Ուկրաինայի գլխավոր դատախազությունը կբողոքարկի Սաակաշվիլուն ազատ արձակելու մասին որոշումը
Ուկրաինայի գլխավոր դատախազությունը կբողոքարկի դատարանի որոշումը: Հիշեցնենք, որ դատարանը չբավարարեց դատախազության միջնորդությունը Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլուն կալանավորելու վերաբերյալ:
«Ռիա Նովոստի» գործակալության հաղորդմամբ, գլխավոր դատախազ Յուրի Լուցենկոն հայտարարել է, բոլոր ապացույցները ներկայացվել են դատարան:
«Ես զերծ կմնամ էմոցիաներից, մենք որոշումը կբողոքարկենք վերաքննիչ դատարանում»,-ասել է նա:
Հիշեցնենք, որ երեկ Կիևի Պեչերսկի շրջանային դատարանը չբավարարեց Գլխավոր դատախազության՝ Սաակաշվիլուն շուրջօրյա տնային կալանքի տակ պահելու միջնորդությունը: Դատարանի նման որոշումից հետո Սաակաշվիլին հայտարարել է, որ շարունակելու է պայքարը Ուկրաինայի իշխանություննեի դեմ և փորձելու է երկրում համակարգ փոխել:
Հարակից հրապարակումներ`
- Սաակաշվիլին իրեն ռազմագերի է հռչակել
- Սաակաշվիլին դատի է տվել Ուկրաինայի գլխավոր դատախազին
- Վրաստանի ԱԳՆ-ն Սաակաշվիլու հարցով Ուկրաինայի հետ բանակցություններ չի վարում
- Ձերբակալված Սաակաշվիլին անժամկետ հացադուլ է հայտարարել
- G7-ի դեսպանները Սաակաշվիլիի կողմակիցներին հորդորել են պահպանել խաղաղ բողոքի կանոնները
- Կողմնակիցները Սաակաշվիլուն ազատ են արձակել
- Սաակաշվիլին տանիքից գոռում է. «Պորոշենկոն գող է»
- Սաակաշվիլին թաքնվել է տանիքում