Նալբանդյան. Հայաստանն աջակցում է Հունաստանի և Կիպրոսի ջանքերին
Հայաստանն աջակցում է Կիպրոսի հիմնախնդրի լուծման ուղղությամբ Հունաստանի և Կիպրոսի ջանքերին: Այս մասին հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հույն գործընկերոջ՝ Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Կոձիասի հետ համատեղ մամուլի ասուլիսում:
«Անդրադարձանք Կիպրոսի հիմնախնդրին: Նախարար Կոձիասը ներկայացրեց այս ուղղությամբ վերջին զարգացումները: Հայաստանը աջակցում է այս հարցում Հունաստանի և Կիպրոսի ջանքերին»,-ասել է Նալբանդյանը:
Նա նշել է, որ հույն գործընկերոջը ներկայացրել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքները:
«Հաջորդ տարի Հայաստանը կհյուընկալի Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթաժողովը, որը միավորում է 84 երկրներ, այդ թվում և Հունաստանը»,-ասել է նա:
Անդրադառնալով երկկողմ հարաբերություններին, Նալբանդյանը նշել է, որ առևտրատնտեսական հարաբերություններն ընդլայնվել են, երկու երկրների միջև առկա ամուր իրավական դաշտը, որը կարող է հիմք հանդիսանալ մեր կապերի հետագա ամրապնդման համար:
Ասուլիսի մանրամասները՝ ԱԳՆ հրապարակած տեսանյութում:
Հարակից հրապարակումներ`
- Այս այցը կնպաստի Հայաստանի և Հունաստանի միջև կապերի առավել ամրապնդմանը. Հունաստանի նախագահ
- Ակնկալում ենք մեր հույն գործընկերների հետագա աջակցությունը ՀՀ-ԵՄ համագործակցությանը. Նալբանդյան
- Հայաստանի արտգործնախարարը պաշտոնական այց կկատարի Հունաստան