«Սա ի՞նչ խաղի կանոններ են». Մելքումյանը՝ ֆիննախին
«Հարկային փոփոխված օրենսգիրքը դեռ չի մտել ուժի մեջ, կառավարությունն արմատական փոփոխություններով այն կրկին բերել է»,- այսօր ԱԺ արտահերթ նիստում իր դժգոհությունը հայտնեց ԱԺ փոխանախագահ, «Ծառուկյան» խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը՝ դիմելով ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանին։
«Կարո՞ղ է մի 6 ամիս հետո էլ այս ներկայացրածը կրկին բերեք փոփոխեք, դրա համար պետք է լուրջ մտածել, խորապես դիտարկումներ անել, նոր այդ նախագծերը բերել»,- հավելեց Մելքումյանը։
Վարդան Արամյանն արձագանքեց, որ երբ ներկայացրին օրենսգիրքը, այն էական առաջընթաց ուներ. «Բայց դա չի նշանակում քարին գրված է: Այս փաթեթից եկող առաջարկների զգալի մասը բիզնեսից եկող են, որը մենք պարտավոր ենք քննարկել և ներկայացնել պատշաճ ձևով։ Մենք հայտարարել ենք, որ ընդունվող օրենքի փաթեթը պետք է հստակ խաղի կանոններ սահմանի, բայց եթե կարիք լինի բարելավելու, պետք է արվի»,-ասաց նա:
ԱԺ փոխնախագահը կրկին վրդովվեց. «Հարկային օրենսգիքը ներկայացնելու ժամանակ հիմնական տրամաբանությունն այն է, որ երկար ժամանակ ձեռնարկատերերի համար խաղի կանոնները չփոխվեն, եթե մենք 6 ամիսը մի անգամ բերում ենք փոփոխություն, առավել ևս զավեշտալի է, որ հարկային օրենսգիրքը դեռ ուժի մեջ չի մտել, բերում եք փոփոխություն, թույլ է տալիս ենթադրելու, որ ամեն 6 ամիսը մեկ դուք բերելու եք փոփոխություններ, իսկ բիզնեսը մնալու է անորոշության մեջ, ո՞նց աշխատի, սա ի՞նչ խաղի կանոններ են»։
Ֆինանսների նախարարը խոստացավ՝ «Եթե կլինեն նորմեր, որոնք խեղում կմտցնեն մեր տնտեսվարողների կյանքում, այո, մենք բերելու ենք դրանք փոխենք»։
Հարակից հրապարակումներ`
- Դաստաներով այս օրենքները գալիս վերջին օրերին մտնում են խորհրդարան. Մարուքյան
- ԱԺ արտահերթ նիստը մեկնարկեց
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ