Մեր գործընկերները հարցը մի քիչ ավելի սրացված են ներկայացրել. Վարդան Արամյանը՝ թանկացումների մասին
Աշխարհում չի գտնվի մի սպառող՝ անկախ նրանից՝ ինչ խավի է նա պատկանում, որ դրական արձագանքի գների բաձրացմանը: ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այսօր այս մասին ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը։
Անդրադառնալով թանկացումների մասին ՀՀԿ-ական պատգամավորներ Խոսրով Հարությունյանի և Հակոբ Հակոբյանի հայտնի հայտարարություններին՝ նախարարը նշեց, որ ոչ ոք չի կարող ժխտել՝ թանկացումը նախ ազդում է սոցիալապես անապահով խավի վրա։
«Մեր գործընկերները ուրիշ բան են ասում։ Իրենք մի քիչ ավելի սրացված են ներկայացրել, բայց ես չեմ կարծում, որ այդքան մեծ աղմուկ էր պետք բարձրացնել դրանից։ Նրանք փորձել են բացատրել, թե թանկացումները հարաբերականորեն ինչպես են ազդում մարդկանց վրա։ Հարաբերականորեն, այն մարդը, որը ավելի շատ է ապրանքներ սպառում, իր վրա ավելի շատ է զգում դրա ազդեցությունը, քան այն մարդը, որը հարաբերականորեն քիչ է սպառում», - նշեց Արամյանը։
Հարակից հրապարակումներ`
- Իմիջիայլոց, լավ էլ կարտոֆիլ ուտում եմ, դուք ձեզ տեսեք. Խոսրով Հարությունյան
- Խոսրով Հարությունյանը չի փոշմանել իր խոսքերի համար. «Իրավունք»
- Հայաստանի աղքատ երեխաները
- ՀՀԿ-ական պատգամավոր. Աղքատներին թանկացումը չի վնասում, մեկ է գումար չունեն և առևտուր չեն անում. «Ժողովուրդ»
- Չենք ժխտում աղքատության ցուցանիշների վերաբերյալ վիճակագրական տվյալները. Վահրամ Բաղդասարյան
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ