Քաղաքական 18:25 13/12/2017 Աշխարհում

Երուսաղեմի հարցն ու հայկական կողմի նոր հնարավորությունները

Ամբողջական Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու վերաբերյալ Դ. Թրամփի հայտարարությունից հետո մուսուլմանական երկրներ-Իսրայել հարաբերությունների լարվածության ֆոնին մի շարք դրական իրողություններ են ուրվագծվում հայկական կողմի արտաքին և քարոզչական քաղաքականության  օրակարգն ակտիվացնելու տեսանկյունից: Այս համատեքստում, կարելի է առանձնացնել առնվազն 3 ուղղություն, որոնց իրացումն անհերքելիորեն կնպաստի հայկական շահերին միաժամանակ տարբեր հարթություններում՝

1. Երուսաղեմի կարգավիճակի վերաբերյալ ակտիվացած միջազգային քննարկումներում քաղաքի Արևելյան հատվածում հայկական դարավոր ներկայության, պատմամշակութային հարստության վերաբերյալ պարբերական շեշտադրումների անհրաժեշտություն, որոնց մասին պետք է բարձրաձայնվի հնարավորինս չեզոք տեքտային ձևակերպումներով՝ պաղեստինա-իսրայելական հակամարտության խաղաղ կարգավորման կարևորման համատեքստում՝ ընդգծելով բացառապես հայկական կողմի մտահոգությունները խաղաղ բնակչության, քաղաքի պատմամշակութային, կրոնական հարստության և հատկապես հայ համայնքի ու եկեղեցական կառույցների անվտանգության ապահովման տեսանկյունից: Այս ուղղությամբ ակտիվ աշխատանքներն, անհերքելիորեն, դրական  նշանակություն կունենան նաև Հայաստանի միջազգային իմիջի և PR-ի համար՝ հերթական անգամ ընդգծելով մեր երկրի ու ժողովրդի հազարամյակների պատմությունն ու անուրանալի դերը Քրիստոնյա աշխարհում:

2. Իսրայելի դեմ ակտիվացած համամուսուլմանական արշավի և դրանում Ադրբեջանի ակամա, բայց և բավական սահմանափակ մասնակցության համատեքստում նպատակաուղղված քարոզչական գործունեության անհրաժեշտություն՝ ընդգծելու համար Բաքվի կեղծ մտահոգություններն ու մասնակցությունը մուսուլմանական աշխարհի ամենազգայուն խնդիրներից մեկի՝ Երուսաղեմի հիմնախնդրի հետ կապված գործընթացներին: Այս ուղղությամբ գրագետ և թիրախային քայլերը կարող են էական խնդիրներ առաջացնել մի կողմից Ադրբեջան-Իսրայել համագործակցության հարցում, մյուս կողմից՝ Ադրբեջան-մուսուլմանական երկրներ հարաբերություններում՝ մանևրելու հավելյալ խնդիրների առջև կանգնեցնելով Բաքվի վարչակարգին:

3. Հաշվի առնելով հակաիսրայելական տարաբնույթ գործընթացներում Թուրքիայի իշխանությունների առաջատար դերակատարությունը, կտրուկ և սպառնալիքներով հագեցած հռետորաբանությունը՝ Իսրայելում, որպես լուրջ պատասխան քաղաքական հակաքայլ, Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացին միտված նպատակային գործողություններին նաև իսրայելահայ համայնքի ներգրավմամբ նպաստելու գործելաոճ: Իսրայելական իշխանություններին ահաբեկչության և անմեղ բնակչության սպանության մեջ թուրքական իշխանությունների պարբերական հայտարարություններին ի պատասխան ամենածանրակշիռ քայլը կարող է լինել Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը:

Հ.Գ. Հատկապես վերջին ուղղության տեսանկյունից Իսրայելում ձևավորվել է բավական բարենպաստ միջավայր: Այսպես, իսրայելական ընդդիմադիր «Յեշ Ատիդ» կուսակցության ղեկավար Յաիր Լապիդը կուսակցության խորհրդարանական խմբակցության   նիստի ընթացքում նշել է, որ Հայոց ցեղասպանության իրողությունը ժխտող Ռեջեփ Էրդողանն իրավունք չունի Իսրայելին բարոյականություն քարոզելու: «Եթե այսօր մենք լինեինք իշխանության, ապա առաջին քայլերը, որ կանեինք՝ կճանաչեինք Հայոց ցեղասպանությունը, ամբողջությամբ կթաղեինք Թուրքիայի հետ համատեղ գազամուղ կառուցելու գաղափարը, ինչպես նաև՝ կաջակցեինք անկախ Քրդստանի ստեղծմանը»: Հարկ է նշել, որ «Յեշ Ատիդ» կուսակցությունը կրկին Կնեսեթ է վերադարձնելու նախկին պատգամավոր Արյե էլդադի հեղինակած օրինագիծը՝ Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ: Ի դեպ, նախկինում Իսրայելում Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացի հիմնական նախաձեռնողը Մերեց կուսակցությունն էր, ինչը նշանակում է, որ այս առումով գործընթացի աջակիցների շրջանակն ավելի է ընդլայնվում:     

 Հեղինակ՝ Արմեն Պետրոսյան



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:01
Ալեն Սիմոյանը մեծահոգաբար Ադրբեջանին է տալիս այն, ինչը «իրենցն է»
«Իմ միջազգային գործընկերները երբ մեկնում են Բաքու, իրենց հետ խոսելիս ասում եմ, որ մենք մտահոգություն ունենք, որ Ադրբեջանը պատրաստվում է...
Աղբյուր` Panorama.am
22:31
Ինչպե՞ս Ժաննա Անդրեասյանը դասարաններում կկրճատի աշակերտների թիվը
«Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը, արդյունքում տարրական և միջին դասարաններում...
Աղբյուր` Panorama.am
22:13
Կայացել են ՀՀ-ի և Կորեայի արտաքին գործերի նախարարությունների միջև 5-րդ քաղաքական խորհրդակցությունները
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են Մարտի 28-ին Երևանում կայացել են Հայաստանի Հանրապետության և Կորեայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների...
Աղբյուր` Panorama.am
21:58
Մայր Աթոռում կատարվեց Ոտնլվայի կարգը
Մայր Աթոռից հայտնում են. «Մարտի 28-ին՝ Ավագ Հինգշաբթի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի...
Աղբյուր` Panorama.am
21:30
Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո
ՀՅԴ Բյուրոյի հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Վերջին շաբաթների ընթացքում Նիկոլ Փաշինեանն ու իր վարչակազմը ևս մէկ անգամ...
Աղբյուր` Panorama.am
21:18
Գլխավոր դատախազությունը մեկնաբանել է Հայաստանի գրողների և նկարիչների միությունների շենքերը պետականացնելու իր նախաձեռնությունը
Գլխավոր դատախազությունը մեկնաբանել է «Հայաստանի գրողների միության» և Հայաստանի նկարիչների միության» շենքերը պետականացնելու իր...
Աղբյուր` Panorama.am
20:40
Լավրով. Հայաստանի իշխանությունները միտումնավոր փչացնում են հարաբերությունները Ռուսաստանի հետ
Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ,...
Աղբյուր` Panorama.am
20:26
Տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված
ՆԳՆ կողմից իրականացված օրենսդրական բարեփոխումների արդյունքում՝ մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտումների շրջանակում գոյացած պարտավորությունների...
Աղբյուր` Panorama.am
20:12
«Բեմբի, գտա՞ր Ոսկեպարի 7-րդ դարի հայկական եկեղեցին, թե ադրբեջանական քարտեզներում չի երևում»․ օգտատերերը՝ Ալեն Սիմոնյանին
Երեք ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Տավուշի 4 գյուղերի տարածքներ Ադրբեջանին հանձնելու խնդրին, մտքի հերթական...
Աղբյուր` Panorama.am
19:48
Վիշտը պետք է հոգու մեջ լինի, ոչ թե սոցիալական ցանցերում․ Ալլա Պուգաչովան՝ Մոսկվայում տեղի ունեցած դեպքերի մասին
Ալլա Պուգաչովան խախտել է լռությունը՝ Մոսկվայում տեղի ունեցած ողբերգությունից հետո. «Վիշտը պետք է հոգու մեջ լինի, ոչ թե սոցիալական...
Աղբյուր` Panorama.am
19:31
Ամուրի շրջանում երկինքը նարնջագույն է դարձել ավազային փոթորկի պատճառով
Ամուրի շրջանը տուժել է Չինաստանից և Մոնղոլիայից եկած ավազի փոթորկից։ Բլագովեշչենսկի վրա դեղին-նարնջագույն մշուշ է կախված։ Այս մասին գրում է МИР...
Աղբյուր` Panorama.am
19:17
Զելենսկի․ Գազայում իրավիճակը շեղել է համաշխարհային ուշադրությունն Ուկրաինայից
Վլադիմիր Զելենսկին ամերիկյան CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում կրկին դժգոհել է, որ պաղեստինա-իսրայելական հակամարտությունը շեղել է...
Աղբյուր` Panorama.am
18:53
Ֆրանսիական առագաստանավը օլիմպիական ջահը կտեղափոխի Միջերկրական ծովով
Ֆրանսիայի ծովային պրեֆեկտուրան հայտարարել է, որ մայիսի 8-ին իրենց երկիր հասնող օլիմպիական կրակը կուղեկցվի ծովային հսկայական շքերթով:Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
18:44
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
18:28
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Մարտի 28-ին՝ Ավագ հինգշաբթի, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հիշատակեց մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Վերջին ընթրիքը և Սուրբ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Թուրքիան ԱՄՆ-ի հետ բանակցություններ է սկսել Ուկրաինային զինամթերք մատակարարելու հարցով
Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ Թուրքիան ԱՄՆ պաշտպանության նախարարությանը կմատակարարի զինամթերք՝ նախատեսված 116 հազար միավոր արկ 155մմ տրամաչափի...
Աղբյուր` Panorama.am
18:00
Կիրականացվի «Հարության Ավետիս» կանթեղներով երթը
Մարտի 30-ին` ժամը 20-ին, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցուց կմեկնարկի «Հարության Ավետիս» խորագրով...
Աղբյուր` Panorama.am
17:49
20-ամյա հղի կնոջ մահվան գործով մեղադրանք է առաջադրվել երեք բժշկի
Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության շրջանակներում պարզվել են 2022 թ․ օգոստոսին...
Աղբյուր` Panorama.am
17:32
Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, հաշվի առնելով բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների հետագա մասնագիտական...
Աղբյուր` Panorama.am
17:21
Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատումն արագ լուծվող հարց չէ. Վրացագետ
«Այսօր մենք նաև քննարկել ենք Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման գործընթացի ակտիվացման հնարավորությունները»,-մարտի 25-ին...
Աղբյուր` Panorama.am
17:04
Ժաննա Անդրեասյանն ասում է՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ տեղի չի ունենում, բայց 6290 ստորագրությունն այլ բան է վկայում
«Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ, որևէ իրադարձություն տեղի չի ունենում»,- Ազգային ժողովում քննարկման ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար...
Աղբյուր` Panorama.am
16:21
ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը գրում է. «Այսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարանից ստացա երկու ծանուցում՝ իմ կողմից ներկայացված...
Աղբյուր` Panorama.am
16:11
Արցախի և արցախահայերի նկատմամբ վարվող քաղաքականությամբ Նիկոլը և Ալիևը վաղուց նույնացել են. Սաղաթելյան
«Վերստին հիշեցնեմ, ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Նիկոլ Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները»:
Աղբյուր` Panorama.am
16:10
Հայաստանում բռնության դեպքերի աճի պատճառները՝ հոգեբանի դիտարկմամբ
Ի պատասխան Panorama.am-ի հարցման ՆԳՆ-ն տրամադրել է 2022 և 2023 թվականների և 2024 թվականի առաջին երկու ամիսներին ֆիզիկական ներգործության (ծեծ),...
Աղբյուր` Panorama.am
16:03
«Այրում» գինիում գտել են սինթետիկ ներկանյութ ազորուբին. ՍԱՏՄ-ն Բելառուսից նամակ է ստացել
Արարատի կոնյակի գործարան ՍՊԸ-ում վերահսկողություն կիրականացվի
Աղբյուր` Panorama.am
15:37
Նազենի Հովհաննիսյան. Շատ դժվար անցավ այս անգամ Պահքն ինձ համար
Հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը գրում է. «Արաբկիրի Ս. Խաչ եկեղեցում մարդկանց սիրտը բաց էր՝ աղոթքի եւ սիրո համար: Հաղորդվելու և...
Աղբյուր` Panorama.am
15:32
Ամուսնության առաջարկություն՝ «Հայաթ փրոջեքթի» համերգի ժամանակ
«Հայաթ փրոջեքթ» խմբի՝ Գյումրիում տեղի ունեցած համերգներից մեկի ժամանակ բեմում ամուսնության առաջարկություն է արվել։ Բեմ...
Աղբյուր` Panorama.am
15:06
Տղաները պինդ էին. Աղվան Վարդանյանն այցելել է Սամսոնյանին և Սաղաթելյանին
Այսօր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն այցելել է «Արմավիր ՔԿՀ»-ում կալանքի տակ պահվող Վազգեն...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց
12:51 28/03/2024

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}