Ֆաբիանո Կարուանան՝ London Chess Classic մրցաշարի հաղթող
Լոնդոնում ավարտվել է London Chess Classic մրցաշարը: 9-րդ տուրից հետո Յան Նեպոմնյաշչին և Ֆաբիանո Կարուանան վաստակել են 6-ական միավոր և կիսեցին 1-2-րդ հորիզոնականները:
Հաղթողին որոշելու համար խաղարկվել են լրացուցիչ արագ շախմատի պարտիաներ, որտեղ Ֆաբիանո Կարուանան 2.5-1.5 հաշվով առավելության է հասել Նեպոմնյաշչու նկատմամբ և դարձել մրցաշարի հաղթող:
Մագնուս Կարլսենը, Ուեսլի Սոն և Մաքսիմ Վաշիե-Լագրավը 5-ական միավորով կիսել են 3-5-րդ հորիզոնականները: Լրացուցիչ ցուցանիշների հաշվարկից հետո Կարլսենը գրավել է 3-րդ հորիզոնականը:
Լևոն Արոնյանը, վերջին տուրում Կարլսենից կրած պարտությունից հետո, զիջել է դիրքերը և 4 միավորով գրավել 7-րդ հորիզոնականը:
Հարակից հրապարակումներ`
- Այսօր Արոնյանի մրցակիցն է լինելու Մագնուս Կարլսենը
- London Chess Classic. Լևոն Արոնյանի վեցերորդ ոչ-ոքին
- Լևոն Արոնյանը կմասնակցի London Chess Classic-ին
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ