Համածառայակցի կողմից արձակված կրակոցից զինծառայող է զոհվել
Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում համածառայակցի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1996թ. ծնված Նարեկ Մարզպետունու Ադիբեկյանը:
Արցախի ՊՆ-ից հայտնում են, որ դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
Հարակից հրապարակումներ`
- Տիգրան Աբրահամյան. Թույլ տվեք չհամաձայնվել այն դիտարկմանը, թե բանակում «դեդավշինա» կա
- Զինծառայողի ինքնասպանության գործով մեղադրանք է առաջադրվել համածառայողին
- Զինծառայողի սպանության գործով մեղադրանք է առաջադրվել 5 համածառայակցի
- Ժամկետային զինծառայողի ինքնասպանության փորձ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով 3 համածառայակիցներ կալանավորվել են
- 4 զինվորի մեղադրանք է առաջադրվել՝ խուլիգանական դրդումներով համածառայակցին սպանելու համար
- Զինծառայող Խաչատուր Խաչատրյանը մահացել է համածառայակցի կրակոցից