Դուք ուզում եք՝ փողոցներում «սահակաշվիլինե՞ր» վազվզեն. Վլադիմիր Պուտին
Ընդդիմությունը պետք է հանդես գա դրական, պոզիտիվ ծրագրով, ոչ թե «դեմ ենք բոլորին» կարգախոսով: Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն, պատասխանելով Քսենյա Սոբչակի հարցին՝ կայանալիք ընտրություններում ընդդիմության հետ մրցակցելու մասին, նման տեսակետ է հայտնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Եթե ընդդիմությունն իշխանության գա՝ առանց հստակ ծրագրի, դա կարող է հանգեցնել Ռուսաստանում Մայդանների առաջացմանը, իսկ փողոցներով կվազվզեն «սահակաշվիլիներ»: Ռուսները դեպքերի այդպիսի զարգացում չեն ցանկանում: Մենք չենք ցանկանում և թույլ չենք տա՝ Ռուսաստանում երկրորդ Ուկրաինա ստեղծվի»,- ասել է նա:
Պուտինը հետաքրքրվել է՝ Սոբչակն ուզում է, որ իրենք մի Մայդանից մյուսի՞ն անցնեն, և որ Ռուսաստանում էլ պետական հեղաշրջման փորձե՞ր լինեն: