Եվրամիությունը կերկարաձգի Ռուսաստանի դեմ պատժամիջոցները
Եվրամիության անդամ երկրները կես տարով կերկարաձգեն Ռուսաստանի դեմ պատժամիջոցները: Այս մասին գրում է «Լենտա.ռու»-ն՝ վկայակոչելով Reuters -ին:
Որոշումը կընդունվի դեկտեմբերի 14-ին՝ ԵՄ պետությունների առաջնորդների գագաթաժողովի ժամանակ:
Եվրամիությունը, ԱՄՆ-ը, ինչպես նաև մի շարք երկրներ Ռուսաստանի նկատմամբ սահմափակող միջոցներ սահմանել էին 2014 թվականին: Պատժամիջոցները պայմանավորված էին նախ Ղրիմի միացման, այնուհետ՝ Ուկրաինայի հարավ-արևելքում հակամարտության հետ:
Ի պատասխան՝ Մոսկվան հակառուսական պատժամիջոցներին սատարող երկրներից արգելել էր պարենի ներմուծումը:
Հարակից հրապարակումներ`
- Պատժամիջոցների մասին որոշումները Պուտինն ինքն է ընդունում
- Պատժամիջոցները հավերժ չեն. Ռուսաստանում ԱՄՆ դեսպան
- Եվրամիությունը թուլացրել է պատժամիջոցները ՌԴ դեմ՝ հանուն Մարս թռչելու
- Ուկրաինան պատժամիջոցներ է սահմանել ռուսական ընկերությունների նկատմամբ
- Մերկել. G7-ը կարող է խստանցնել ՌԴ դեմ պատժամիջոցները
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ