Վրաստանում Հայաստանի և Չեխիայի դեսպանները քննարկել են երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր
Դեկտեմբերի 12-ին Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը հանդիպել է Վրաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի դուայենի հետ, որը հանդիսանում է Վրաստանում Չեխիայի արտակարգ և լիազոր դեսպան Տոմաշ Պեռնիցկին։
Ինչպես հայտնում են Վրաստանում ՀՀ դեսպանատան մամուլի ծառայությունից, դուայենը շնորհավորել է դեսպան Սադոյանին նշանակման առթիվ և մաղթել բեղմնավոր գործունեություն։
Դեսպան Սադոյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել դուայենին ընդունելության համար և հույս հայտնել, որ իր պաշտոնավարման ընթացքում նրանք կունենան սերտ համագործակցություն։
Կողմերը մտքեր են փոխանակել Վրաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի կողմից նախատեսված ծրագրերի և տարբեր նախաձեռնությունների, ինչպես նաև հայ-չեխական երկկողմ հարաբերությունների մասին։