Հայաստանում 24%-ով ավելացել է ՋԷԿ-երի արտադրության ծավալը
2017 թվականի հունվար-հոկտեմբերին Հայաստանում արտադրվել է 6 313.0 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 5.4%-ով։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից:
Ըստ ԱՎԾ-ի՝ 10 ամիսներին ՋԷԿ-երի արտադրության ծավալն աճել է 24%-ով և կազմել 2 206.4 մլն կՎտ ժամ, իսկ հողմային էլեկտրակայանների կողմից արտադրվել է 1.5 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա՝ նախորդ տարվա ցուցանիշը գերազանցելով 25%-ով:
Ջերմային կայաններում արտադրության ծավալներն էլ կազմել են 64.2 մլն կՎտ ժամ՝ աճը կազմելով 20 %:
Ինչ վերաբերում է ՀԷԿ-երին, ապա արտադրության ծավալներն այստեղ նվազել են 2.2%-ով՝ կազմելով՝ 1 960.0 մլն կՎտ ժամ։
Այս տարվա 10 ամիսներին Հայաստանի ատոմային էլեկտրական կայանն (ՀԱԷԿ) արտադրել է 2 145.1 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա, ինչը 2016թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ նվազել 2.8%-ով:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին