Հասան Ռուհանին Ադրբեջան չի մեկնի
Նախօրեին ադրբեջանական լրատվամիջոցները, հղում անելով Բաքվում Իրանի դեսպանին, տեղեկատվություն էին հրապարակել, ըստ որոնց՝ առաջիկա օրերին Իրանի նախագահ Հասան Ռուհանին կմեկնի Ադրբեջան:
Իրանագետ Արմեն Իսրայելյանի փոխանցմամբ, սակայն Ադրբեջանում Իրանի դեսպանությունը հաղորդագրություն է տարածել՝ նշելով, որ Հասան Ռուհանիի այց Ադրբեջան նախատեսված չէ:
Իրանի նախագահի փոխարեն Բաքու կմեկնի արտգործնախարար Զարիֆը:
Ավելի վաղ հայտարարվել էր, որ Ռուհանին Ստամբուլում կմասնակցի Երուսաղեմի հարցով «Իսլամական համագործակցություն» (ԻՀԿ) կազմակերպության արտահերթ գագաթնաժողովին:
Հիշեցնենք, որ այն բանից հետո, երբ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Երուսաղեմը ճանաչեց Իսրայելի մայարաքաղաք, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդես եկավ ԻԻՀ-ի արտահերթի գագաթնաժողով հրավիրելու առաջարկով: ԻՀԿ-ն հիմնադրվել է 1969թ., որին անդամակցում է 55 երկիր:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Նկարիչների միության շենքը պետականացնելուց հետո կարող է պայման դնեն՝ Արարատը չնկարեք . Փաստաբան