Իսրայելում առաջարկում են իջեցնել թուրք-իսրայելական հարաբերությունների դիվանագիտական մակարդակը
Իսրայելի խորհդարանում (Քնեսեթ) ներկայացված իսրայելական «Սիոնիստական միություն» կուսակցության պատգամավոր Քսենիա Սվետլովան վարչապետ Բենյամին Նեթանյահուին կոչ է արել թուրք-իսրայելական դիվանագիտական հարաբերությունների մակարդակը «իջեցնել»։
«Էրմենիհաբեր»-ը գրում է, ըստ թուրքական «Yeniakit» պարբերականի՝ նմանատիպ կոչի պատճառ է դարձել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հայտարարությունը Իսրայելի «ահաբեկչական պետություն» լինելու մասին։
«Հարգելի վարչապետ և արտգործնախարար, Ձեզ եմ դիմում այն պահանջով, որ Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների մակարդակի իջեցնեք և համապատասխան միջոցառումներ ձեռնարկեք: Համապատասխան դիվանագիտական միջոցներով պատասխանեք Թուրքիայի նախագահի անընդունելի հայտարարություններին», -ասել է Սվետլովան։
Աղբյուրը հիշեցնում է, որ որ Թուրքիայի նախագահը Երուսաղեմի հետ կապված դեպքերից հետո, հանրության առջև ունեցած ելույթներից երկուսի ժամանակ, Էրդողանը քննադատելով Իսրայելի քաղաքականությունը Պաղեստինի նկատմամբ, Իսրայելին անվանել էր «ահաբեկչական պետություն»։
Ի պատասխան դրան՝ Նեթանյահուն ասել էր․ «Չեմ պատրաստվում բարոյականության մասին խրատ ստանալ, մի նախագահից, ում երկրում հրթիռակոծում են քրդական գյուղերը, ձերբակալում են լրագրողներին»։
Հարակից հրապարակումներ`
- Երուսաղեմի հարցն ու հայկական կողմի նոր հնարավորությունները
- Երուսաղեմի հարցում Թուրքիայի նախագահ Էրդողանը փորձում է խաղալ «խալիֆի» դերը
- Էրդողանն առաջարկել է Երուսաղեմը ճանաչել Պաղեստինի մայրաքաղաք
- Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու Թրամփի որոշումը զուրկ էր հաշվարկներից. արաբագետ
- Էրդողանի նախաձեռնությամբ Երուսաղեմի հարցով գագաթնաժողով կգումարվի Ստամբուլում
- «Սուլթանության ժամանակներն անցել են». Իսրայելը պատասխանել է Էրդողանի հայտարարությանը
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում