Դեսպան. Նախապատրաստում ենք Ֆրանսիայի նախագահի այցը Հայաստան
Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտն այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց, որ այս պահին աշխատանքներ են տարվում նախապատրաստելու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի այցը Հայաստան:
«2018 թվականի հոկտեմբերին Երևանում կանցկացվի Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովը, Ֆրանսիայի նախագահն ավանդաբար մասնակցում է այդ միջոցառմանը: Այդ մասին պաշտոնապես կհայտարարվի հաջորդ տարի: Բայց մենք աշխատում ենք այցի նախապատրաստման ուղղությամբ»,-հայտարարեց դեսպանը:
Նա նշեց, որ Հայաստան-ԵՄ համաձայնագրի ստորագրման հաջորդը օրը Հայաստանը ստանձնել է Ֆրանկոֆոնիայի նախագահությունը, ինչը ևս Հայաստան-Ֆրանսիա հարաբերություններն ամրապնդող իրադարձություն է:
Հիշեցնենք, որ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն առաջարկել էր Երևանի գագաթնաժողովն անցկացնել 2018թ․ հոկտեմբերի 11-12-ին:
Հարակից հրապարակումներ`
- Մակրոնը մասնակցելու է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների ամենամյա ընթրիքին
- Ժոնաթան Լաքոտը կարևորել է Էմանուել Մակրոնի այցը Հայաստան
- Ֆրանկոֆոնիայի երևանյան գագաթաժողովի լոգո է ընտրվել նուռը
- Քննարկվել են 2018թ. Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքները
- Ի՞նչ կտա Հայաստանին Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի անցկացումը