Իսրայելի հատուկ ծառայությունները հայտարարել են, որ կանխել են «ՀԱՄԱՍ»-ի նախապատրաստած ահաբեկչությունը
Իսրայելցի ուժայինները ձերբակալել են երեք պաղեստինցիների, որոնք նախատեսում էին Հորդանան գետի Արևմտյան ափից հրեական պետության քաղաքացիների առևանգել։ Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»։
Նմանատիպ ահաբեկչությունը, որ կատարվել էր երեք տարի առաջ, 3 իսրայելցի դեռահասի կյանք էր խլել։
«Անվտանգության ընդհանուր ծառայությունն, իսրայելական ոստիկանության և Իսրայելի պաշտպանության բանակի հետ համատեղ, ձախողել է ՀԱՄԱՍ-ի փորձը»,- ասված է պաշտոնական հաղորդագրության մեջ։
Պաղեստինի Նաբլուսա քաղաքում գործող բջիջը բացահայտվել էր դեռ աշնանը, սակայն մինչ այժմ նրա մասին տեղեկատվությունը արգելված էր հրապարակել։