Առողջություն 17:09 12/12/2017 Հայաստան

«Ժամանակին բժիշկի դիմելով՝ հնարավոր է կանխարգելել քաղցկեղի առաջացումը»

Հայ հասարակությունն ավելի ուշադիր է դարձել իր առողջության նկատմամբ: Դեկտեմբերի 12-ին լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի տնօրեն Խաչանուշ Հակոբյանը: Նա նշեց, որ իրենց կենտրոնի այցելուների մեկ երրորդը երիտասարդ է: Հակոբյանը հիշեցրեց, որ ավելի հեշտ է հիվանդությունները կանխարգելել, քան բուժել, ուստի անհրաժեշտ է պրոֆիլակտիկ զննումներ անցնել:

«Լուրջ գործիքային զննությամբ են հիվանդությունները բացահայտվում, պետք է ժամանակ առ ժամանակ գնալ բժիշկի: Մենք ախտորոշումից բացի նաև բուժում ենք: Այս տարիների ընթացքում մոտ 530 000 այցելու ենք ունեցել, 7500 կնոջ կյանք ենք փրկել»,- ասաց նա:

Հակոբյանի խոսքով՝ երբ իրենց կենտրոնը նոր էր հիմնադրվել, այցելուների թիվը 10-ը չէր գերազանցում, այժմ օրվա մեջ մոտ 200 այցելու են ունենում: Կենտրոնի տնօրենի գնահատմամբ՝ սա վկայում է այն մասին, որ քաղաքացիների գիտակցությունն է ավելացել և վստահությունը բժիշկների հանդեպ: Կենտրոն դիմողների 40 տոկոսը գյուղական վայրերից են: Հակոբյանը տեղեկացրեց, որ տղամարդիկ ևս ունենում են կրծքագեղձի քաղցկեղ, ուստի գոյացություն շոշափելիս նրանք ևս պետք է անհապաղ դիմեն բժիշկի:

Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի ճառագայթային ախտորոշման բաժանմունքի վարիչ Հովհաննես Վարդևանյանը նշեց, որ հիվանդացության առումով Հայաստանի և միջազգային ցուցանիշները գործնականում համընկնում են: Նրա խոսքով՝ բոլոր վնասակար գործոնները, որոնք հայտնի են, ունեն իրենց վնասակար ազդեցությունը օրգանիզմի վրա:

«Կրծքագեղձի և վահանաձև գեղձի քաղցկեղների դեպքում պատճառները շատ են ՝առողջ ապրելակերպի բացակայությունից սթրեսներ, ժառանգական գործոն: Տվյալ պարագայում միանշանակ կարող ենք նշել, որ անգամ 25 և ավելի երիտասարդ տարիքում հայտնաբերվում է քաղցկեղ: Պրոֆիլակտիկ այցը բժիշկին՝ քաղցկեղի հայտնաբերման և բուժման առաջին գործոնն է»,- ասաց նա:

Վարդևանյանը նշեց, որ ավելացել է վահանաձև գեղձի հայտնաբերելիությունը՝ նորագույն սարքավորումների շնորհիվ: Նախնական փուլում հայտնաբերման դեպքում, ըստ բժիշկի, գործնականում հնարավոր է հասնել բացարձակ արդյունքի. տվյալ պացիենտը հասարակություն է վերադառնում լիարժեք բուժված, պարզապես պետք է ժամանակին դիմել բժիշկի և անցնել սոնոգրաֆիկ հետազոտություն:

Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի գինեկոլոգիայի բաժանմունքի վարիչ Մարինա Ոսկանյանը նշեց, որ կրծքագեղձի քաղցկեղից հետո հիվանդացության թվով երկրորդը արգանդի պարանոցի քաղցկեղն է, որի դեպքում բոլոր հնարավորությունները կան ռիսկերը զրոյացնելու: Դրա համար անհրաժեշտ է գնալ պրոֆիլակտիկ ստուգման:

«Հետազոտությունը կատարվում է ընդամենը 5000 դրամով: Սեռական կյանք սկսելուց հետո այդ հետազոտությունը պարտադիր է: Կան կանայք, որ մահանում են այս հիվանդությունից, չնայած սա «լավ» քաղցկեղներից է, այսինքն՝ մի օրգան է, որ բավական հեշտ կարելի է հետազոտել: Այս քսուքը թույլ է տալիս անգամ զրոյական փուլում ախտորոշել հիվանդությունը»,- ասաց նա:

Ոսկանյանի խոսքով՝ տարին մեկ կամ երկու տարին մեկ ստուգվող կանայք արգանդի պարանոցի քաղցկեղ չեն ունենում, նախաքաղցկեղը 100 տոկոսով հնարավոր է բուժել: Նա նշեց, որ սա վերականգնողական տարիքի կանանց հիվանդություն է:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

11:55
Տավուշի մարզպետը եկավ բողոքի ակցիայի վայր. Պահանջեց անջատել տեսախցիկը
Քիչ առաջ Կիրանցում իրականացվող բողոքի ակցիայի վայր ժամանեց Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանը։ Բնակիչները պնդեցին, որ հանդիպումը տեղի ունենա հենց...
Աղբյուր` Panorama.am
11:28
Տավուշցիները դուրս են եկել բողոքի
Կիրանց, Բաղանիս և Ոսկեպար գյուղերի բնակիչները կրկին բողոքի են դուրս եկել։ Ինչպես տեղից պատմում է հրապարակախոս Հովհաննես Իշխանյանը, մարդիկ...
Աղբյուր` Panorama.am
11:17
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ»-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպք
Մի մասով վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին
Աղբյուր` Panorama.am
11:00
Տիգրան Աբրահամյան. Պայքարի ու դիմադրության ռեսուրսն ու պոտենցիալը սպառված չէ
«Այն ինչ կատարվում է Տավուշի շուրջ միայն արտաքուստ է դելիմիտացիա/դեմարկացիա հիշեցնում, որովհետև եթե իրականում 2 երկրները մտնեին նման...
Աղբյուր` Panorama.am
10:44
Վարդան Ոսկանյան. Այսօր արթնացել ենք նույնիսկ բոլշևիկների կողմից նախանշված Հայաստանից ավելի փոքր տարածք ունեցող երկրում
«Եթե ցանկանում ենք հստակ գիտակցել, թե ինչ է տեղի ունենում այս շարունակական պարտության պայմաններում, ուրեմն պետք է արձանագրել, որ մենք...
Աղբյուր` Panorama.am
10:28
Զիջելու տեղ չունենք. Տավուշցիներ
Անցած գիշեր Տավուշում իրավիճակը լարված է եղել. հարյուրավոր քաղաքացիներ միջպետական ճանապարհն են փակել Բաղանիսի և Կիրանցի հատվածում։ Մարդիկ են...
Աղբյուր` Panorama.am
10:19
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը. Խոսնակ
ՄԱԿ գլխավոր քարտուղարի մամուլի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը հանդես է եկել հայտարարությամբ՝ ողջունելով Հայաստանի ու Ադրբեջանի միջև...
Աղբյուր` Panorama.am
09:57
Արմավիրում որդին սպանել է հորը
Երեկ՝ ապրիլի 19-ին, սպանություն է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Shamshyan.com-ի փոխանցմամբ, ժամը  21։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի...
Աղբյուր` Panorama.am
09:44
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսային համակարգի բաղադրիչը
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՆԳՆ բարեփոխումների արդյունքում կիրառվող բոնուսային համակարգի հաջորդ բաղադրիչը։ ՆԳՆ ոստիկանությունից...
Աղբյուր` Panorama.am
09:21
Արսեն Խառատյան. Տեղի ունեցողը Հայաստանի՝ առաջին հերթին դիվանագիտության խոշոր պարտությունն է
Նիկոլ Փաշինյանի նախկին խորհրդական, կոնֆլիկտաբան Արսեն Խառատյանը գրում է. «1. Հայաստանը ռազմավարական կարևորության տարածք է տալիս՝ իբր...
Աղբյուր` Panorama.am
09:15
«Հրապարակ». Փաշինյանը փորձել էր փափուկ բարձ դնել գյուղացիների գլխի տակ` նրանց հերթական անգամ խաբել են
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ սահմանազատման հարցերով հանձնաժողովը հաղորդագրություն տարածեց՝ հայ ժողովրդին ավետելով...
Աղբյուր` Panorama.am
09:13
«Ժողովուրդ». Հանրային հեռարձակողի խորհրդի անդամների կողմից վճարովի հիմունքներով այլ աշխատանք կատարելը անհամատեղելի է
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ըստ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի՝ ապրիլի 1-ի հաշվետվության հաշվետու...
Աղբյուր` Panorama.am
09:10
«Հրապարակ». Արցախցի պատգամավորները լուրջ մտահոգություններ ունեն արցախցիների կուտակած կենսաթոշակային գումարների հետ կապված
«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի քաղաքական վերնախավը նախօրեին հավաք է անցկացրել ՀՀ-ում Արցախի ներկայացուցչությունում,...
Աղբյուր` Panorama.am
09:08
«Ժողովուրդ». Տավուշի այս գյուղերի հանձնումը 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթղթի արդյունք է. Մովսես Հակոբյան
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ արդեն պաշտոնապես հաստատվեց, որ Հայաստանի իշխանությունները սահմանազատման և սահմանագծման...
Աղբյուր` Panorama.am
09:06
«Հրապարակ». Փաշինյանը փորձել էր փափուկ բարձ դնել գյուղացիների գլխի տակ` նրանց հերթական անգամ խաբել են
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ սահմանազատման հարցերով հանձնաժողովը հաղորդագրություն տարածեց՝ հայ ժողովրդին ավետելով...
Աղբյուր` Panorama.am
09:05
«Ժողովուրդ». Թաթուլ Ասիլյանի առանձնատան վրա արձակված կրակոցների գործը մնացել է օդից կախված
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ նախկին ՔՊ-ական Թաթուլ...
Աղբյուր` Panorama.am
09:03
«Հրապարակ». Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ Անահիտ Մանասյանը երկուշաբթի կգնան ԱԺ
«Հրապարակ» թերթը գրում է. «Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանն ու մարդու իրավունքների պաշտպան...
Աղբյուր` Panorama.am
09:01
«Ժողովուրդ». Որտե՞ղ և ինչպե՞ս են պահվում ծառերը և հետագայում ի՞նչ ճակատագրի են արժանացել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Գաղտնիք չէ, որ Երևանի քաղաքային իշխանությունները ձախողեցին ծառերի փոփոխման գործընթացը։...
Աղբյուր` Panorama.am
08:54
«Հրապարակ». Փաշինյանը Կոտայքի մարզի Զառ գյուղի դպրոցում վայելում էր իր սիրելի Պապ թագավորի մասին բեմականացումը
«Հրապարակ» թերթը գրում է. «Մինչ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Նիկոլ Փաշինյանը Կոտայքի մարզի Զառ գյուղի...
Աղբյուր` Panorama.am
08:51
Էլբակյան. Հաջորդ «կայարանը» Ազատամուտ և Կայան գյուղերն են
«Ամեն հաջորդ հողատվության ժամանակ դե-ֆակտո թուրքական իշխանությունները նպատակ ունեն մարդկանց ներշնչելու, թե «էս էլ ու վերջ»։...
Աղբյուր` Panorama.am
08:47
Փրկարարները հայտնաբերել են կորած քաղաքացուն
Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն  ապրիլի 19-ին, ժամը 17:15-ին քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ ինքը և...
Աղբյուր` Panorama.am
08:42
Քամին Երևանում վնասներ է պատճառել
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն  ապրիլի 19-ին, ժամը 18։34-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Բակունցի փողոցի 2-րդ նրբանցքի շենքերից...
Աղբյուր` Panorama.am
08:38
Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է
Գլխավոր դատախազությունը 2023 թվականի դեկտեմբերի 6-ին տեղեկացրել էր, որ հանրային քրեական հետապնդում է հարուցվել Արարատի մարզում օգտակար հանածոյի...
Աղբյուր` Panorama.am
08:30
Կոռուպցիա կա, կոռուպցիա... և այնպես կա, որ նույնիսկ Արևմուտքն է բարձրաձայնում. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է. Երբ մի քանի տարի առաջ Նիկոլ Փաշինյանին հարցնում էին, թե՝ «բա կոռուպցիան...», անմիջապես վրա...
Աղբյուր` Panorama.am
08:19
«Փաստ». Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում
«Փաստ» օրաթերթը գրում է. Մեր ունեցած տեղեկություններով, նախօրեին Նիկոլ Փաշինյանը հրավիրել է անվտանգության խորհրդի փակ գաղտնի...
Աղբյուր` Panorama.am
00:12
Վաղը Ոսկեպարի բնակիչները վճռական քայլերի կդիմեն. Ոսկան Սարգսյան
Տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է. «Բաղանիսի բնակիչները «Սարոյի աղբյուր» ռեստորանի մոտ փակել են միջպետական...
Աղբյուր` Panorama.am
23:27
ՔՊ դեպուտատներն ու նրանց սատելիտները շարունակում են համոզել, որ թշնամուն հող հանձնելը «ձեռնտու է» Հայաստանին. Արտակ Զաքարյան
ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանն գրում է. «ՔՊ դեպուտատներն ու նրանց սատելիտները,  իրար հերթ չտալով, շարունակում...
Աղբյուր` Panorama.am
23:13
Այնքան շատ բաներ են կատարվում այստեղ՝ Սաուդյան Արաբիայում, բայց նաև Հայաստանում. Արարատ Միրզոյան
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են. «Ապրիլի 17-18-ը Սաուդյան Արաբիա կատարած այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել...
Աղբյուր` Panorama.am
22:56
Բաղանիսի, Ոսկեպարի և հարակից գյուղերի բնակիչներն այս պահին բողոքի ակցիա են իրականացնում
Տավուշի մարզի Բաղանիսի և Ոսկեպարի ու հարակից համայնքների բնակիչներն այս պահին բողոքի ակցիա են իրականացնում, հայտնում է Sputnik Արմենիայի...
Աղբյուր` Panorama.am
22:44
Այսօր հուսադրող լուրեր ստացվեցին Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների աշխատանքից. Տոյվո Կլաար
Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը «X»-ի իր միկրոբլոգում գրել է....
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ
14:03 19/04/2024

Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}