ՌԴ-ում նախագահական ընտրությունների արդյունքները կանխորոշված են. Deutsche Welle
Deutsche Welle-ն անդրադառնալով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ 2018թ նախագահական ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու վերաբերյալ հայտարարությանը գրել է, որ դրանով իսկ ընտրությունների արդյունքները կանխորոշված են. Պուտինը պատրաստ է չորրորդ անգամ պաշտոնավարել։
Ըստ պարբերականի՝ ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիին թույլ չեն տա մասնակցել նախագահական ընտրություններին, սակայն վերջինս կոչ է անում իր կողմնակիցներին բոյկոտել քվեարկությունը։
«Փորձագետները կարծում են, որ ի տարբերություն նախորդ երեք ընտրությունների, այս անգամ այն իշխանության համար ռիսկեր է պարունակում, այն կարող է արտահայտվել աննախադեպ ցածր մասնակցությամբ, որն էլ իշխող վերնախավի վարկանիշի վրա բացասական ազդեցություն կունենա»,-գրել է պարբերականը։
Ըստ Տնտեսագիտության բարձրագույն դպրոցի, սոցիալական ֆակուլտետի դոցենտ Ալեքսեյ Տիտկովի՝ քաղաքացիներից շատերը գիտակցելով, որ ընտրությունների արդյունքները արդեն կանխորոշված են կարող է և չմասնակցեն ընտրություններին։
Ըստ քաղաքագետ Դմիտրի Օրեշկինի՝ ՌԴ նախագահի շատ կողմնակիցներ քվեարկությանը չեն մասնակցի, քանի որ վերջին տարիներին նրանք հուսախաբ են եղել: Պուտինի աջակիցների մոտ ի հայտ կգա կոգնիտիվ դիսոնանս. «Մենք բարձրանում ենք վերև, սակայն ավելի լավ չենք ապրում»։ Ըստ Օրեշկինի՝ իրական մասնակցությունը կկազմի 50 տոկոս։
Փորձագետները միակարծիք են, որ բողոքի ակցիաներ չեն լինելու։
Ժողովրդագրության, միգրացիայի ու տարածաշրջանային զարգացման ինստիտուտի դիտորդական վարչության ղեկավար Յուրի Կրուպնովը, սակայն նշում է, որ իշխանությունը չպետք է հանգիստ մնա՝ եթե քաղաքականությունը չփոխվի, վրդովմունքը բնակչության շրջանում կավելանա։
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին