշեց, որ գիտի՝ դեռևս բոլոր թերություններն այս առումով չեն վերացվել, բայց ընդգծեց. «Այնուամենայնիվ, մենք ճիշտ ճանապարհի վրա ենք: Ավելի ընդարձակ և, հետևաբար, ավելի մրցակցային միջավայր ստեղծելով, մենք կարողանալու ենք վերացնել նաև այդ թերությունները՝ բարձրացնելով ընդունված որոշումների արդյունավետությունը»»:
Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում